Առողջապահության լրատու 14-15.2012
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել:
Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ. ինչպես է այն դրսևորվում, որոնք են պատճառները և ինչ անել:
Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն սկզբից հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ անկյուն է կազմում, այսինքն, 80-ից մինչև 180o: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս պաթոլոգիան ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ է դառնալ:
Իսկ որոնք են թեքման պատճառները: Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ մինչ այժմ ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը և, ի դեպ, դա ամենահաճախակի պատճառներից մեկն է: Բացի այդ, կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:
Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություններ բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են:
Որոնք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: Ամենատհաճ հետևանքը ցավոտ մենստրուացիաներն են: Որպես կանոն, մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ թույլ արտադրոթյուն է գալիս, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ մենստրուացիայից հետո` հեշտոնից առատ արտադրությունը: Սակայն կան այնպիսի կանայք, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին: Այսինքն, արգանդի թեքումը ոչ մի ձևով չի դրսևորվում:
Իսկ ինչպես է այս ամենն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում: Իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և, նույնիսկ, մի քանի անգամ: Իհարկե լինում են նաև բացառություններ, սակայն, սովորաբար գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:
Արգանդի թեքման կանխարգելումը
Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ և, անշուշտ, պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին, փորկապություններից խուսափելու համար:
Բուժման են ենթակա արգանդի այն թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցման կամ իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտությունը:
Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը` բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:
26.11.2012 Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Emma, բարև Ձեզ: Արգանդի նորմալ անատոմիական դիրքը առաջ թեքված է: Արգանդի հետթեքման ժամանակ, կախված աստիճանից, հնարավոր է առաջանա անպտղություն: Պատճառը սպերմատոզոիդների դեպի արգանդափող ներթափանցման դժվարացումն է, կամ արդեն բեղմնավորված ձվաբջջի անցումը դեպի արգանդի խոռոչ և նրա իմպլանտացիայի դժվարացումը:
emma
21.10.2015
Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Nar, արգանդի նորմալ անատոմիական դիրքը առաջ թեքվածն է, սակայն որոշ դեպքերում այն կարող է լինել հետ թեքված: Արգանդի թեքվելու պատճառները տարբեր են, հաճախ դա կապված է ժառանգականության հետ: Միանշանակ ասել թե, դա կխանգարի հղիանալուն ճիշտ չէ, քանի որ հետթեքված արգանդով բազմաթիվ կանայք հաջողությամբ հղիանում և ծննդաբերում են առանց խնդիրների: Այս դեպքում կարևոր են ուղեկցող հիվանդությունները, արգանդի ֆունկցիոնալ վիճակը և այլն, որոնց դեպքում արգանդի հետթեքվածությունը կարող է պատճառ դառնալ չբերության:
Nar
10.04.2015
Մեդ-Պրակտիկ
04.04.2015
Հարգելի Angela, հավանաբար որևէ ինֆեկցիա է հայտնաբերվել, միանշանակ ասել, թե կոնկրետ ինչ հարուցիչ է դժվար է: Նշված միջոցները հակաբակտերիալ, հակասնկային, հակասեպտիկ միջոցներ են, և կարող են նշանակվել տարբեր ինֆեկցիաների ժամանակ: Ինչ վերաբերում է բուժումից հետո հղիանալուն, ապա եթե չհղիանալու պատճառը միայն ինֆեկցիոն պնդիրն է, ապա իհարկե հնարավոր է:
angela
02.04.2015
Մեդ-Պրակտիկ
19.03.2015
Հարգելի Angela, բուժումը դեղորայքային է, իսկ բուժման տևողությունը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից:
Angela
17.03.2015
Մեդ-Պրակտիկ
12.03.2015
Հարգելի Angela, հայցում ենք Ձեր ներողամտությունը ուշացած պատասախանի համար: Ինչ վերաբերում է արգանդի փոքր չափերին, ապա ներկայումս կան միջոցներ, որոնք նշանակվում են հղիանալ ցանկացող կանանց արգանդի լորձաթաղանթի հասունացման համար, նաև արգանդի չափերի մեծացման համար, սակայն դրանք նշանակվում են միայն գինեկոլոգի ցուցումով և նրա հսկողության տակ: Արգանդի թեքվածության հետ կապված պետք է ասել, որ այն ևս կարող է լինել չբերության պատճառ, քանի որ արգանդի ոչ նորմալ դիրքը խոչընդոդում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային: Ինչ վերաբերում է սեռական հարաբերության ժամանակ ցավին, ապա ոչ միշտ է հանդիպում:
Angela
04.03.2015
Angela
28.02.2015
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...
30.11.2012
ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...
29.11.2012 ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...
28.11.2012 Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...
28.11.2012 Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...
27.11.2012
Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...
27.11.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...
23.11.2012
XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...
23.11.2012
Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...
22.11.2012
Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ շատ հիվանդություններ այլևս անբուժելիների շարքին չեն դասվում...
22.11.2012 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...
21.11.2012
ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...
21.11.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY639wVZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ