Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ

Google-ն առաջարկում է արյան նմուշ վերցնել առանց ասեղի. 1in.am

Google-ն առաջարկում է արյան նմուշ վերցնել առանց ասեղի. 1in.am

Google-ը ցանկանում է դառնալ արյան նմուշ վերցնող սարքավորման արտադրողներից մեկը: Ընկերությունը սարք է մշակել, որն արյուն կվերցնի առանց ասեղ օգտագործելու, հայտնում է ilenta.com-ը:

Ընկերության ներկայացրած հավաստագրման դիմումում նկարագրված է սարքը, որը կարելի է կրել դաստակին կամ օգտագործել որպես շարժական սարք: Նորույթի աշխատանքի էությունը գազի մեջ է, որն ուղղվում է միկրոմասնիկներ պարունակող խողովակ: Դրանք ճնշման տակ ծակում են մաշկը՝ փոխարինելով ասեղին: Ապա սարքը արյան կաթիլը ներծծում է խողովակի մեջ:

Այդ տեխնոլոգիան հարմար է շաքարախտով հիվանդների համար, ովքեր պետք է պարբերաբար արյան հետազոտություն կատարեն: Google Life Sciences դուստր ձեռնարկությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում շաքարախտի բուժման արդյունավետ մեթոդների մշակումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dnpr.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ