Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ

Ամերիկացիների մշակած մանրադիտակը քաղցկեղի բջիջները եռաչափ է դարձնում. news.am

Ամերիկացիների մշակած մանրադիտակը քաղցկեղի բջիջները եռաչափ է դարձնում. news.am

ԱՄՆ-ի Թեքսասի համալսարանի Հարավ-արեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները մանրադիտակ են մշակել, որն ի վիճակի է բջիջների եռաչափ պատկերներ ստանալ, այդ թվում` քաղցկեղային:

Այժմ բջիջների օգտագործվող պատկերների մեծամասնությունը տափակ երկչափ լուսանկարներ են: Սակայն, իրականում, բջիջներն ավելի բարդ բնական միջավայրում են ապրում: Այդ պատճառով նոր մանրադիտակի սկզբունքորեն կարեւոր տարբերակիչ առանձնահատկությունը, մասնավորապես, քաղցկեղային բջիջների կյանքի գործընթացի ուսումնասիրությունն է այնպիսի պայմաններում, որոնք մոտ են իրականին:   

Մշակողների խոսքով, իրենց մանրադիտակը կդառնա «գործիքներից մեկը, որ կարող է քաղցկեղային բջիջների պահվածքը կառավարող մոլեկուլային մեխանիզմների ավելի խորը ընկալում բերել»: «Հույս ունենք, որ այժմ այն հարցի փոխարեն, թե «ինչ կարող ենք չափել», գիտնականները կհարցնեն «մեզ ինչ է անհրաժեշտ չափել»», – ասում են հետազոտության հեղինակները:

Սակայն, ինչպես նշում են գիտնականները, մանրադիտակի միջոցով ստացվող տվյալները կարող են շատ բարդ լինել մեկնաբանման համար, այդ պատճառով հաջորդ քայլը կլինի տեղեկությունների հավաքման եւ մշակման համար համակարգչային հզոր հարթակների ստեղծումը:  Մանրադիտակի համար ծրագրային ապահովումն ազատորեն մատչելի կլինի գիտական հանրությանը, ասված է Developmental Cell ամսագրում տպագրված հոդվածում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ukrinform.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ