Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ

Արյան պարզ հետազոտությունը ցույց կտա, թե որքան արագ եք ծերանում

Արյան պարզ հետազոտությունը ցույց կտա, թե որքան արագ եք ծերանում

Մեծ Բրիտանիայի գիտնականները ներկայացրել են արյան նոր հետազոտություն, որը կարող է ցույց տալ, թե որքան արագ է մարդը ծերանում ու արդյո՞ք նրան սպառնում է դեմենցիայի վտանգ:

Այդ հետազոտությունը մարդու կենսաբանական տարիքը համեմատում է իսկական տարիքի հետ՝ հիմք ընդունելով արյան գենետիկ մարկերները: Մեթոդը ստեղծողների կարծիքով, այդ տվյալները կարող են փոխել բուժման մոտեցումները, չէ՞ որ շատ բան կախված է հիվանդի կենսաբանական տարիքից: Ինչպես բացատրել է պրոֆեսոր Ջեյմս Թիմոնսը՝ բժիշկները նշանակումներ անելիս սովորաբար հաշվի են առնում հիվանդի «խրոնոլոգիական» տարիքը, բայց խնդիրն այն է, որ, օրինակ, ոչ բոլոր 60-ամյա մարդիկ են կենսաբանորեն նույն տարիքի՝ մեկի օրգանիզմը կարող է մի քիչ ավելի երիտասարդ լինել, իսկ մյուսինը՝ ավելի ծեր:

Կենսաբանական տարիքի որոշման համար գիտնականների առաջարկած մեթոդով իրականացված փոքր ուսումնասիրությունը նույնպես հաստատել է դա: Գիտնականներն ուսումնասիրել են 70 առողջ կամավորներից վերցրած հետազոտությունները ու տեսել, որ ոմանց կենսաբանական տարիքն ընդամենը 60 է, իսկ մյուսներինը՝ 80-ից էլ անց: Բնականաբար, այդ մարդկանց բուժման տարբեր մոտեցումներ են պետք:

Կենսաբանական տարիքի իմացությունը նաեւ կարող է օգտակար լինել դոնոր փնտրելու հարցում: Օրինակ, այդ տարիքից կարելի է հասկանալ ՝ արդյո՞ք դոնորական երիկամն, իրոք, առողջ է ու կկարողանա ծառայել երկար տարիներ: Այդ իմացությունը կարեւոր է նաեւ տվյալ մարդու առողջության համար, չէ՞ որ կենսաբանական տարիքով է պայմանավորված, թե ինչ խնդիրներ ու հիվանդություններ կարող են հայտնվել:

Գիտնականների խոսքով՝ եթե առողջապահության համակարգը թույլատրի այս հետազոտությունը, ապա թերապեւտներն այն հեշտությամբ կկարողանան անել թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ հիվանդանոցներում:

Այս հետազոտության մասին հայտնում է Genome Biology ամսագիրը:

Աղբյուր. mcpoz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Lara, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ ինչ դեղերի մասին է խոսքը:

lara

13.09.2015

hnaravor e aryan analizi migozov imanal inch derer e mard@ ogtagorzum. chnorakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ