Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լաբորատոր հետազոտություններ

Արյան կենսաքիմիական հետազոտություն. սպիտակուցներ. abmed.am

Արյան կենսաքիմիական հետազոտություն. սպիտակուցներ. abmed.am

Ալբումին


Այս սպիտակուցն արտադրվում է լյարդի կողմից, կազմում է արյան պլազմայի մինչև 65%-ը: Տարբեր տարիքում նորմայի արժեքները տարբերվում են, սակայն տարբեր սեռերի մոտ այն չի տատանվում:

 

  • Մինչև 14 տարեկան երեխաներ. 38–54 գ/լ,
  • 14–60 տարեկան. 35–50 գ/լ,
  • 60 տարեկանն անց մարդկանց մոտ՝ 34–38 գ/լ:


Արյան մեջ ալբումինի մակարդակի բարձրացումը կարող է լինել ստամոքսաղիքային ուղու հիվանդությունների կամ ռոտավիրուսների ժամանակ օրգանիզմի ջրազրկման հետևանք: Այս ցուցանիշն աճում է նաև ցիրոզի, դիաբետի, համակարգային կարմիր գայլախտի ժամանակ:


Ալբումինի նվազումը, սովորաբար, պայմանավորված է ոչ լիարժեք սնուցմամբ, ծխելով, լյարդային անբավարարությամբ:

 

Ալբումին


Գլիկոզիլացված հեմոգլոբին


Սա հեմոգլոբինի բաղադրիչ է, որը քիմիական կապով կապված է գլյուկոզայի հետ: Այս ցուցանիշն անհրաժեշտ է առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման համար:


Նորմայում պետք է գլիկոլիզացված լինի արյան ամբողջ հեմոգլոբինի առավելագույնը 5,7%-ը
Շաքարային դիաբետի զարգացման ռիսկի մասին է վկայում 5,7–6,4%-ը:
Արտահայտված դիաբետի մասին վկայում են 6,5% և ավելի բարձր թվերը: • Սպիտակուցներ. գլիկոզիլացված հեմոգլոբին


Սա հեմոգլոբինի բաղադրիչ է, որը քիմիական կապով կապված է գլյուկոզայի հետ: Այս ցուցանիշն անհրաժեշտ է առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման համար:


Նորմայում պետք է գլիկոլիզացված լինի արյան ամբողջ հեմոգլոբինի առավելագույնը 5,7%-ը
Շաքարային դիաբետի զարգացման ռիսկի մասին է վկայում 5,7–6,4%-ը:
Արտահայտված դիաբետի մասին վկայում են 6,5% և ավելի բարձր թվերը:

 

Շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկություն

Արյան երկաթ տեղափոխելու հատկությունը կարևոր է սակավարյունության ախտորոշման համար:

Նորման կազմում է 45,3–77,1 մկմոլ/լ:

Ցուցանիշի իջեցումը խոսում է արյան մեջ երկաթի բարձր կոնցենտրացիայի մասին, բարձրացումը՝ ցածր կոնցենտրացիայի մասին:

 

Շիճուկի ընդհանուր երկաթ կապող հատկություն


Միոգլոբին

Միոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է: Արյան մեջ վերջինիս խտությունը բարձրանում է սրտային ախտաբանությունների, հատկապես` սրտամկանի կաթվածի ժամանակ:

Միոգլոբինի նվազում դիտվում է պոլիոմիելիտի և ռևմատոիդ արթրիտի ժամանակ:

Նորմայի արժեքներն ունեն լայն սահմաններ.

տղամարդկանց մոտ` 19–92 մկգ/լ,
կանանց մոտ՝ 12–76 մկգ/լ:

Միայն այն ժամանակ, երբ արյան մեջ միոգլոբինի քանակը 10 մկգ/լ-ից պակաս է, կամ 80 մկգ/լ-ից ավելի է, ենթադրվում է լուրջ հիվանդության առկայություն:

 

Միոգլոբին


Ընդհանուր սպիտակուց

Արյան պլազմայում հաշվում են մոտավորապես 150 տարբեր սպիտակուց: Ընդհանուր սպիտակուցը ստուգում են նյութափոխանակության շեղումները, չարորակ ուռուցքների առկայությունը, սխալ սնուցման գործոնը բացառելու նպատակով:

Արյան մեջ սպիտակուցի բարձր մակարդակը ենթադրում է վարակիչ հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, չարորակ գոյացություն:

Սպիտակուցի մակարդակը նվազում է պանկրեատիտի, լյարդի և ստամոքսաղիքային ուղու ախտաբանությունների, ծանր վնասվածքների և այրվածքների ժամանակ:

Ընդհանուր սպիտակուցի նորման, գ/լ
< 1 տարեկան 47 – 72
1 – 4 տարեկան 61 – 75
5 – 7 տարեկան 52 – 78
8 – 15 տարեկան 58 – 76
Մեծահասակներ 64 – 83


Ռևմատոիդ գործոն

Ռևմատոիդ գործոնը նորմայում արյան կենսաքիմիական հետազոտությամբ պետք է չհայտնաբերվի՝ անկախ հիվանդի տարիքից: Այն սեռից նույնպես կախված չէ:

Ռևմատոիդ գործոնը հակամարմիններ են, որոնք արյան մեջ հայտնվում են մկանային և շարակցական հյուսվածքի հիվանդությունների, վիրուսային վարակների, չարորակ ուռուցքների զարգացման, համակարգային և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ:

Դրանց առկայությունը բժշկի համար տագնապային ազդանշան է:

 

Ռևմատոիդ գործոն
С-ռեակտիվ սպիտակուց (CRP, ՑՌՍ)

С-ռեակտիվ սպիտակուցի բարձրացումը բորբոքային գործընթացի ցուցանիշ է: Այս սպիտակուցն օրգանիզմի պաշտպանական ռեակցիաների խթանիչ է:

Ցանկացած տարիքում С-ռեակտիվ սպիտակուցի խտությունը պետք է չգերազանցի 0,5 գ/լ, թեև ներքին ընդունման հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է այն մի փոքր բարձրացնել և դա նորմա է համարվում:

 

С-ռեակտիվ սպիտակուց (CRP, ՑՌՍ)
Տրանսֆերին

Երկաթի հիմնական տեղափոխող սպիտակուցն է:

Վերջինիս խտությունն արյան մեջ նվազում է սակավարյունությունների, լյարդի ցիրոզի, օրգանիզմում երկաթի ավելցուկի, քրոնիկական բորբոքային գործընթացների ժամանակ:

Նորմայի արժեքները տատանվում են.

  • տղամարդկանց մոտ` 2–4 գ/լ,
  • կանանց մոտ 2,2–4,4 գ/լ


Տարիքի հետ տրանսֆերինի պարունակությունը արյան մեջ, բնականորեն, նվազում է:

 

Տրանսֆերին
Ֆերիտին

Եթե օրգանիզմում երկաթի նյութափոխանակությունը խանգարված է, ապա այն անպայման անդրադառնում է արյան պլազմայում ֆերիտինի պարունակության վրա:

Նորմայում մեծահասակ կանանց մոտ կազմում է 13–150 մկգ/լ, տղամարդկանց մոտ՝ 30–400 մկգ/լ:

Ֆերիտինի նորմայից բարձր արժեքներ կարող են լինել լյարդի հիվանդությունների, քրոնիկական երիկամային անբավարարության, քաղցկեղային հիվանդությունների ժամանակ:

 

Ֆերիտին

 

Սկզբնաղբյուր. ABMedlab
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ