Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ։

 

«Որպես առողջապահության նախարարության ներկայացուցիչ ձեր հիմնական խնդիրը պետական պատվերով հիվանդանոցային բժշկական օգնության համար պետության կողմից հատկացվող սուղ միջոցները նպատակին ծառայեցնելու ապահովումն է։ Մեզ ոչ միայն թվային ստույգ տվյալներ են անհրաժեշտ, այլ ուսումնասիրություն, թե ի՞նչ որակի բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-ասաց նախարարը։

 

Դերենիկ Դումանյանը հանձնարարեց խիստ հսկողություն իրականացնել նաև վճարովի և համավճարի սկզբունքով բուժման նկատմամբ, որպեսզի այդ օղակներում ևս բացառվի ստվերայնությունը։

 

Պահանջվեց մարզերում և Երևանում հիվանդանոցային շարժի նկատմամբ հանձնարարված ձևով իրականացված վերահսկողության առաջին արդյունքների մասին տվյալներ ներկայացնել հոկտեմբերի 16-ին։

 

Տեղեկացնենք, որ նույն հարցերը երեկ քննարկվել են նաև մարզային գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության պատասխանատուների հետ: Նախարար Դումանյանը խստորեն պահանջել է ուժեղացնել հսկողությունն անվճար բժշկական ծառայության համար պետության կողմից հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ։ 

 

«Դուք անձնական պատասխանատվություն եք կրելու պետական պատվերի, Ծննդօգնության, ինչպես նաև 0-7 տարեկան երեխաների հավաստագրերի ծրագրերի յուրաքանչյուր դեպքի համար։ Որևէ քաղաքացի անհիմն կերպով չպետք է մերժվի։ Այս պահանջը հասցրեք ձեր ենթակայության բոլոր բուժհիմնարկների ղեկավարներին։ Այս ծրագրերով հատկացված գումարները պետք է նպատակային օգտագործվեն, և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածները պետք է զգան պետության աջակցությունը»,-ասել է նախարարը։ 

 

Դերենիկ Դումանյանը պահանջել է խիստ հսկողություն սահմանել մարզերից Երևան անհիմն ուղեգրումների նկատմամբ։ Նաև պահանջել է ուժեղացնել հսկողությունը գնումների գործընթացների նկատմամբ։ Դերենիկ Դումանյանը միաժամանակ նախարարության անձնակազմին հանձնարարել է մարզերի մասնագետներին համապատասխան խորհրդատվություն տրամադրել գնումների գործընթացի ճիշտ կազմակերման վերաբերյալ։ 

 

Մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել ոլորտում կուտակված խնդիրների լուծման ծրագրեր մշակելու համար։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ