Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Ապացուցողական բժշկություն. ուրվագծվող իրականություն

Ապացուցողական բժշկություն. ուրվագծվող իրականություն

ՀՀ  ԱՆ  Առողջապահության ազգային ինստիտուտի, ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի, ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի ու Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ համատեղ ջանքերով հոկտեմբերի 18-20-ը ԱԱԻ նիստերի դահլիճում անցկացվեց միջազգային գիտաժողով`«Ապացուցողական բժշկությունը Հայաստանում. հորինվա՞ծք, թե՞ իրականություն» ընդհանուր վերտառությամբ, որին մասնակցում էին այս ասպարեզի հիմնադիրներ, ճանաչված բժիշկ-գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական և ԱՊՀ այլ երկրներից:

 

Գիտաժողովի կազմակերպիչն ու կազմկոմիտեի նախագահը Հայաստանում ԱԲ-ի կողմնակից, Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի (ԲՍՀՀ) գլխավոր խմբագիր, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանն էր:

 

Բացելով գիտաժողովը, պարոն Հովհաննիսյանը սիրով ներկայացրեց Հայաստան ժամանած հյուրերին, որոնց թվում գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ Վասիլի Վլասովին (ՌԴ ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ), Կոնստանտին Վորոբյովին (Լուգանսկի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի վիճակների ամբիոնի պրոֆեսոր, Ուկրաինա), Ելենա Նովիչկովային (Ի.Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիայի ԱԲ կենտրոնի տնօրեն), Էսթեր վան Զուրենին (Լեյդենի համալսարանի դեղորայքային ծրագրերի գնահատման փորձագետ, Նիդեռլանդների թագավորություն), Զբիշ Ֆեոդորովիչին (Մեծ Բրիտանիայի Կոկրենյան կենտրոնի Բահրեյնի բաժանմունքի տնօրեն, Բահրեյնի թագավորություն, Մանամա), Օթմար Մյուլերին («Wolters Kluver Health Up To Date» ընկերության գլխավոր մենջեր, Հունգարիա, Բուդապեշտ), մյուս հյուրերին:

 

«Այս տարի լրանում է մեր կողմից հրատարակվող «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի» առաջին համարի թողարկման 10 տարին, հանդես, ուր հնարավորինս ներկայացրել ենք ԱԲ-ն` որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ, որ արդեն ներառված է աշխարհի ավելի քան 50 երկրների առողջապահական համակարգերում` այդ ամբողջ ընթացքում փորձելով ապացուցել, որ ԱԲ-ի ներդրումը Հայաստանում միանգամայն իրատեսական է,-նշեց պարոն Հովհաննիսյանը,-առավել ևս հիմա, երբ բժշկական կրթության զարգացումն ուղղակի անհնար է, քանի դեռ մեզանում չի փոխվել կլինիկական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հրատարակման գործելակերպը, ինչպես նաև բժիշկների ուսուցումը չի իրականացվում բժշկական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան»: 

 

ՀՀ առողջապահության նախարարության գիտխորհրդի նախագահ, պրոֆեսոր Բորիս Խուդավերդյանը հաջողություն ցանկանալով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, առանձնակի նշեց, որ մինչև ինքնահաստատում, ԱԲ-ն շատ փշոտ ճանապարհ է անցել ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում: «Հետերկրաշարժյան ամբողջ ժամանակաշրջանում բժշկական մեր գործելակերպով աստիճանաբար մենք հասանք այնպիսի մի փուլի, ինչը լավագույնս արտահայտելով ապացուցողական բժշկության էությունը, կյանքի է կոչում այդ դիսցիպլինաները, բժշկություն, որ փիլիսոփայական բժշկության դեր է կատարելու»,-նշեց նա:

 

ՀՀ ԳԱԱ-ի կողմից ողջունեց բնական գիտությունների մասնաճյուղի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, հենվելով վերջին 10-12 տարիների առաջընթացի վրա, ԱԲ-ն Հայաստանում համարեց ոչ թե հորինվածք, այլ իրականություն և հեռու չեն այն ժամանակները, որ մեզ մոտ, ինչպես զարգացած առաջավոր բժշկագիտական երկրներում, նույնպես այն քաղաքացիական իրավունք ձեռք կբերի, քանի որ ԱԲ-ն և բժշկական էթիկան չափազանց կարևոր են հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում:

 

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պարունակ Զելվեյանն ընդգծեց, որ XXI դարասկզբում ապացուցողական բժշկությունը չընդունելու և չկիրառելու պարագայում մենք մի շարք լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

 

Ապացուցողական բժշկությունը որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից  ոճ ավելի քան մեկուկես տասնամյակ ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահական համակարգում:

 

«Այսօր ապացուցողական բժշկության ներդրումը Հայաստանում նույնպես կարևոր  և արդիական է, քանի որ բժշկական կրթության և բժշկագիտության ոլորտում առկա են մի շարք բացասական երևույթներ, որոնք, մեղմ ասած, հանրային գիտակցության մտածելակերպի ամենաթողության և աղճատման արդյունք են: Ապացուցողական բժշկությունն իր կանոնակարգված չափորոշիչներով կնպաստի հայրենական առողջապահության զարգացմանը: Մենք այսօր լավ ենք գիտակցում, որ ապացուցողական բժշկության ներդրումն անհրաժեշտ է ոչ միայն կլինիկական բժշկության ոլորտում ստացված տվյալների և դրանց ճշգրտությունը բարձրացնելու, այլև առողջապահության քաղաքականության գործում: Կարծում եմ, այս գիտաժողովը ևս մեկ անգամ կհաստատի, որ ապացույցների վրա հենված փորձին հետևելու պարագայում մենք կարող ենք հրաշալի դրական արդյունքներ ակնկալել»,- նշեց նա:

 

Ռուսաստանի Դաշնության Ապացուցողական բժշկության մասնագետների միության նախագահ, միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վասիլի Վլասովը ևս մեկ անգամ փաստեց, որ գիտականորեն հիմնավորված բժշկության սկզբունքների վրա հիմնված կլինիկական որոշման ընդունումն իդեալական մոդել է. բուժման հնարավոր տարբերակների մասին տեղեկատվությունը հիվանդին ներկայացնելը բժշկից պահանջում է առավել խորը գիտելիքներ և պատասխանատվություն, քան բուժումը` միակ չհիմնավորված տարբերակի առաջարկը:

 

Վկայակոչելով Ն.Պիրոգովի «Բժշկի գլխավոր առաքելությունը մարդկանց սովորեցնելն է առողջ լինել և բուժել նրանց, ում չի հաջողվել դա սովորել» միտքը, համոզմունք հայտնեց, որ ԱԲ-ն, այս առումով, արտացոլում է ոչ միայն Հայաստանի, այլև միչազգային բժշկական հանրությանը հուզող ամենակարևոր և ամենաարդիական հիմնախնդիրները:

 

Միջազգային գիտաժողովի երեք օրերի ընթացքում Ռուբեն Հովհաննիսյանը, Վասիլի Վլասովը, Զբիշ Ֆեոդորովիչը, Օլեգ Թալիբովը, Կարինե Առուստամյանը, ԱԲ էլի մի քանի ջատագովներ, իրենց զեկուցումներով ու դասախոսություններով միահամուռ այն համոզմունքը հայտնեցին, որ գիտականորեն հիմնավորված կամ ԱԲ-ն առաջացրել է XX դարավերջում` որպես որոշակի հիվանդի համար ամենաբարենպաստ կլինիկական որոշումների ընդունումն ըստ արդյունավետություն/արժեք չափանիշի:

 

Միաժամանակ այն միտքն արտահայտվեց, որ մեր բժիշկների մեծամասնությունը գիտական ամսագրերում ներկայացվող ժամանակակից կլինիկական տեղեկատվությունը չեն հասկանում, ինչի հետևանքով զանազան մեքենայությունների առարկա է դառնում` բարենպաստ հող նախապատրաստելով անբարեխիղճ կլինիկական գործունեության համար, մինչդեռ ԱԲ-ն հնարավորություն է ընձեռում բժշկության մեջ առաջնորդվել գիտականորեն հիմնավորված որոշակի ձևակերպումներով:

 

Գիտաժողովի եզրափակիչ օրը կազմակերպված կլոր սեղանը, որ կրում էր «Իդեալական մոդելից դեպի իրական կլինկական պրակտիկա» խորագիրը, բուռն բանավեճերի ու մտքերի բախումների մթնոլորտում անցավ: Խոսքը վերաբերում էր Ապացուցողական բժշկություն և Ապացուցողական առողջապահություն այսօրվա առաջադրած խնդիրներին: Ոմանք այն համոզմունքը հայտնեցին, որ կլինիցիստի աշխարհայացքով մարդիկ առողջապահությունը չեն կարող ղեկավարել և պետք էլ չէ, որ ղեկավարեն: Շոշափվեցին բժշկական պրակտիկայի կոնֆլիկտային հետաքրքրություններ, որոնք հաճախ կոռուպցիոն գործողությունների հիմնական աղբյուր են դառնում` ԱԲ-ն որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հիմնախնդրի լուծման միջոց, ազգային ավանդույթներ, մենթալիտետ և ԱԲ-ի կապի, ԱԲ-ն որպես բժշկագիտության մակարդակի բարձրացման խթանիչ, գիտաժողովում ընթերցված այլ զեկուցումների և դասախությունների շուրջը:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ