Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լաբորատոր հետազոտություններ

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ հետազոտության նկարագրությունը. abmed.am

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ հետազոտության նկարագրությունը. abmed.am

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար։

Սրանք մարդկանց մեջ հերպեսի ամենատարածված երկու տեսակներն են. առաջինն ախտահարում է հիմնականում բերանի խոռոչը և բերանի շուրջը, իսկ երկրորդը՝ սեռական օրգանները (սեռական հերպես)։

Հերպեսի առաջին տիպը («բերանային կամ շրթունքային») ամենահաճախն է հանդիպում: Ըստ տարբեր գնահատակների՝ այն առկա է մարդկանց 50-80%-ի մոտ։

Սեռական հերպեսն ավելի քիչ է տարածված, սակայն առկա է յուրաքանչյուր հինգերորդի մոտ։ Հիվանդության ախտանիշները քիչ նկատելի են, այդ պատճառով վիրուսակիրների մեծամասնությունը նույնիսկ չի էլ կասկածում վարակի առկայության մասին։

Վարակման պահից հերպեսի վիրուսը քողարկված մնում է օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում, սակայն օրգանիզմի պաշտպանական ուժերի նվազագույն թուլացումը բերում է վիրուսի ակտիվացման և վարակի ախտանիշների դրսևորման։

Վիրուսին օրգանիզմն արձագանքում է հակամարմինների (իմունոգլոբուլինների) արտադրությամբ, որոնք չեզոքացնում են վիրուսի ազդեցությունը։ Տարբերում են մի քանի խմբի իմունոգլոբուլիններ, սակայն լաբորատոր ախտորոշման մեջ առավել կարևոր են.

  • IgM՝ արյան մեջ հայտնվում է վարակումից 4-6 օր անց և շրջանառում է 1-2 ամիս,
  • IgG՝ սկսում է արտադրվել վարակումից 1,5-2 շաբաթ անց և արյան մեջ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։


IgG հակամարմինները մշտապես շրջանառում են արյան մեջ, արձագանքում են կրկնակի վարակմանը կամ լատենտ վիճակում գտնվող վիրուսի ակտիվացմանը։ Դա օրգանիզմի պաշտպանական համակարգերին հնարավորություն է տալիս ավելի արագ միանալ՝ վարակը հնարավորին արագ ընկճելու համար։

Եթե արյան մեջ հայտնաբերվում է իմունոգլոբուլին G, նշանակում է խոսքը ընթացքի մեջ գտնվող կամ քրոնիկական վարակի մասին է։

I, II տիպի հերպեսի IgG հակամարմինների հետազոտության իրականացման ցուցումներն են.

Ըստ հետազոտության տվյալների՝ 1 և 2 տիպի վիրուսները կապված են արգանդի վզիկի և հեշտոցի քաղցկեղի հետ, բարձրացնում են ՄԻԱՎ-ի նկատմամբ ընկալունակությունը և նպաստում մարդու իմունային անբավարարության զարգացմանն արդեն ՄԻԱՎ դրական հիվանդների մոտ։

Այնուամենայնիվ, վիրուսի հիմնական վտանգը պտղի վրա բացասական ազդեցությունն է հղիության ընթացքում։ Այդ պատճառով հետազոտության հիմնական ցուցումը հղիությունն է, ինչը հիմնականում նշանակվում է մանկաբարձ-գինեկոլոգների կողմից.

հղիության պլանավորման ժամանակ (հաշվի առնելով, որ վիրուսը կարող է չդրսևորվել՝ հետազոտությունը նշանակվում է հղիություն պլանավորող յուրաքանչյուր կնոջը, նույնիսկ, եթե նրա մոտ երբեք հերպեսի դրսևորում չի եղել ),
ներարգանդային վարակի ախտանիշների դեպքում,
պտուղ-ընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարության ժամանակ։

Վարակաբանների կողմից հետազոտությունը կարող է նշանակվել հետևյալ դեպքերում.

  • իմունային անբավարարության վիճակներ,
  • ՄԻԱՎ-ի կասկած,
  • հերպեսին բնորոշ բշտիկային ցանավորում։


Ուրոլոգների և գինեկոլոգների կողմից հետազոտությունը նշանակվում է միզասեռական վարակների ախտորոշման դեպքում։

Առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների հետազոտությունն ընդգրկվում է TORCH-վարակների (տոքսոպլազմա, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս, հերպես և այլն) հետազոտության համալիրում, որոնք առավել վտանգավոր են պտղի համար` ներարգանդային զարգացման ընթացքում։ Դրանք կարող են բերել վիժումների, վաղաժամ ծննդաբերության և երեխայի մոտ արատների զարգացման։

1 և 2 տիպի հերպեսների IgG հակամարմինների նորման արյան մեջ

Այս հետազոտության չափման միավորը պոզիտիվության ինդեքսն է, եթե նրա արժեքը հետազոտության արդյունքում 0,8–ից ցածր է, նշանակում է արդյունքը բացասական է, այսինքն, 1 և 2 տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G հակամարմին չի հայտնաբերվել։ 0,8-1,0 սահմաններում արժեքը խոսում է կասկածելի արդյունքի մասին, այս դեպքում ցանկալի է հետազոտությունը կրկնել որոշ ժամանակ անց։

1,01 և բարձր արժեքները խոսում են դրական արդյունքի, G հակամարմինների առկայության և ընթացող վարակի կամ օրգանիզմում վիրուսի գաղտնի առկայության մասին:

Հետազոտության նախապատրաստում. հատուկ նախապատրաստում չի պահանջում։

Հետազոտության նյութը. երակային կամ մազանոթային արյուն։

Հետազոտության եղանակը. իմունաֆերմենտային (ԻՖ)։

Պատրաստ լինելու ժամկետը. 2 աշխատանքային օր։

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ