Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2)
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հղիների հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը նախապատրաստման նոր մոտեցումներ
Վերջին տարիներին բժշկական գիտության նորագույն նվաճումների ներդրմամբ մանկաբարձության ոլորտը գերբժշկայնացվեց: Հղիությունն ու ծննդաբերությունը դիտվում էին որպես բժշկական գործընթացներ, և անգամ նորմալ ընթացքով հղիության և ծննդաբերության ժամանակ իրականացվում էր միջամտություն:
Սակայն, չնայած բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու մանկաբարձության գերբժշկայնացմանը, մայրական և մանկական մահացության մակարդակը շարունակում էր բարձր մնալ, իսկ ֆիզիոլոգիական ֆունկցիայի իրականացումը` հղիությունն ու ծննդաբերությունը, կապված էր ռիսկի հետ:
Հղիների, ծննդաբերների և ծննդկանների բժշկական խնամքի գոյություն ունեցող համակարգն ավելի շատ ուղղված էր ընդունված, հաճախ չհիմնավորված գործողությունների կատարմանը, քան կնոջ համար բարենպաստ հուզահոգեբանական վիճակի ստեղծմանը:
Վերջին տարիներին սկզբունքային փոփոխությունն եր կատարվեցին մանկաբարձության մեջ, իրականացվեց մանկաբարձության ՙդեմեդիկալիզացիայի՚ գործընթացը, և հանրապետությունում մշակվեց ու ներդրվեց անվտանգ մայրության հայեցակարգը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը հղիների սոցիալ հոգեբանական աջակցություննէ և ֆիզիկական նախապատրաստումը ծննդաբերությանը:
Խիստ կարևորելով հղիների հուզահոգեբանական աջակցության, ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման և հղիների ուսուցման հարցերը (հատկապես հղիության ընթացքում վտանգի նշանների մասին տեղեկատվության տրամադրումը), վերջին տարիներին այդ աշխատանքների իրականացումը (ՙՄայրության դպրոցի՚ շրջանակներում) ներառված է պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության և սպասարկման տրամադրման չափորոշչում, որպես նախածննդյան բուժօգնության իրականացման պարտադիր բաղադրիչ:
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մի շարք միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, հատկապես ԱՄՆ ՄԶԳ ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում, որոշ տարածաշրջաններում (Թալին, Սիսիան, Վայք, Վեդի և Երևան) իրականացվել է օժանդակություն մայրության դպրոցների կայացմանը:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում ստեղծվել է մայրության դպրոց, որը հղիներին ու ծննդաբերներին հուզահոգեբանական աջակցություն տրամադրելուց բացի հանրապետության ծննդօգնության հիմնարկներին ցուցաբերում է կազմ-մեթոդական օգնություն, այդ թվում նաև հղիների հուզահոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման հարցերով:
Նախածննդյան խնամքը հանրապետությունում ներկայումս ուղղվել է հղիի կոնկրետ կարիքների բավարարմանը, որը թույլ է տալիս ոչ միայն հաջողությամբ կրել պտուղը և ունենալ առողջ երեխա, այլև դրական ազդեցություն է թողնում հղիության ընթացքի ու ելքի վրա, բարձրացնում հղիի, նրա ընտանիքի անդամների բավարարվածությունը և առողջությունը, ապահովում մանկան նորմալ զարգացումն ու դաստիարակումը:
Հայտնի է, որ կարգավորվող գործընթացներին առավել հաճախ խանգարող պատճառը նյարդային և հուզական ցնցումներն են` ցավ, թախիծ, տագնապ, սարսափ: Կինը, իր համար որոշակի վտանգկամ կարևորություն ներկայացնող իրադարձության, մասնավորապես հղիության ընթացքում, գտնվում է երկարատև սպասման ստրեսի վիճակում, որը կարող է հանգեցնել ախտաբանական դրսևորումների: Հայրենական և արտասահմանյան ֆիզիոլոգները բացահայտել են հղիության պատճառով առաջացած սպասման ստրեսի բացասական հետևանքները: Տեղի է ունենում ուղեղի ադրեներգիկ համակարգի ակտիվացում, որի արդյունքում վեգետատիվ ռեակցիաները ձեռք են բերում վառ արտահայտված սիմպատիկ ուղղվածություն:
Կենսաէլեկտրական և էնդոկրին-վեգետատիվ պրոցեսների համախմբումը ստանում է ոչ համապատասխան բնույթ, իսկ հարմարողական մեխանիզմները կարող են վերածվել ռիսկի գործոնների ու դառնալ վիսցերալ (ընդերային) խանգարումների պատճառ: Հղիության վերջին շաբաթները, որոնց ընթացքում բուռն ձևավորվում է նախապատրաստումը ծննդաբերությանը, առավել ինտենսիվ սպասման շրջան են համարվում, հետևաբար` ՙսպասման ստրեսի՚ ժամանակ կարող է առաջանալ արգանդի կծկողական գործունեության խանգարում:
Անվտանգ ծննդաբերություն
Վերջին տասնամյակում աշխարհում էականորեն վերանայվել են ծննդաբերության համապատասխան տեխնոլոգիաների նկատմամբ հիմնական մոտեցումները, որոնց արդյունավետությունը լիովին հաստատվել է ապացուցողական բժշկության տվյալներով: Այն անվտանգ ծննդաբերությունների կազմակերպման համար ԱՀԿ կողմից նոր մոտեցումների ստեղծման հիմք ծառայեց`
- մոր համար պետք է բարվոք վիճակ ապահովել մանկածնության ժամանակ և հետծննդյան շրջանում` ամուսնու կամ կնոջ կողմից ընտրված ընտանիքի անդամի ազատ մասնակցություն,
- բուժանձնակազմի և աջակցող անձի պարտականությունների մեջ է մտնում մոր հուզահոգեբանական սատարումը,
- կանայք պետք է մասնակցեն իրենց հղիությանն ու ծննդաբերությանը վերաբերող որոշումների ընդունմանը,
- առողջ նորածինը պետք է շարունակ գտնվի մոր հետ,
- հարկավոր է խրախուսել պտղի ծնվելուց հետո ծննդաբերական սենյակում նորածնին անմիջապես մոր կրծքին դնելը,
- անհրաժեշտ է խրախուսել կեսարյան հատումից հետո հեշտոցային ծննդաբերությունը,
- կեսարյան հատումների լավագույն հաճախականությունը 10-15% է, ապացուցողական բժշկության տվյալներով 15%-ից ավելի բարձր հաճախականությունն էապես չի անդրադառնում պերինատալ և մայրական հիվանդացության և մահացության վրա: Կեսարյան հատումների բարձր տոկոս կարող է լինել միայն 3-րդ մակարդակի ծննդաբերական հիմնարկներում,
- հարկ չկա օգտվել պտղի սրտի բաբախի ավանդական էլեկտրոնային մոնիտորինգից,
- գոյություն չունեն ծննդաբերությունից առաջ ցայլքի մազերի սափրման և հոգնաներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ ապացույցներ,
- ծննդաբերության և մանկածնության ժամանակ խորհուրդ չի տրվում մեջքի վրա պառկած դիրք: Կանայք իրենք պետք է որոշեն ծննդաբերության ժամանակ իրենց հարմար դիրքը,
- արդարացված չէ էպիզիոտոմիայի առօրյա օգտագործումը,
- ծննդաբերությունը հարկավոր է խթանել միայն հատուկ բժշկական ցուցումների դեպքում,
- անհրաժեշտ է խուսափել ցավազրկողների և անզգայացնող միջոցների ավանդական նշանակումից,
- արդարացված չէ պտղապարկի արհեստական հատումը (որպես ավանդական գործընթաց),
- պետք է օգտագործել ոչ դեղային այլընտրանք ային ցավազրկումը` հղիի հուզահոգեբանական աջակցության միջոցով,
- մանկան ծնունդը նաև ընտանիքի նոր փոխհարաբերությունների սկիզբն է:
Ծննդաբերողը, նրա հարազատներն ու մտերիմները ներգրավվում են արդեն նոր փոխհարաբերությունների մեջ, որտեղ միմյանց նկատմամբ պարտականությունները փոխվում են և դառնում է նորովի:
ՙԱնվտանգ մայրություն՚. առավել կարևոր սկզբունքները
Սկզբունք 1
Ծննդաբերությունը ոչ թե հիվանդություն է, այլ առողջության արտահայտություն: Խնամքն ուղղված է ծննդաբերության բոլոր փուլերում և հետծննդյանշրջանում կնոջ աջակցությանը:
Սկզբունք 2
Նախածննդյան խնամքը ճկուն գործընթաց է, որը կիրառվում է կնոջ կյանքի առանձնահատկությունն երին համապատասխան, հաշվի առնելով հուզահոգեբանական, կրթական ու մտավոր պահանջմունքների մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուր ծննաբերող կնոջ և նրա ընտանիքի ֆիզիկական հնարավորությունները:
Մանկածնության բոլոր հարցերն ընդգրկող լուսավորչական դասընթացների հստակ մշակված համալիր ծրագիրը նախապատրաստում է ծնողների գործուն մասնակցությունը հղիության, ծննադաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո, նաև նորածնին խնամելիս:
Սկզբունք 4
Երեխայի հայրը, ծննդկանի ընտրությամբ հարազատներն ու բարեկամներն ակտիվ ներգրավվում են ծննդաբերության բոլոր փուլերում, նրանք ծննդկանին հետծննդյան խնամքի շրջանում օգնություն են ցուցաբերում:
Սկզբունք 5
Երկունքի ժամանակ և ծննդաբերությունից հետո ծննդկանին խնամում են նույն սենյակում, բացառությամբ` եթե առաջացել է կեսարյան հատման անհրաժեշտություն: Հնարավորության դեպքում նույն սենյակում բուժանձնակազմը խնամում է նոր ածնին ու ծննդկանին:
Սկզբունք 6
Մանկան լավագույն խնամքն իրականացնում է մայրը: Այն դեպքում, երբ մայրն ինքն է խնամում նորածնին, բուժանձնակազմի օգնության դերը փոխվում է` նրանք նորածնի խնամք իրականացնողից անմիջապես վեր են ածվում խնամքի վերաբերյալ ժամանակակից մոտեցումների ուսուցանողների:
Ավանդական ծննդօգնության հիմնական դրույթները
Ծննդաբերական բաժանմունքի տարածքն ավանդաբար բաժանվում էր 3-4 հատվածի` նախածնարան, ծննդաբերական սրահ, հետծննդաբերական հիվանդասենյակ կամ նորածնային բաժանմունք.
- մանկան ծնվելու ընթացքում յուրաքանչյուր փուլին համապատասխան կնոջը մի սենյակից մյուսն էին տեղափոխում,
- ծննդկանները գտնվում էին պասիվ դերում,
- հայրը, հարազատները համարվում էին կողմնակի այցելու, այլ ոչ թե ծննդաբերությանը գործուն կողմնակից և մասնակից,
- ծննդաբերությունից հետո մայրն ու նորածինն անհապաղ տեղավորվում էին տարբեր սենյակներում,
- բուժհաստատությունում գտնվելու ողջ ընթացքում նորածիններին խնամում էին գերազանցապես հատուկ մանկական հիվանդասենյակներում,
- բժիշկը նորածնին զննում էր նորածնային բաժանմունքում, ապա այցելում էր մորը և լավագույն դեպքում նրան հաղորդում իր դիտարկումները,
- մայրը չէր մասնակցում մանկան զննմանը, բաց էր թողնվում առաջին պահից երեխային ճիշտ խնամելու հմտությունները սովորելու բացառիկ հնարավորությունը:
Վերն ասվածի լրիվ հակադրությունն է ՙՄայրության պահպանությունը ընտանիքում՚ ծրագիրը, որի դեպքում անպայման հաշվի են առնվում կնոջ անձնական, անհատական ցանկությունները և նրա ընտանիքի պահանջները,
- անձնակազմը համաձայնեցված օգնություն և աջակցություն է ցուցաբերում ընտանիքներին, պատասխանում նրանց հարցերին, ջանում նրանց ընդգրկել գործընթացի մեջ` այնտեղ, որտեղ հնարավոր է ու խելամիտ,
- բուժանձնակազմի դերն է աջակցել, ուսուցանել, լուսավորել, խթանել և ըստ ամենայնի նպաստել մոր, նրա ընտանիքի ու բուժանձնակազմի թիմի բոլոր անդամների միջև շփման գործընթացին` ամենաընդունելի լուծումների հասնելու նպատակով,
- թեպետ խնամքի այդպիսի ռեժիմն իրականացվում է բուժանձնակազմի ղեկավարությամբ, այնուամենայնիվ այն ուղղված է ընտանեկան միջավայրի ապահովմանը` մորը և նրա հարազատներին ընդգրկելով ծննդաբերության ընթացքի վերաբերյալ որոշման ընդունմանը,
- ապահովվում է բնության մեջ ամենաբնական երևույթի նորմալ կայացումը,
- ժամանակակից ծննդաբերական հիվանդասենյակներն ապահովում են ծննդաբերության առաջին շրջանի, ծննդի և հետծննդյան շրջանում մանկաբարձական խնամքի գրեթե բոլոր օժանդակ տեսակները,
- դրանք հագեցված են այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են ընձեռում բարդությունների դեպքում տրամադրել ցանկացած օգնություն,
- անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում հետծննդյան շրջանն անցկացնում են այլ հիվանդասենյակում, սակայն պարտադիր նորածնի հետ մեկտեղ,
- որպեսզի ամուսինը ծննդաբերության ժամանակ կարողանա կնոջը ճիշտ և արդյունավետ օգնել, հղիության ընթացքում ընտանեկան զույգի հետ անցկացվում են մի քանի խորհրդատվություն, պարապմունքներ, որտեղ բժիշկ-խորհրդատուները հանգամանորեն բացատրում և ուսուցանում են, թե ամուսինն ու կինը ծննդաբերության ընթացքում ինչ պետք է անեն,
- երբ կինը ծննդաբերության նպատակով ծննդատուն է ընդունվում, անծանոթ միջավայրում բախվում է մեծ թվով նոր անձանց, ձայների ու երևույթների հետ,
- հիվանդանոցի աշխատանքի կարգը և սարքավորումն երը կարող են տագնապ, անգամ սարսափ հարուցել հղիի մոտ: Անձանց և ձայների մշտական հոսքը, որոնք մերթ հասնում են ծննդաբերության հիվանդասենյակ, մերթ անհետանում, հաճախ, չնախապատրաստված կնոջը զրկում են սովորական պաշտպանվածության զգացումից,
- բուժաշխատողները, բոլորը մուտք ունեն կնոջ ամենաինտիմ ապրումների աշխարհը և տանջ անքների դիտորդն են: Նրա ներաշխարհը լարված է: Ընդ որում, նրան տանջում են ցավերը և վախն անհայտության առաջ: Այս բոլոր ներգործությունն երի նկատմամբ նա նվազագույն իսկ վերահսկողություն չունի,
- երեխայի հայրը և հարազատները, եթե կնոջ կողքին են, զգում են ստրես առաջացնող այդ ներգործությունն երի մեծ մասը և օգնում հաղթահարել դրանք:
ՙԱնվտանգ մայրություն՚ ծրագիրը ձգտում է վերացնել կնոջ և նրա ընտանիքի ստրեսը ծննդաբերության ամբողջ շրջանում:
Այդ նպատակով անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները`
- ծննդաբերության վաղ փուլում կանանց հնարավորություն է ընձեռվում կամացուկ զբոսնել միջանցքում, սենյակում, շփվել ընտանիքի անդամների հետ,
- բուժանձնակազմը պատրաստ է ընտանիքին հատկացնել մեկուսացված սենյակ և իրազեկել դեպքերի ընթացքի, բարդությունների մասին, պատասխանել հարցերին,
- նախապատվությունը տրվում է սահմանափակ թվով բուժանձնակազմին, առավելագույնս ձայնամեկուսացված, հանգիստ մթնոլորտի ապահովմանը,
- ՙՄայրության պահպանությունը ընտանիքում՚ ծրագրով ուսուցանված բուժաշխատողը լավագույնս ղեկավարում է ծննդաբերությունը,
- ընդունվելիս ցայլքի և շեքի սափրում, ինչպես նաև հոգնաներ արվում են միայն կնոջ ցանկությամբ,
- անհատականացվում է ծննդաբերության ժամանակ սննդի և ըմպելիքի ընդունումը,
- նախօրոք հղին ուսուցանված է ծննդաբերության առաջին և երկրորդ շրջաններում նրա մարմնի դիրքի ընտրության հնարավորության մասին, ապահովելով նվազագույն միջամտություն բնական գործընթացին,
- պտղի աուսկուլտացիա (լսում) անցկացվում է ծննդաբերության I շրջանի ընթացքում յուրաքանչյուր 30 րոպեն մեկ և II փուլում` յուրաքանչյուր ճիգի վերջում, պտղի ներարգանդային թթվածնաքաղցի նշանների բացահայտման նպատակով,
- ծննդաբերության պահին դիրքի ընտրությունը թողնվում է կնոջը (ոտքերի համար հենարանով և առանց հենարանի),
- բոլոր բուժգործողությունները կիրառելուց առաջ բացատրվում են կնոջը` ջանալով դրանք կատարելիս պահպանել գեղագիտական նորմերը: Դրա համար բավական է ունենալ վարագույր և սավաններ,
- անհրաժեշտ է հետևել այլընտրանքային (ալտերնատիվ) ոչ դեղային ցավազրկման սկզբունքներին,
- ծննդաբերության առաջին շրջանում ցավերը թեթևացնելու համար թույլատրվում է օգտագործել հիդրոթերապիան, ընկղմում ջրի մեջ, ցնցուղ, եթե դրանք ծննդաբերողին հակացուցված չեն,
- ծննդաբերական մահճակալները կնոջը թույլ են տալիս ընդունել հարմար դիրք,
- բացի ցավազրկումից և անզգայացումից, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործել նաև սառը թրջոցներ, մերսում ցավերը մեղմացնելու համար,
- ծննդաբերողին օգնում են թուլացմանն ուղղված կոնկրետ հնարքներ անցկացնել` կարգավորելով շնչառությունը: Այս մեթոդները նախօրոք ուսուցանվում են հղիին և օգնում են դրանք ճիշտ կիրառել,
- ցավազրկող միջոցների օգտագործումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի անհատականացված և օգտագործվում է կնոջ գիտությամբ և համաձայնությամբ,
- կինը էպիդուրալ ցավազրկման կարող է դիմել միայն գիտակցական ընտրության հնարավորության դեպքում` իմանալով դրա ռիսկերը և առավելությունները:
Մանկաարձական խնամքի երկու մոդել
|
Ավանդական մոդել |
ՙԸնտանիքում մայրության պահպանությունը՚ ծրագիր |
|
Ծննդաբերությանը հղիի նախապատրաստական ուսուցումն ուղղված է հիվանդանոցային ծրագրի պահանջների և ռեժիմի բավարարմանը:
|
Նախապատրաստական-լուսավորչական գործունեությունն ուղղված է առողջության մասին գիտելիքների խորացմանը, լրիվ իրազեկված, այլընտրանքների մասին տեղեկացված ընտրության հնարավորության բարձրացմանը: Ցանկալի է, որ լուսավորչական գործունեությունը սկսվի մինչև սաղմնավորումը:
|
|
Հղիությունը, երկունքը, ծննդաբերությունն ընկալվումեն որպես բժշկական բնույթի երևույթներ:
|
Հղիությունը, երկունքը, ծննդաբերությունն ընկալվում են որպես բնական ֆիզիոլոգիական երևույթ, որը զուգակցվում է հուզական, սոցիալական ու ֆիզիկական վիճակի փոփոխություններով և ստրեսով:
|
|
Բուժանձնակազմը բուժման մասին որոշում է կայացնում սեփական հեղինակության դիրքերից, և պարտադրում է դրա կատարումը:
|
Բուժանձնակազմը ընտանիքին այլընտրանքների մասին տեղեկություն է ներկայացնում: Ընտանիքը մասնակցում է վճռի կայացմանը: Ընտանիքը բուժանձնակազմի հետ միասնական թիմ է:
|
|
Աշխատանքի պրակտիկան և կարգը բյուրոկրատական են:
|
Աշխատանքի կարգը և պրակտիկան անհատականացված են, ճկուն, համահունչ սպառողին:
|
|
Մորն ասվում են միայն անհրաժեշտ բաները:
|
Ընտանիքը լրիվ իրազեկված է: Որոշումներն ընդունվում են ընտանիքի և բուժանձնակազմի միջև փոխհամաձայնությամբ:
|
|
Մայրն ու պտուղը համարվում են առանձին պացիենտ:
|
Մայրն ու պտուղը միաժամանակյա խնամք են ստանում, իրականացվում է ՙմայր + փոքրիկ՚ մանկաբարձական խնամք:
|
|
Ծննդաբերության և խնամքի տարբեր փուլերը անցկացվում են տարբեր սենյակներում:
|
Ծննդաբերության բոլոր փուլերն անցկացվում են նույն սենյակում:
|
|
Նորածիններին խնամում են մանկասենյակում:
|
Նորածիններին խնամում են գերազանցապես մոր ներկայությամբ, նրա հիվանդասենյակում:
|
|
Հոր և ընտանիքի մյուս անդամների համար սահմանված են այցելության սահմանափակ ժամեր:
|
Հարազատների, բարեկամների ներկայությունը խրախուսվում է` մոր ցանկությամբ:
|
|
Հորը կամ մեկ այլ հարազատի իրազեկում են ծննդաբերության ընթացքի մասին:
|
Խրախուսվում է հոր կամ այլ հարազատի ներկայությունն ու գործուն մասնակցությունը ծննդաբերությանը և այլն` մոր ցանկությամբ:
|
|
Սրահները պաշտոնական հաստատության բնույթի են:
|
Սրահները հաճելի են, հիշեցնում են ընտանեկան միջավայր:
|
|
Խնամքն իրականացվում է զատ-զատ:
|
Խնամքը տնօրինում է ՙղեկավարը՚` կինը:
|
|
Անձի անձեռնմխելիությունը չի պահպանվում:
|
Բուժանձնակազմի կողմից պահպանվում է ընտանիքի, անձի անձեռնմխելիության իրավունքը: Չի թույլատրվում ներխուժել մասնավոր հարցերի մեջ:
|
|
Աղմուկի մակարդակը բարձր է ու անվերահսկելի:
|
Աղմուկի մակարդակը վերահսկվում է: Ապահովվում է հանգիստ և լռություն:
|
|
Բուժանձնակազմի վերաբերմունքը ֆունկցիոնալ է: |
Բուժանձնակազմի վերաբերմունքը կարեկից է:
|
|
Պացիենտը կարող է գոհ մնալ կամ դժգոհ հեռանալ:
|
Պացիենտները գոհ են, ուրախ և պատրաստ վերադառնալու:
|
25.04.2008 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ