ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ
Սմարթֆոնի հետ համադրելի սարքը կօգնի քաղցկեղի ախտորոշմանը. news.am
Washington State University-ի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք սպեկտրալուսաչափ, որը միացվում է սմարթֆոնին եւ կարող է հետազոտության ենթարկել միանգամից մի քանի փոքր ծավալի կենսանմուշներ՝ չափելով ուռուցքային այս կամ այն հիվանդության հետ զուգորդվող կենսամարկերների խտությունը:
Այսպիսի սարքի ստեղծման գաղափարն այնքան էլ առանձնահատուկ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. համանման անալիզատորներ արդեն գոյություն ունեն, սակայն նախկինում ոչ մեկին չի հաջողվել միանգամից մի քանի կենսանմուշների հետազոտության համար հավաք սպեկտրալուսաչափ ստեղծել, մինչդեռ նոր անալիզատորը կարող է միաժամանակ հետազոտության ենթարկել 8 նմուշ:
Հետազոտական խմբի ղեկավար Լեյ Լին նշել է, որ իրենց ստեղծած 8-ալիք սպեկտրալուսաչափը կարող է ինչպես միեւնույն օնկոմարկերը որոշել 8 տարբեր նմուշներում, այնպես էլ 8 տարբեր կենսամարկերները՝ միեւնույն հիվանդից վերցված նմուշում:
Սարքը կարելի է օգտագործել ե՛վ խոշոր կլինիկաներում, ե՛վ հեռավոր շրջաններում աշխատող բժիշկների կողմից, որտեղից անհնար է նմուշները հետազոտական լաբորատորիա ուղարկել:
Գիտնականները նոր սարքն արդեն փորձարկել են լաբորատոր պայմաններում եւ պարզել են, որ կենսամարկերների խտությունը որոշում է 99 տոկոս ճշգրտությամբ: Հետազոտողների առաջիկա պլանների մեջ ներառված է կլինիկայում սարքի աշխատանքի ստուգումը:
Սարքն առայժմ համադրելի է միայն iPhone 5-ի հետ, բայց եթե հետագա հետազոտությունները հաջող ընթանան, բացառված չէ, որ նոր տարբերակներ ստեղծվեն, որոնք համադրելի կլինեն այլ սմարթֆոնների հետ:
25.10.2016 Կարդացեք նաև
«Նաիրի» ԲԿ- ի լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի անալիզատորների շնորհիվ՝ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական...
05.04.2023
«Էրեբունի» ԲԿ-ում աշխատում են Siemens Healthineers ընկերության ACUSON Sequoia նորագույն ուլտրաձայնային համակարգով: Ուլտրաձայնային այս սարքը էսքպերտ դասի համակարգ է, որն առաջատարներից է աշխարհում...
05.04.2023
Ամերիկյան Cue սթարթափը հայտարարել է նոր սարքի հաջող փորձարկման մասին, որը թույլ է տալիս հետազոտություններ կատարել տնային պայմաններում: Ներկայում նոր սարքի հնարավորությունները թույլ են տալիս կատարելու...
03.10.2016
Նորվեգական Spin Chip Diagnostics ընկերությունը մտադիր է 2-3 տարի հետո շուկայում ներկայացնել նոր սարքավորում, որի օգնությամբ բժիշկները կարող են հաշված րոպեների ընթացքում ստանալ պացիենտների արյան հետազոտության պատասխաններն` առանց լաբորատորիա...
13.01.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ