Լաբորատոր հետազոտություններ
Ինչպես նախապատրաստվել կղանքի հետազոտություն հանձնելուն. abmed.am
Կղանքի քննություն հանձնելուց 3-4 օր առաջ դադարեցնել լուծողականների, գերչակի և վազելինի յուղի, ակտիվացված ածուխի (սորբենտների) ընդունումը և ուղիղաղիքային մոմիկների տեղադրումը: Հոգնայից, ինչպես նաև բարիումի (ռենտգեն հետազոտության ժամանակ) ընդունումից հետո ստացված կղանքը հետազոտության համար պիտանի չէ: Կղանքի նմուշը վերցնելուց առաջ նախ պետք է միզել զուգարանակոնքի մեջ և լվանալ այն: Այնուհետև զուգարանակոնքի կամ պետքամանի մեջ բնական կղազատումից հետո վերցնել արտաթորանքը: Այնուհետև կղանքի միջին մասից գդալիկով վերցրվում է կափարիչով փակվող, մաքուր, մեկանգամյա օգտագործման անոթի մեջ՝ վերջինիս ծավալի 1/3-ի չափով: Եթե կղանքը երեկոյան է վերցրվել, թույլատրվում է գիշերն այն պահպանել սառնարանում՝ 2-8°С ջերմաստիճանում: Առավոտյան անհրաժեշտ է կղանքը ներկայացնել լաբորատորիա:
Կղանքն ածխաջրերի կապակցությամբ հետազոտելու համար պետք է կղանքային զանգվածները հավաքել հեղուկ մասի հետ: Բացառել տակդիրների և այլ ներծծող նյութերի կիրառումը: Թարմ հավաքված կղանքը հնարավորին շուտ հասցվում է լաբորատորիա, կամ սառեցվում է և այդ վիճակում հասցվում:
Կղանքը թաքնված արյան համար հանձնելու նպատակով պահանջվում է հատուկ նախապատրաստում՝ կեղծ դրական ռեակցիաները բացառելու համար. այս քննությունից երեք օր առաջ անհրաժեշտ է սննդակարգից բացառել միսը, լյարդը, արյունային երշիկը և երկաթ պարունակող բոլոր մթերքները (խնձոր, բուլղարական պղպեղ, սպանախ, սպիտակ լոբի և այլն): Կղանքը պետք է ստանալ առանց հոգնայի և լուծողականների կիրառման: Կղանքը հավաքվում է մոտավորապես մեկ թեյի գդալի ծավալով՝ հատուկ անոթի մեջ, որը կարելի գնել դեղատնից կամ ստանալ մեզ մոտ: Նյութը տրամադրվում է լաբորատորիային 5 ժամվա ընթացքում:
18.11.2019 Կարդացեք նաև
14.03.2023
10.01.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ