Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լաբորատոր հետազոտություններ

Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Բջջաբանական հետազոտության կարևորությունը. հարցազրույց բժիշկ-բջջաբան Կարինե Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բջջաբանական հետազոտությունը:

Բջջաբանական հետազոտությունը հետազոտվող պատրաստուկի մեջ բջջային տարրերի ձևաբանական կառուցվածքի գնահատումն է՝ բարորակ կամ չարորակ ուռուցքի և ոչ ուռուցքային փոփոխությունների ախտորոշումը հաստատելու համար:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է առավել հաճախ իրականացվում:


Հաճախ այն կիրառվում է ուռուցքային ախտաբանության ժամանակ: Ուռուցքաբանական հիվանդությունների ախտանշանների բացակայության դեպքում հետազոտության եզրակացությունը բացասական է: Ներէպիթելային ախտաբանության դեպքում, եթե քսուքի պատասխանը դրական է, ապա պացիենտն ուղղորդվում է հետագա հետազոտությունների:

Բջջաբանական հետազոտության նպատակը նաև օրգանների բորբոքային, ոչ ուռուցքային ախտաբանության հայտնաբերումն է:

Ներկայում տարածված է բարակ ասեղով ասպիրացիոն ծակման մեթոդը: Սա հիվանդությունների ձևաբանական ախտորոշման արագ, նվազ տրավմատիկ մեթոդ է:

Գինեկոլոգիական ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառվում բջջաբանական հետազոտություն:

Արգանդի վզիկի հիվանդությունների կանխարգելման հիմքը բջջաբանական հետազոտությունն է: Հետազոտման նյութը վերցվում է դաշտանային ցիկլի 5-7-րդ օրվա ընթացքում՝ բջիջները հետազոտելու համար. արդյոք դրանք փոխվե՞լ են մարդու պապիլոմավիրուսի ազդեցության տակ:

Հայտնի է, որ վիրուսի օնկոգեն տեսակները հանգեցնում են բջիջների փոփոխությունների՝ առաջացնելով ուռուցքաբանական հիվանդություններ. հենց փոփոխության այս փուլերն են ուսումնասիրվում բջջաբանի կողմից:

Հետազոտության համար 22-23 Գ ասեղով ներարկիչի ասեղը մտցվում է ախտաբանական հատվածի մեջ, ասեղը տեղափոխում են ետ ու առաջ՝ կտրելով հյուսվածքը՝ հետաքրքրող բջիջները պարունակող բավարար նյութ ստանալու համար:

Ո՞ր օրգաններն են հաճախ հետազոտվում:


Բոլոր օրգան-համակարգերում էլ կարող են ուռուցքային փոփոխություններ առաջանալ:

Մեր կլինիկայում կատարվում է վահանագեղձի, թքագեղձերի, կրծքագեղձերի, այլ հանգույցների, լյարդի, թոքերի, աղեստամոքսային համակարգի, փափուկ հյուսվածքների և մաշկի պունկցիա, ինչպես նաև պլևրալ, ասցիտային, սինովեալ հեղուկների պունկցիա:

Պունկցիայի գործընթացը տևում է 10-20 րոպե, որից հետո հիվանդը կարող է տուն գնալ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ