ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am
Պացիենտ` 56 տարեկան տղամարդ, ընդունվել է այրվածքների գիտական կենտրոն՝ մի քանի հազար վոլտ հզորությամբ էլեկտրահարվածից առաջացած վնասվածքներով: Պացիենտի մոտ առկա են եղել զույգ ոտնաթաթերի փափուկ հյուսվածքների նեկրոզ, ձախից սրունք-թաթային հոդի շրջանում ոտնաթաթի թիկնային մակերեսի նեկրոզ, աջից ոտնաթաթի մակերեսի դիստալ հատվածի նեկրոզ:
Կատարվել են բազմակի նեկրէկտոմիաներ. մի քանի անգամ հեռացվել են մեռուկացած հյուսվածքները մինչև հստակ դեմարտացիա, որից հետո իրականացվել են բազմակի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ մաշկամկանային ազատ լաթերի փոխպատվաստմամբ: Վիրահատություններն իրականացվել են «Արմենիա» ՀԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժության վիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժների անմիջական մասնակցությամբ:
Հիվանդի մոտ վերքերը հիմնականում լավացել են առաջնային ձգումով, մասնակի` նաև երկրորդային ձգումով: Մի տեղում նկատվել է լաթի ծայրային նեկրոզ, որն առանձնապես խնդիր չի առաջացել: Վերքերը նորմալ փակվել են: Արդյունքում հիվանդն առանց վերքերի դուրս է գրվել հիվանդանոցից:
13.12.2016 Կարդացեք նաև
Արյան նորարարական հետազոտությունը կարող է նշանակալիորեն օգնել բժիշկներին, ովքեր աշխատում են ռադիոակտիվ վթարներից տուժածների հետ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի որոշել հիվանդի ապրելու հավանականությունը, ինչպես...
18.05.2015
Ամերիկացի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը կարողանում է հաղթահարել ճառագայթային հիվանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ բուժումն սկսվել է ռադիացիոն ճառագայթում կատարելուց երեք օր անց: Հետազոտության արդյունքները...
29.01.2015
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
06.05.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhvNVLK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ