ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am
Իսրայելից եւ ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ազդակային էլեկտրական դաշտի օգնությամբ կանխարգելել գերաճած սպիների տարածումը: Այդ մասին հայտնում է Journal of Investigative Dermatology-ն:
pIRE տեխնիկան (անգլերեն` partial irreversible electroporation. «մասնակի անշրջելի էլեկտրապորացիա») ոչ ինվազիվ է եւ հիմնված է սպիի միկրովրկ բարձրավոլտ ոչջերմային էլեկտրական ազդակների միջոցով վերամշակման վրա: Մեխանիզմը թույլ է տալիս վերահսկել կոլագենի բաղադրիչ ֆիբրիլյար սպիտակուցի բջիջների տարածումը: pIRE-ն ոչնչացնում է կոլագենային բջիջները, միաժամանակ չի հանգեցնում նոր վերքի առաջացման եւ չի խանգարում առաջնային վնասվածքի բնական առողջացմանը:
Փորձարկման ընթացքում հեղինակները կես տարվա ընթացքում pIRE-ի օգնությամբ մկների վրա թերապիայի հինգ սեանս են իրականացրել: Արդյունքները վերլուծվել են հատուկ այդ հետազոտության համար մշակված պատկերների վերամշակման օգնությամբ: Թեստերը ցույց են տվել, որ pIRE-ը միջինը 57,9 տոկոսով կրճատել է սպիների մակերեսը` չմշակված վերքերի համեմատ: Մոտ ժամանակներս բժիշկները մտադիր են մեթոդի կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա, նրանք ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են փնտրում:
Գերաճած սպին ի հայտ է գալիս շարակցական հյուսվածքի չափից ավելի արտադրության հետեւանքով: Կոլագենի չափազանց մեծ արտադրությունն այս դեպքում տեղի է ունենում կոլագենազայի մակարդակի նվազման ֆոնին` ֆերմենտի, որը ոչնչացնում է կոլագենը: Նշվում է, որ նման սպիների առաջացման առավել հաճախակի պատճառ են այրվածքները, մինչդեռ, ԱՀԿ տվյալների համաձայն, վնասվածքից յուրաքանչյուր տասներորդ մահը հրդեհի հետեւանք է: Սպիների բուժման հայտնի մեթոդները` վիրահատական միջամտություն, լազերային թերապիա եւ այլն, բավականաչափ արդյունավետ չեն:
17.08.2016 Կարդացեք նաև
Արյան նորարարական հետազոտությունը կարող է նշանակալիորեն օգնել բժիշկներին, ովքեր աշխատում են ռադիոակտիվ վթարներից տուժածների հետ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի որոշել հիվանդի ապրելու հավանականությունը, ինչպես...
18.05.2015
Ամերիկացի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը կարողանում է հաղթահարել ճառագայթային հիվանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ բուժումն սկսվել է ռադիացիոն ճառագայթում կատարելուց երեք օր անց: Հետազոտության արդյունքները...
29.01.2015
Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով բռնել է տաք սուրճ...
06.05.2014
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ