Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 14-15.2012

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում:

 

Բայց ամեն մի մեդալ իր հակառակ կողմն ունի: Քանի որ բացառապես ընտրյալների շարքին դասվող դեղորայքը կատարելություն է,«կախարդական գնդակ», ճիշտ նշանառության տակ է առնում հիվանդ տեղը և չի վնասում առողջ հյուսվածքները: Իրական կյանքում դեղորայքների մեծ մասը  «մանրագնդակային կրակոց» են, որոնք «խփում են» ավելի մեծ մակերեսների: 

 

Պլանավորված վնաս

 

Դեղորայքի չյուրացման տարբեր դրսևորումներ նկարագրվել են դեռ XX դարի սկզբին: 1901թ-ին պրակտիկայում ներդրվեց «դեղորայքային հիվանդություն» տերմինը, որը միավորում էր դեղամիջոցի բոլոր հնարավոր կողմնակի ազդեցությունները: Այժմ այն անվանում են «դեղորայքի կողմնակի ազդեցություն»(ԴԿԱ):

 

Սովորաբար ԴԿԱ-ն լավ հայտնի է լինում արդեն դեղամիջոցն արտադրելիս և դրանք գրվում են հրահանգի մեջ, սակայն փորձարարությունների և օգտագործման նախնական փորձերի ժամանակ մարդու օրգանիզմի վրա պատրաստուկի բոլոր ազդեցությունները, առանց բացառության, հաշվի առնել հնարավոր չէ: Օրինակ, ստրեպտոմիցինի օթոտոքսիկ (լսողության վրա ազդող) ազդեցությունը հայտնաբերվել է կլինիկայում հիվանդներին բուժելիս, իսկ կենդանիների վրա այդ հատկության ազդեցությունը որոշված չէ: Ըստ ժամանակակից սահմանումների, բժշկական պրակտիկայում ներդրվող դեղորայքը 5 տարվա ընթացքում  նոր է համարվում և դրանց օգտագործման ժամանակ բժիշկը հատկապես ուշադիր է լինում տվյալ հիվանդների հանդեպ:   

 

Կողմնակի ազդեցությունների մեծ մասը թույլ արտահայտված է լինում և վերանում է դեղորայքի ընդունումը դադարեցնելուց կամ չափաքանակը նվազեցնելուց հետո, սակայն կան այնպիսիք, որոնք կարող են էական վնաս հասցնել:

 

Կողմնակի ազդեցությունները կարող են լինել ուղղակի (օրինակ, լորձաթաղանթի գրգռում) կամ կողմնակի (օրինակ, վիտամինների անբավարարություն հակաբիոտիկներով մարդու բնական միկրոֆլորայի ընկճման դեպքում): Նման արդյունքներ կարող են առաջանալ ցանկացած դեղամիջոց ընդունելիս: 

 

Օրգան-թիրախներ

 

Երբ դեղորայքը ընդունվում է բերանով, դրա ազդեցությունն առաջինը լինում է ստամոքս-աղիքային ուղու վրա: Նման դեպքերում կողմնակի ազդեցություններ կարող են լինել ատամների էմալի քայքայումը, ստոմատիտը, ստամոքս-աղիքային ուղու խանգարումները` լորձաթաղանթի գրգռում, սրտխառնոց, որովայնի փքվածություն, ախորժակի կորուստ, փորկապություն կամ լուծ, մարսողության խանգարում և այլն: 

 

Որոշ դեղամիջոցներ կարող են խթանել աղաթթվի արտազատումը, դանդաղեցնել պաշտպանիչ լորձի արտադրությունը կամ ստամոքսի լորձաթաղանթի բնական վերականգնման պրոցեսը, որը նախադրյալներ է ստեղծում խոցերի ձևավորման առումով: Նման ազդեցություն ունեն կորտիկոստերոիդները, անալգետիկները, արտահայտված հակաբորբոքային, ցավազրկող, ջերմիջեցնող (ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ) պատրաստուկները, կոֆեինը և այլք: 

 

Դեղորայքից համեմատաբար հաճախ տուժում է լյարդը: Հենց նա է իր վրա ընդունում առաջին հարվածը և հատկապես լյարդում է կուտակվում և կենսաձևափոխման ենթարկվում դեղամիջոցների մեծ մասը: Լյարդի համար բարդություններ են առաջացնում  այն պատրաստուկները, որոնք պարունակում են մկնդեղ, սնդիկ, ինչպես նաև որոշ հակաբիոտիկներ և այլն:

 

Երիկամները նույնպես ենթարկվում են դեղորայքային անցանկալի ազդեցության: Երիկամների միջոցով են օրգանիզմից դուրս գալիս դեղպատրաստուկների շատ տարրեր` չփոփոխված կամ որոշ փոփոխություններից հետո: Երիկամներում նման նյութերի կուտակումը հիմք է ծառայում  այդ օրգանի վրա թունավոր ազդեցության առումով: Այդպիսի ազդեցություն ունեն որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, անոթանեղացնող պատրաստուկներ: 

 

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները կարող են դրսևորվել նաև նյարդային համակարգի որոշ գործառույթների խանգարման հետևանքով: Նյարդային բջիջները հատկապես զգայուն են քիմիական նյութերի հանդեպ, այդ պատճառով էլ դեղորայքը, որը թափանցում է կենտրոնական նյարդային համակարգը արյունից առանձնացնող պատնեշի միջով, կարող է  գլխացավ, գլխապտույտ, արգելակում, աշխատունակության խանգարում առաջացնել: Որոշ պատրաստուկների երկարատև օգտագործումը  կարող է առավել լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Օրինակ, պատրաստուկները, որոնք արգելակող ազդեցություն ունեն կենտրոնական նյարդային համակարգի վրա (նեյրոլեպտիկներ), կարող են դեպրեսիայի և պարկինսոնիզմի զարգացման պատճառ դառնալ, իսկ վախն ու լարվածությունը վերացնող դեղամիջոցները (տրանկվիլիզատորներ) ազդում են շարժումների վրա, գրգռող դեղամիջոցները` երկարատև անքնություն առաջացնել և այլն: 

 

Նվազեցնել ռիսկը

 

Շատ կողմնակի ազդեցություններ առաջանում են դեղորայքի օգտագործման հրահանգները խախտելիս:

 

Գերդեղաչափը լուրջ խնդիր է, հատկապես այնպիսի դեղամիջոցների ընդունման դեպքում, որոնց առավելագույն յուրացվող չափաքանակը, ոչ այնքան, բայց բարձր է թերապևտիկից:  Գերդեղաչափի ռիսկը հաճախ այն պատճառն է, ըստ որի, բժիշկները նախապատվությունը տալիս են մեկ այլ դեղպատրաստուկի, եթե երկուսի արդյունավետության շեմը մոտիկ է, բայց նրանցից մեկն առավել անվտանգ է պատահական կամ մտածված գերդեղաչափի դեպքում: 

 

Կողմնակի արդյունքի զարգացման արագությունը կախված է պատրաստուկի ներընդունման եղանակից` ապլիկացիան և ինհալացիան առավել արագ ռեակցիա են առաջացնում առավել հազվադեպ վտանգավոր վիճակներով, իսկ ներարկումները` ավելի դանդաղ, բայց առավել անբարենպաստ:

 

Կարևոր դեր է խաղում նաև օգտագործվող սնունդը, քանի որ այն ազդում է դեղամիջոցի յուրացման արագության վրա, դանդաղեցում կամ ավելացնում է այն: Սննդային նյութերը կարող են դեղամիջոցի հետ փոխազդեցության մեջ մտնել և ավելացնել դրանց բացասական ազդեցությունը: Օրինակ, պանիրը կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում` տիրամին, հիստամին, և համանման ազդեցության դեղամիջոց ընդունելիս կողմնակի արդյունքներ են առաջանում: 

 

Բացի դրանից, որոշ դեղամիջոցներ (հակաբիոտիկներ) արգելակում են օրգանիզմին անհրաժեշտ նյութերի յուրացումը, օրինակ, B խմբի վիտամինների, քանի որ ընկճում են աղիների բնական միկրոֆլորան: Իսկ աղիներում սննդի առկայությունը թուլացնում է սուլֆանիլամիդների հակամանրէային ազդեցությունը: 

 

Բուժման ժամանակ պետք է հրաժարվել ալկոհոլ պարունակող ըմպելիքներից, քանի որ էթիլ սպիրտը, որը լուծիչի դեր է կատարում, ուժեղացնում է որոշ դեղամիջոցների յուրացումը, իսկ ըմպելիքների մեջ պարունակվող խառնուրդները (օրինակ, գինու մեջ) կարող են ալերգիա հրահրել: 

 

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ մի քանի պատրաստուկների միաժամանակյա ընդունման դեպքում փոխազդեցություն է տեղի ունենում, որի դեպքում կարող են բարձրալերգեն համալիրներ առաջանալ: Որոշ պատրաստուկներ ընկճում են ֆերմենտները, որով էլ արգելակում են մյուս դեղամիջոցների յուրացումն ու օրգանիզմից դուրս գալը, այդպիսով նպաստելով թունավոր և ալերգիկ ռեակցիաների ռեակցիաների զարգացմանը: Դեղորայք ընդունելիս հարկ է հիշել սա: Բայց, նույնիսկ, եթե ամեն ինչ ճիշտ է կատարվել, իսկ խնդիրներ առաջացել են, անպայման պետք է դիմել բժշկի: Նա կարող է նվազեցնել դեղչափաքանակը, փոխել ընդունման հաճախականությունը կամ այն փոխարինել այլ դեղամիջոցով: Այս ամենը կողմնակի արդյունքները նվազագույնի կհասցնի:

 

Ի դեպ

 

Կողմնակի ազդեցությունների 70%-ը ալերգիկ ռեակցիաներ է հրահրում: Դրանք կարող են դրսևորվել անաֆիլակտիկ շոկով, տենդով, մաշկի, լորձաթաղանթի, ներքին օրգանների, շնչառական և նյարդային համակարգերի ախտահարումով, արյան կազմի փոփոխությամբ: Ալերգիա առաջացնող առավել ուժեղ նյութեր են պենիցիլինային հակաբիոտիկները, սուլֆանիլամիդները, տեղային անզգայացնող դեղամիջոցները, պատվաստանյութերը, անալգետիկները: Դրա հետ մեկտեղ, 50% դեպքերում  հնարավոր է ԴԿԱ կանխարգելում, քանի որ դրանք կապված են չարդարացված գերդեղաչափաքանակի հետ և նշանակված են լինում  առանց հաշվի առնելու հիվանդի անհատական առանձնահատկությունները:  

 

Այս ամենից խուսափելու համար հանձնարարվում է.

 

  • դեղորայք ընդունել բժշկի նշանակմամբ,

  • պահպանել տարբեր դեղամիջոցներ ընդունելու միջև եղած ընդմիջումները,

  • ուշադիր կարդալ դեղամիջոցների հրահանգը, որտեղ գրված է անթույլատրելի դեղորայքային համատեղ օգտագործման մասին,

  • երբեք չբարձրացնել նշանակված դեղամիջոցի չափաքանակը,

  • հիշել, որքան բարձր է չափաքանակը, այնքան մեծ է բարդությունների հավանականությունը: 

  • եթե խախտվել է դեղորայքի ընդունման ժամանակը, երբեք հաջորդ անգամ կրկնակի չափաքանակ չընդունել:

 

Կարևոր է  

 

Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները տարբերվում են բազմակերպությամբ.

 

  • կարող է բարձրանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման ռիսկը օրգանիզմի բջիջներում տարբեր մուտացիաների հետևանքով,

  • կարող է վտանգավոր անդրադառնալ պտղի զարգացման վրա, պատճառ դառնալով բնածին արատի, նույնիսկ պտղի ներարգանդային մահվան: 

  • կարող է նյութափոխանակության կայուն փոփոխություն զարգանալ, դրսևորվելով դեղորայքային կախվածությամբ, երբ դեղամիջոցի ընդունումը կտրուկ դադարեցնելիս աբստինենցիա է զարգանում (կորտիկոստերոիդներ, տրանկվիլիզատորներ և այլն):

  • կարող է իմունանբավարարություն զարգանալ իմունիտետի վրա դեղորայքի բացասական ազդեցության հետևանքով: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. xn-----2013-3fgg5b3bekpyfdgbgl8ezba4euf9b.xn--p1ai
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Ցանկացած մասնագիտության բժիշկ հղիների ու սնուցող մայրերի բուժման ժամանակ բախվում է անվտանգ դեղաբուժում ընտրելու խնդրին...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ