Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ, հանկարծ կորցնում է հավասարակշռությունը, եւ լցնում է  սուրճը ձեր ծնկներին։


Մի քանի վայրկյան հետո դուք սկսում եք սուր ցավեր զգալ։ Անհրաժեշտ է անմիջապես հանել Ձեր տաբատը, որպեսզի  այն  չվնասի Ձեր վերքին։ Իհարկե, սառը ջուրը կօգնի մի փոքր մեղմացնել այրվածքները, բայց կան նաեւ այլ միջոցներ, որոնք այս դեպքում կարող են օգտակար լինել, հայտնում է Medical Daily.

 

Բայց մինչ դրան անցնելը պետք է հասկանալ, թե ինչ տեսակի այրվածքներ կան։ Լինում են առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ։ Առաջին աստիճանի այրվածքները վտանգավոր չեն, նրանք վնասում են միայն մաշկի արտաքին շերտը. այն կարմրում, ուռչում է եւ սկսում է ցավել։ Երկրորդ աստիճանի այրվածքներն ավելի լուրջ են, քանի որ վնասվածքը հասնում է մաշկի երկրորդ շերտին։ Մաշկը մուգ կարմիր գունավորում է ստանում, ծածկվում բծերով եւ բշտիկներով։ Այս դեպքում ցավը շատ ավելի ուժեղ է։ Երրորդ աստիճանի այրվածքները տապակած սթեյքի նման լինում են շատ մուգ։ Ինչպես լուրջ այրվածքների, այնպես էլ ձեռքերի, ոտքերի, աճուկի եւ հետույքի ցանկացած, նույնիսկ աննշան, այրվածքների դեպքում, ավելի լավ է դիմել բժշկի։ Մնացած այլ դեպքերում, Դուք տնային պայմաններում կարող եք օգտագործել հետեւյալ միջոցները.

 

 Մեղր

 

Գաղտնիք չէ, որ մեղրը օգտակար է մրսածության եւ տոնուսի բարձրացման համար։  Մեղրը նաեւ ունի որոշ հակաբորբոքային եւ հակաբակտերիալ հատկություններ։ Թերեւս, այն տնական միակ միջոցն է, որն ընդունելի է գիտության կողմից։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մեղրը կարող է ոչ միայն բուժել եւ մանրէազերծել վերքի վնասված հատվածը, այլ նաեւ  թեթեւացնել ցավը եւ խուսափել վերքի սպիանալուց։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրը ավելի արագ է բուժում այրվածքները, քան ավանդական հակաբորբոքային քսուքները եւ վիրակապերը։

 

Ալոէ

 

Հազարավոր տարիներ ի վեր ալոէն օգտագործվում է բժշկության մեջ, իսկ որպես այրվածքների դեմ միջոց այն օգտագործվում է սկսած առաջին դարից։ Թեեւ ալոէն սովորաբար օգտագործվում է թեթեւ այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոէի հյութը կարող է օգտագործվել նաեւ ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավը եւ այտուցները բուժելու համար։ Այն նաեւ օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։ Ալոէն նաեւ խոնավեցնող քսուք է եւ օգնում է մեղմացնել չոր եւ գրգռված մաշկը։ Այնուամենայնիվ որոշ հետազոտողներ դեմ են ալոէի օգտագործմանը այրվածքների դեպքում՝ պնդելով, որ ալոէն խոչընդոտում է ապաքինման գործընթացին։ Իսկ մեկ այլ ուսումնասիրության մեջ ասվել է, որ ալոէն նվազեցնում է մաշկի ներքին հատվածի ջերմաստիճանը, սակայն չի սպանում բակտերիաները։

 

Լավանդայի յուղը

 

Լավանդայի յուղն ունի շատ հաճելի հոտ, եւ այն օգտագործվում է բժշկության մեջ, որպես կանխարգելիչ միջոց միջատների խայթոցների դեմ, եւ խոնավեցնող միջոց չոր մաշկի համար։ Որոշ մարդիկ այն նաեւ օգտագործում են այրվածքների դեպքում, եւ թեպետ լավանդայի յուղը ունի հակաբակտերիալ հատկություններ, քիչ ուսումնասիրություններ են  կատարվել այրվածքների դեպքում նրա դրական ազդեցությունը բացահայտելու համար։ Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ լավանդայի յուղի մի քանի կաթիլը  ոչ միայն կօգնի թեթեւացնել այրված հատվածի ցավը (կամ նույնիսկ լիովին վերացնել այն), այլեւ կօգնի կանխել սպիացումը։

 

«Ես պարզապես  ցողեցի լավանդայի յուղն իմ կրծքավանդակի այրվածքի վրա», - Yahoo-ում  գրել է  հեղինակներից մեկը։ «Մի քանի վայրկյանների ընթացքում յուղը մի քիչ այրեց, իսկ հետո մի քանի օրվա ընթացքում ցավը լիովին վերացավ։ Դա մի զարմանալի թեթեւություն էր։ Ես շարունակեցի օգտագործել լավանդայի յուղն եւս մի քանի շաբաթ, եւ այդ ժամանակ կրծքավանդակի հատվածում այրոցները դադարեցին, իսկ սպիները գրեթե ամբողջությամբ վերացան»։

 

Քացախ

 

Ասում են, որ քացախն ունի անզգայացնող ազդեցություն այրվածքների ժամանակ, քանի որ այն հանդիսանում է հակաբակտերիալ միջոց։ Թեթեւ աստիճանի  այրվածքները բուժելու  համար անհրաժեշտ է պարզապես խառնել քացախը հավասար չափաբաժնով ջրի հետ, մաքուր մի կտոր խոնավեցնել այդ լուծույթով եւ լվանալ վերքը մի քանի անգամ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. maminblog.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am
Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am

Պացիենտ` 56 տարեկան տղամարդ, ընդունվել է այրվածքների գիտական կենտրոն՝ մի քանի հազար վոլտ հզորությամբ էլեկտրահարվածից առաջացած վնասվածքներով: Պացիենտի մոտ առկա են եղել զույգ ոտնաթաթերի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am
Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել: Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am
Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am

Իսրայելից եւ ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ազդակային էլեկտրական դաշտի օգնությամբ կանխարգելել գերաճած սպիների տարածումը: Այդ մասին հայտնում է...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am
Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am

Pluristem Therapeutics (Իսրայել) բիոտեխնոլոգիական ընկերությունն ընկերքային բջիջների հիմքի վրա դեղ է մշակել, որը կարող է օգնել` պայքարելու ճառագայթահարման հետեւանքների` պոլիօրգանային անբավարարության եւ այլնի դեմ...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Արյան հետազոտությունը կօգնի բացահայտել ռադիացիոն ճառագայթման ծանրության աստիճանը. 1in.am
Արյան հետազոտությունը կօգնի բացահայտել ռադիացիոն ճառագայթման ծանրության աստիճանը. 1in.am

Արյան նորարարական հետազոտությունը կարող է նշանակալիորեն օգնել բժիշկներին, ովքեր աշխատում են ռադիոակտիվ վթարներից տուժածների հետ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի որոշել հիվանդի ապրելու հավանականությունը, ինչպես...

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ
Ամերիկացի գիտնականները ճառագայթումից պաշտպանվելու համար դեղամիջոց են ստեղծել. news.am
Ամերիկացի գիտնականները ճառագայթումից պաշտպանվելու համար դեղամիջոց են ստեղծել. news.am

Ամերիկացի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը կարողանում է հաղթահարել ճառագայթային հիվանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ բուժումն սկսվել է ռադիացիոն ճառագայթում կատարելուց երեք օր անց: Հետազոտության արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Քսուք՝ այրվածքները բուժելու համար. news.am
Քսուք՝ այրվածքները բուժելու համար. news.am

Մեզանից ոչ մեկ վնասվածքներից եւ հիվանդություններից ապահովագրված չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես կարելի է վարվել  այս« դեպքերից առաջացած  հետեւանքների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ալոե վերան՝ մաշկի այրվածքից առաջացած ցավը մեղմելու միջոց. med.news.am
Ալոե վերան՝ մաշկի այրվածքից առաջացած ցավը մեղմելու միջոց. med.news.am

Մարդու մաշկը բավականին նուրբ ու զգայուն օրգան է: Ամենատարբեր պատճառներից այն կարող է տարբեր բարդության վնասվաքներ ստանալ, այդ թվում նաև  էլեկտրական, ջերմային, լուսային, ռադիացիոն եւ կոնտակտային...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն միջոց
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն միջոց

Ժամանակակից գիտության վերջին ձեռքբերումներից է նոր սարքավորման ստեղծումը, որն օգնում է արդյունավետ կերպով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը ու բացառում է ռենտգենյան ճառագայթների վտանգավոր շփման անհրաժեշտությունը: Սարքավորումը աշխատում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ