Լաբորատոր հետազոտություններ
Մեզի տարբեր հետազոտությունների հանձնման կանոնները. abmed.am
Նախքան մեզի հետազոտությունը խորհուրդ չի տրվում այնպիսի մրգեր և բանջարեղեն ընդունել, որոնք կարող են ազդել մեզի գույնի վրա, ինչպիսիք են` ճակնդեղը, գազարը և այլն, միզամուղների ընդունումը նույնպես արգելվում է:
Մեզի նմուշը վերցնելուն պետք է նախորդի սեռական օրգանների հիգիենիկ լվացումը:
Խորհուրդ է տրվում դաշտանի ընթացքում մեզի հետազոտություն չկատարել:
Առավոտյան մեզը պետք է հավաքել որևէ տարայի՝ ցանկալի է դեղատներում վաճառվող հատուկ անոթի մեջ: Միզարձակման առաջին վայրկյաններին պետք է միզել զուգարանակոնքի մեջ, ապա, առանց միզարձակումը ընդհատելու, շարունակել հատուկ անոթի մեջ՝ մեզը հավաքելու համար: Մեզի անհրաժեշտ ծավալը, որպես կանոն, 50-100 մլ է: Այնուհետև ամուր փակել կափարիչը:
Դեղատներում վաճառվող տարաները ստերիլ են, և նախնական մշակում չի պահանջվում, սեփական տարա օգտագործելու դեպքում հարկ է նախապես մանրէազերծել այն:
Նեչիպորենկոյի փորձը
Նեչիպորենկոյի մեթոդով մեզի հետազոտության համար պետք է հավաքել առավոտյան միզարձակման միջին բաժինը՝ 15-25 մլ ծավալով:
Շուրջօրյա մեզի հավաքում (այդ թվում սպիտակուցի, միկրոալբումինի որոշման համար, Ռեբերգի փորձի, միզանյութի, միզաթթվի, կորտիզոլի որոշման նպատակով )
Ինչպես վերը նշվեց, լաբորատոր հետազոտությունների համար նախքան մեզը հավաքելը պետք է արտաքին սեռական օրգանների լվացում անել:
Մեզի առաջին՝առավոտյան բաժինը, չեն հավաքում, այլ միայն նշում են միզարձակման ժամանակը: Այնուհետև, երեք լիտրանոց տարայի մեջ հավաքում են առաջին միզարձակմից հետո նշված ժամանակին հաջորդող 24 ժամվա ընթացքում արտադրված մեզը՝ մինչև հաջորդ օրվա նույն ժամը:
Կարևոր լրացում
Օրական մեզի քննության իրականացման դեպքում, երբ որոշվում են
- մեզի մետանեֆրինները,
- օրական մեզով կալցիումի կորուստը,
- ադրենալինը, նորադրենալինը,
- դոֆամինը,
մեզն անպայման պետք է հանձնել կոնսերվանտով: Այդ կոնսերվանտը կարելի է ձեռք բերել դեղատանը (թեև հաճախ չի հանդիպում) կամ մեր կլինիկաներից մեկում:
Շուրջօրյա մեզի հավաքումը ցանկալի է իրականացնել հատուկ սանդղակավորված՝ 2.7 լ ծավալով պլաստիկե տարայի մեջ, որն ունի լայն վզիկ և ռելիեֆավոր բռնակ: Այն նույնպես կարելի է ձեռք բերել դեղատներում:
Պետք է միզել անմիջապես տարայի մեջ՝ յուրաքանչյուր միզարձակումից հետո ամուր փակելով կափարիչը: Մեզը պետք է պահել փակ տարայի մեջ՝ սառնարանի ստորին դարակում՝ չթույլատրելով սառեցումը:
Մեզը հավաքելուց հետո չափվում է վերջինիս հստակ ծավալը միլիլիտրերով և վերջինիս մի մասը հանձնվում է լաբորատորիա:
Դրա համար շուրջօրյա մեզի ծավալը փակ տարայի մեջ թափահարվում է, որից մոտ 50 մլ-ը լցվում է փոքր տարայի մեջ՝ մեզի կլինիկական հետազոտության համար: Ամբողջ մեզը պետք չէ հանձնել: Պարզապես բժշկական կենտրոնում հայտնեք շուրջօրյա մեզի ընդհանուր քանակությունը:
Մեզի հետազոտությունների հանձնման կանոնները. շուրջօրյա մեզի հավաքում` ըստ Զիմնիցկու
Հավաքվում է ամբողջ օրվա ընթացքում արտադրված մեզը՝ ընդամենը 8 չափաբաժին 8 տարայի մեջ՝ յուրաքանչյուրը 3 ժամ պարբերականությամբ:
Առավոտյան առաջին մեզի չափաբաժինը, ինչպես մնացած դեպքերում, չի հանձնվում:
Հաջորդող չափաբաժինները, որոնք արտադրվում են օրվա ընթացքում, գիշերը և հաջորդ օրվա առավոտյան, հավաքվում են տարբեր տարաների մեջ՝ 50 մլ ծավալով, յուրաքանչյուրի վրա նշվում է լցման ժամանակը:
Մեզի մեջ շաքարի որոշման նախապատրաստում
Շուրջօրյա մեզի քանակից լաբորատորիա է հանձնվում 50-100 մլ մեզ կամ մեզի 3 չափաբաժին, որոնք հավաքվել են օրվա ընթացքում 8 ժ ընդմիջումով.
- 1-ին չափաբաժինը՝ ժամը 8-ից 16-ը
- 2-րդ չափաբաժինը՝ ժամը 16-ից 24-ը
- 3-րդ չափաբաժինը՝ ժամը 24-ից մինչև առավոտյան ժամը 8-ը (ըստ բժշկի ցուցումների):
Ինչպես նախապատրաստվել մեզի ՊՇՌ հետազոտությունների իրականացմանը. տուբերկուլոզ, ցիտոմեգալովիրուս, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
Նախքան մեզի նմուշը վերցնելն անհրաժեշտ է կատարել արտաքին սեռական օրգանների հիգիենիկ լվացում: Մեզի նմուշը ստերիլ պլաստիկե տարայի մեջ վերցվում է առավոտյան` քաղցած, քնից անմիջապես հետո կամ վերջին միզարձակումից առնվազն 2-3 ժամ հետո: Հետազոտության համար անհրաժեշտ մեզի ընդհանուր ծավալը կազմում է 20 մլ:
Մեզի մանրէաբանական հետազոտությունների իրականացում
Մեզի նմուշը հավաքում են միայն ստերիլ տարայի մեջ: Մեզն անհրաժեշտ է հանձնել նախքան հակաբակտերիալ բուժումն սկսելը կամ բուժումից 3 օր անց: Եթե հիվանդն ընդունում է հակաբակտերիալ դեղեր, ապա պետք է որոշել դրանք ժամանակին հանելու հարցը:
Արտաքին սեռական օրգանների հիգիենիկ լվացումից հետո անհրաժեշտ է մեզի առաջին չափաբաժինը բաց թողնել զուգարանակոնք, միջին չափաբաժնից 3-5 մլ հավաքել ստերիլ հերմետիկ փակ տարայի մեջ: Մեզը պետք է հասցնել լաբորատորիա 1-2 ժամվա ընթացքում, եթե դա հնարավոր չէ, ապա մեզի փորձանմուշը կարելի է պահել սառնարանում՝ մեկ օրից ոչ ավելի:
Նմուշի տեղափոխման ժամանակ պետք է հետևել, որ խցանը չթրջվի:
27.11.2019 Կարդացեք նաև
14.03.2023
10.01.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
