Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Տիբեթյան ավանդական մերսում Կու-Նյո` արտաքին թերապիա (բուժգործողություն)

Տիբեթյան ավանդական մերսում Կու-Նյո` արտաքին թերապիա (բուժգործողություն)

Տիբեթյան ավանդական բժշկությունում վեց հիմնական արտաքին թերապիա (բուժգործողություն) կա, դրանք հետևյալն են` արյունաթողություն (որը կիրառում են քրոնիկական հիվանդությունների դեպքում մարմնի 77 կետի վրա), այրում (այն կիրառում են մարմնի հատուկ կետերի վրա), թրջոցներ, բալնեոթերապիա, Կու-Նյո bsku тпуе)մերսում, ակուպունկտուրա:

 

Տիբեթյան ավանադական Կու Նյո մերսումը համալիր թերապիա է, որի հիմքում մարդու բուժման ավանդական  մեթոդներն ու եղանակներ են, այն և կանխարգելում է, և բուժում է: Տիբեթյան բժշկությունում հիվանդությունը բնորոշվում է որպես  մարդու օրգանիզմի բոլոր համակարգերի էներգետիկ և օրգանական հավասարակշռության խախտում: Հիվանդությունը սկսվում է  օրգանիզմի ֆիզիոլոգիական էներգիայի ապահավասարակշռությունից: Տարբեր հանգամանքների պատճառով առաջացած բացասական զգացմունքները, կլիման, տարվա եղանակները, ոչ ճիշտ սննդակարգը և վարքագիծը բացասական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, որը դրսևորվում է ֆիզիկական և հոգեբանական վատ ինքազգացողությամբ: Նման տկարությունները հիվանդության պատճառ են դառնում:

 

Բուժումն սկսելուց առաջ  ախտորոշում է կատարվում որոշելու համար, թե հիվանդության որ տեսակին է պատկանում պացիենտի տկարությունը: Հակառակ դեպքում մերսումը ճիշտ չի կատարվի և արդյունավետ չի լինի:

 

Ախտորոշիչ մեթոդներն են.

 

  • պացիենտի զննում. մարմնակազմի ձևերի ու չափերի արտաքին հետազոտություն, մաշկի գույնի, մազերի, ատամների, եղունգների, աչքերի, քթի, լեզվի  վիճակի զննում: Հետազոտության են ենթարկվում նաև  լորձը, կղանքը, փսխուքը, մեզը.

  • շոշափում. պացինետի մարմինը պետք է շոշափել, որոշելու համար մարմնի ջերմաստիճանը, բուշտերը կամ ուռուցքային գոյացությունները: Շոշափվում են նաև մաշկը, մազերն ու եղունգները.

  • զննվում է պացիենտի երակազարկը, տիբեթյան ախտորոշման մեջ կարևոր փուլերից մեկն է, որտեղ ըստ երակազարկի որոշվում է պացիենտի ներքին օրգանների վիճակը և  հիվանդության բնույթը. 

  • պացիենտի հետ հարցում է անցկացվում, որի ընթացքում պարզվում են հիվանդության և ախտանշանների պատճառները:

 

Ախտորոշման փուլում կարևոր է ճիշտ ճանաչել առաջնային (հոգեզգայական մակարդակը) և երկրորդային (կլիմա, տարվա եղանակ, հրահրող գործոններ, սնունդ, կենսակերպ) պատճառները, որոնք հրահրել են հիվանդությունը:

 

Լիակատար ախտորոշումից հետո կարելի է արդեն ընդհանուր բուժման մեթոդները կիրառել, որոնք ընդունված են տիբեթյան ավանդական Կու Նյո մերսման մեջ` մարդու հիվանդության պատճառ դարձած խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար:

 

Կու Նյո Չին (bsku тпуе phyis) տիբեթյան մերսման լրիվ անվանումն է, որը մերսման երեք տեսակ է ներառում. Կու` յուղ կամ քսուք, Նյո` մերսում, Չի` քսուքի մնացորդների մաքրում:  

 

Մերսման առաջին հատվածի` Կուի ժամանակ բնական յուղը կամ քսուքն է տարածվում, մերսվում են հոդերը, մարմինը տաքանում է: Երկրորդ մասը` Նյոն, Արևմուտքում առավել տարածված մերսումն է, նախավարժանքի պես մի բան, մարմնին մատնահարվածներ են տեղում, մաշկի, մկանների, էներգետիկ կետերի և էներգետիկ ուղիների (մերիդիանների) վրա ճնշումներ են կատարվում: 

 

Պացիենտի որոշակի վիճակը և բուժման սխեման որոշելուց հետո ընտրվում է համապատասխան քսուքը, օգտագործվում են քնջութի, կոկոսի, սանդալի, ձիթապտղի, արևածաղկի յուղերը` առանց խառնուրդի կամ էլ ավելացվում են տարբեր տեսակների դեղաբույսեր, սերմեր, օրինակ մուսկատ ընկույզ, անիսոն, ուրց, զաֆրան, կոճապղպեղի արմատ, կամ հիլ: Յուղն ընտրում են ըստ տարվա եղանակի, ձմռանը ավելի շատ կիրառվում են սերուցքային ծագման բացգույն յուղերը (գխի), ամռանը` ցանկացած բուսայուղ, գարնանը` կենդանական ճարպի հիմքով պատրաստված քսուքները:

 

Տիբեթյան մերսման տեսակներն են.

 

  • յուղային մերսում,

  • հոդային,

  • մկանային,

  • կետային,

  • մերդիանների մերսում (էներգետիկ ուղիներ):

 

Յուղային մերսումը (Չուկ Պա) կատարվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ. յուղը տարածվում է գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, ձեռքերին, ոտքերին, թիկունքին: 

 

Հոդերի մերսում (Ցիտ Ջոր)` մերսվում են ուսային, արմնկային, ճաճանչադաստակային, ձեռքերի դաստակների մանր հոդերը, ոտքերի հոդերը, կոնքազդրային, ծնկային, սրունքաոտնաթաթային հոդերը և ողնաշարի պարանոցային հատվածի հոդերը:

 

Մկանային մերսումը (Նյո) աշխատանքի հատուկ տեխնիկա է պահանջում ողնաշարի, գլխի, դեմքի,  կրքավանդակի, որովայնի, ձեռքերի և ոտքերի մկանների հետ, ինչպես նաև ողնաշարի հատվածների և ջղերի հետ: 

 

Կետային մերսումը (Սանգ Միգ) նախատեսում է հատուկ կետերի մերսում, որոնք կիրառվում են արտաքին բուժգործողություններում (արյունաթողություն, ձողիկներով բուժում(Յուկ Չո), ասեղնաբուժություն), ինչպես նաև ֆիքսված կետերի մերսում, որոնք ցուցված են կոնկրետ հիվանդության բուժման համար և հիվանդության ընթացքում դրսևորված հիվանդ կետերի մերսում: 

 

Մերիդիանների մերսումը նախատեսում է երեք թաքնված ուղիների, ներքին օրգանների հետ կապված 13 ներքին ուղիների, ինչպես նաև վերջույթներով անցնող արտաքին ուղիների խմբի հետ կատարվող աշխատանքները: 

 

Այդ մակերեսային ուղիները կապված են մկանային համակարգի, ջղերի, հանգույցների, նյարդերի հետ: Դրա համար էլ որոշ պատճառներ, ինչպիսիք են ֆիզիկական կտրուկ շարժումները, վերքերը, հարվածներից կամ այլ պատճառներով առաջացած կոնտուզիաները, դժբախտ պատահարները, ինֆեկցիաները, թունավորումները  կարող են խախտել դրանց գործառույթները և շրջանառվող էներգիաները: Դրա հետևանքով առաջանում են խնդիրներ, օրինակ պարալիզ, գլխապտույտ, հիշողության կորուստ, վերջույթների թուլություն, չափազանց նիհարություն: 

 

Եթե շարժվելիս ցավեր են առաջնում, կամ խանգարվել է շարժունակությունը, այդ ուղիների մերսումը շատ արդյունավետ է գործառույթների, էներգիայի հավասարակշռության վերականգնման առումով: Քանի որ ուղիները կապված են ներքին օրգանների և օրգանիզմի տարբեր գործառույթների հետ, այդ ուղիների մերսումը օգտակար է նաև կանխարգելման առումով, նույնիսկ որևէ կոնկրետ հիվանդության բացակայության դեպքում:  

 

Հատուկ ուշադրություն է դարձվում յուղի մաքրման վրա (Չի) (Չի -ի բժշկական անվանումը` Դրիլ Չի (dril phyis), անհրաժեշտ է մաքրել մաշկի ծակոտիները, որպեսզի բացվեն քրտնագեղձերը, քանի որ թերապիայի ժամանակ ներքին որոշ թունավորման պատճառով դրանք խցանվում են: Յուղը մաշկից մաքրվում է ալյուրով, ջրով, սրբիչով, ընդ որում, տարբեր ալյուրներ են օգտագործվում, ոլոռի, գարու, որոնց դեղաբույսեր են ավելացվում:   

 

Մերսում չի կատարվում քաղցած վիճակում, քանի որ դա կարող է ավելացնել էներգիայի ապահավասարակշռությունը, ինչպես նաև, չի կարելի ուտելուց անմիջապես հետո, քանի որ դժվարություններ կարող են առաջանալ  մարսողության առումով, նվազում է նաև ներքին ջերմությունը, որն անհրաժեշտ է մարսողության համար: Մերսումը հարկ է սկսել ուտելուց 2 ժամ հետո:   

 

Քսուքի օգտագործմամբ մերսում չի հանձնարարվում որոշ հիվանդությունների դեպքում.

 

  • մարսողության խանգարումներ, կոնքի հատվածում ռիգիդայնություն.

  • ալերգիայի առկայություն` քսուքի, մետաղների, այդ թվում, թանկարժեք մետաղների  հանդեպ.

  • այտուցներ, որոնք ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով: 

 

Ճնշող շարժումներով մերսում չի թույլատրվում ոսկրերի կոտրվածքների և նյարդերի ֆիզիկական վնասման դեպքում, ինչպես նաև, եթե առկա են.

 

  • ինֆեկցիոներ հիվանդություններ,

  • ուռուցքաբանական հիվանդություններ,

  • մարմնի բարձր ջերմաստիճան,

  • թունավորումներ,

  • թունավոր կենդանիների և միջատների խայթոցներ,

  • մենստրուալ առատ արյունահոսություն,

  • բաց վերքեր:

 

Պացիենտների մոտ որոշ դեպքերում կարող են լինել սրտխառնոց, գլխացավ, փսխոց: Նման դեպքերում մերսումը դադարեցվում է, սառը թրջոցներ են դրվում, ընդմիջում է տրվում, մինչև ինքնազգացողության վերականգնումը: 

 

Երբեմն կարող է լինել դյուրագրգռություն, անհանգստություն, դող, գլխապտույտ և նման այլ ախտանշաններ: Այս դեպքում ևս մերսումը դադարեցվում է, պացիենտի շուրջ բոլորը կարելի է տիբեթյան բույրեր ծխեցնել: 

 

Տիբեթյան Կու Նյո մերսման սեանսների քանակն ու տևողությունը, ինչպես նաև մեթոդը որոշվում է բժշկի հետ նախնական խորհրդակցությունից հետո, երբ որոշվում է պացիենտի առողջական վիճակը և նրա հիվանդությունները: Սկզբնական փուլում բժիշկը ախտորոշում է կատարում` զննում, հարցումներ, շոշափում, առաջնային մերսում, պացիենտի ընդհանուր վիճակի վերաբերյալ լիակատար պատկերացում կատարելու նպատակով, այնուհետև մշակվում է  բուժման պլանը, տիբեթյան մերսման այս կամ այն մեթոդի կիրառման հաջորդականությունը:  

 

Մերսման միջին տևողությունը 1,5-2 ժամ է: Փուլերը նույնպես ընտրվում են ըստ բուժման մեթոդի, բայց միջինը պահանջվում է 7-10 փուլ կանխարգելման կամ հիվանդության բուժման համար (շաբաթը 1-3 անգամ), որին հաջորդում է հիվանդի վիճակի հետագա հսկողությունը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ