ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ
Մեզի հետազոտությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել. news.am
Ստեֆանի Շեֆերդը Flinders University-ից (Ավստրալիա) մեզի նոր հետազոտություն է մշակել, որի օգնությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել եւ նույնիսկ պարզել դրանց զարգացման աստիճանը:
Հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ` մեզի մեջ p75NTRECD պրոտեինի խտությունն ավելանում է, այդպիսով` չափելով դրա քանակը, հնարավոր է հասկանալ, թե կոնկրետ մարդու մոտ որքան հեռուն է գնացել հիվանդությունը:
Մինչ այժմ շատ բարդ էր հասկանալ, թե մարդու հիվանդությունը որքանով է լուրջ. հետազոտողները հիմնվում էին հարցաշարի վրա, որի լրացումը ցույց էր տալիս, թե հիվանդն ինչպես է հաղթահարում առօրյա գործերը: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդների մեծամասնությունը նկատում է, որ ինչ-որ բան սխալ է, երբ նյարդային համակարգին արդեն զգալի վնաս է հասցված լինում:
Ստեֆանի Շեֆերդը հայտնել է, որ իր հայտնաբերած պրոտեինի խտությունը հեշտ է չափել, իսկ դրա քանակը զուգորդվում է հիվանդության փուլի հետ: Որքանով ավելի լուրջ հիվանդ է մարդը, այնքան մեծ է նրա մեզի մեջ այդ սպիտակուցի խտությունը: Ստեֆանի Շեֆերդը հավելել է, որ պարզ հետազոտությունների օգնությամբ բժիշկները կկարողանան հատուկ տեղեկություններ ստանալ հիվանդության ընթացքի մասին, իսկ հեռանկարում` ավելի բարձր ճշգրտությամբ կլինիկական փորձարկումներ կատարել, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել շարժողական նեյրոնների հիվանդության դեմ դեղի մշակմանը:
Շարժողական նեյրոնների հիվանդությունները դեգեներատիվ հիվանդությունների խումբ են, որոնք ազդում են մարդու շարժողական հմտությունների վրա: Օրինակ, այդ խմբին է դասվում կողմնային ամինոտրոֆիկ սկլերոզը, որով հիվանդ է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ում միայն այտի դիմախաղային մկանն է աշխատում:
Հիվանդությունն անսպասելիորեն է դրսեւորվում եւ զարգանում է բավականին արագ. հազվագյուտ բացառությունները չհաշված (որոնց թվին է դասվում Սթիվեն Հոքինգը), այդպիսի հիվանդները 3-5 տարուց ավելի չեն ապրում:
27.09.2016 Կարդացեք նաև
«Նաիրի» ԲԿ- ի լաբորատոր ախտորոշման բաժանմունքի ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի անալիզատորների շնորհիվ՝ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական...
05.04.2023
«Էրեբունի» ԲԿ-ում աշխատում են Siemens Healthineers ընկերության ACUSON Sequoia նորագույն ուլտրաձայնային համակարգով: Ուլտրաձայնային այս սարքը էսքպերտ դասի համակարգ է, որն առաջատարներից է աշխարհում...
05.04.2023
Washington State University-ի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք սպեկտրալուսաչափ, որը միացվում է սմարթֆոնին եւ կարող է հետազոտության ենթարկել միանգամից մի քանի փոքր ծավալի կենսանմուշներ՝ չափելով ուռուցքային այս կամ...
25.10.2016
Ամերիկյան Cue սթարթափը հայտարարել է նոր սարքի հաջող փորձարկման մասին, որը թույլ է տալիս հետազոտություններ կատարել տնային պայմաններում: Ներկայում նոր սարքի հնարավորությունները թույլ են տալիս կատարելու...
03.10.2016
Նորվեգական Spin Chip Diagnostics ընկերությունը մտադիր է 2-3 տարի հետո շուկայում ներկայացնել նոր սարքավորում, որի օգնությամբ բժիշկները կարող են հաշված րոպեների ընթացքում ստանալ պացիենտների արյան հետազոտության պատասխաններն` առանց լաբորատորիա...
13.01.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFKUqIo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ