Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լաբորատոր հետազոտություններ

Արյան կենսաքիմիական հետազոտություն. պիգմենտներ, ֆերմենտներ. abmed.am

Արյան կենսաքիմիական հետազոտություն. պիգմենտներ, ֆերմենտներ. abmed.am

Ընդհանուր բիլիռուբին: Դեղին պիգմենտ է՝ բաղկացած ուղղակի և անուղղակի բիլիռուբիններից: Նորման կազմում է 3,4–17,1 մկմոլ/լ: Բարձր արժեքներ հիմնականում դիտվում են լյարդի գործունեության լուրջ խանգարումների դեպքում:


Ուղղակի բիլիռուբին: Նորմայում կոնցենտրացիան արյան մեջ կազմում է 0–7,9 մկմոլ/լ: Բարձրացումը խոսում է լեղուղիների և լյարդի ծանր ախտաբանությունների մասին:


Անուղղակի բիլիռուբին: Հեմոգլոբինի քայքայման թունավոր արդյունքն է, որը խոչընդոտում է բջիջների նորմալ աշխատանքին: Հաշվում են որպես ընդհանուր և ուղղակի բիլիռուբինի տարբերություն: Անուղղակի բիլիռուբինի մակարդակը բարձրանում է սակավարյունության, մալարիայի ժամանակ:

 

Արյան կենսաքիմիական հետազոտություն


Ֆերմենտներ


Ալանինամինատրանսֆերազա (ԱԼՏ): Լյարդի ամենակարևոր ֆերմենտներից մեկն է, որն անհրաժեշտ է ամինաթթուների փոխանակության համար: Կանանց մոտ նորմայում լինում է մինչև 31 միավոր/լ, տղամարդկանց մոտ՝ մինչև 41 միավոր/լ: Ավելի բարձր ցուցանիշներ լինում են լյարդի, սրտի, անոթների հետ կապված լուրջ խնդիրների դեպքում


Ամիլազա: Ֆերմենտ է, որն արտադրվում է թքագեղձերում ածխաջրերի յուրացման համար: Նորմալ ցուցանիշը տատանվում է 28–100 միավոր/լ-ի սահմաններում: Ստամոքսաղիքային ուղու գոծունեության խանգարման դեպքում արժեքները դուրս են գալիս նշված սահմաններից:


Պանկրեատիկ ամիլազա: Նույնպես մասնակցում է ածխաջրերի մարսողությանը: Նորման կազմում է 0–50 միավոր/լ: Ցուցանիշն աճում է ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարման դեպքում:


Ասպարտատամինատրանսֆերազա (ԱՍՏ) : Ֆերմենտ է, որն արյան մեջ մեծ քանակությամբ հայտնվում է միայն լյարդի կամ սրտամկանի վնասումների ժամանակ:


Տարիքը, սեռը Նորմա, ոչ ավելի, միավ/լ


0 – 1 տարեկան 58
1 – 4 տարեկան 59
4 – 7 տարեկան 48
7 – 13 տարեկան 44
13 –18 տարեկան 39
> 18 տարեկան Տ 40  Կ 32

Սկզբնաղբյուր. abmed.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ