Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Ճառագայթային թերապիայի հետևանքները

Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել:

 

Եթե ախտորոշումը կատարվում է վաղ փուլում, հիվանդությունը հաղթահարելու շանսերը կտրուկ ավելանում են: ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս բուժել և հյուսվածքներում տեղակայված ուռուցքները, և ոսկրերում և մկաններում եղած նորագոյացությունները: Բժիշկների ջանքերի շնորհիվ շատ մարդիկ են երկրորդ կյանք ստանում և նորմալ ապրում: Վիրաբույժ ուռուցքաբաններն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարելիս ոչ միայն վիրահատական մեթոդներ են կիրառում, այլև այլ մեթոդների օգնությանն են դիմում, ինչպիսիք են ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան: Ըստ հիվանդության զարգացման աստիճանի,  ինչպես նաև ախտահարված հատվածի, բժիշկները որոշում են թե որ մեթոդը կամ մեթոդները պետք է կիրառել տվյալ դեպքում:

 

Իհարկե, ճառագայթային թերապիայի հետևանքներն այնքան էլ հաճելի չեն, քանի որ ճառագայթն ազդում է որոշակի հատվածի վրա (մաշկի կամ ոսկրի ախտահարված հատված), այդ հատվածից էլ  սկսվում են հետևանքները, այնուհետև կարող են տարածվել ողջ օրգանիզմով:  

 

Ամենատարածված հետևանքը, թերևս, հնարավոր կարմրությունն է կամ գրգռվածությունը այն հատվածի, որի վրա ուղղվել է ճառագայթը: Սովորաբար այդ ախտանշաններն անհետանում են կուրսն ավարտելուց և օրգանիզմի վերկանգնվելուց հետո: 

 

Եթե ճառագայթային թերապիան անցկացվում է պարանոցի հատվածում կամ գլխին, տհաճ զգացողություններ կարող են լինել բերանում, չորություն, հնարավոր է լորձաթաղանթի գրգռվածություն, համային զգացողությունների փոփոխություն: Ցավ կարող է լինել ականջներում և կուլ տալիս, երբեմն նաև մազաթափություն է արձանագրվում:

 

Եթե թերապիան անցկացվում է կրծքավանդակի հատվածում, հիվանդի մոտ դիտվում է շնչառության և կլման ակտի դժվարացում, շնչահեղձություն և հազ, ինչպես նաև հյուսվածքներում այտուց և ցավային զգացողություն:

 

Կոնքային հատվածում անցկացված ճառագայթային թերապիան կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, միզարձակման, աղիների աշխատանքի խանգարում, կանանց մոտ հնարավոր է մենստրուացիայի խանգարում, տհաճ զգացողություններ արգանդում (ցավ, չորություն), ճառագայթային թերապիան բացասաբար է անդրադառնում նաև պտղի վրա: Տղամարդկանց մոտ կարող է դիտվել էրեկտիլ դիսֆունկցիա, սերմնաբջիջների և դրանց բեղմնավորման հատկությունների նվազում: Այս ժամանակահատվածում բժիշկները խորհուրդ են տալիս չպլանավորել երեխա ունենալ: 

 

Եթե պացիենտին առաջին անգամ պետք է կատարվի ճառագայթային թերապիա, նրա մոտ դիտվում է գրգռվածություն, տրամադրության փոփոխություն, քնկոտություն, հոգնածություն, դեպրեսիվ երևույթներ, հնարավոր են խնդիրներ արյան ձևավորման հետ (նվազում է էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակը): Թույլ իմունիտետ ունեցող պացիենտների մոտ ճառագայթային թերապիայի հանդեպ արձագանքն ավելի սուր է լինում, նույնը դիտվում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր առաջին անգամը չէ, որ ընդունում են այդ թերապիան: 

 

Ճառագայթային թերապիայի հիմնական հետևանքները վերացնելու համար պացիենտներին  նշանակում են առողջությանը նպաստող պատրաստուկներ, վիտամինային հավաքածուներ, որոնք բարձրացնում են իմունիտետը և օրգանիզմի ինֆեկցիաների հանդեպ դիմադրողականությունը, ինչպես նաև այնպիսի դեղեր, որոնք օրգանիզմից դուրս են բերում թունավոր նյութերը և վերականգնում են արյունաստեղծման գործառույթները: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. zdorovieinfo.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.02.2016

Հարգելի Lilit26, բարև Ձեզ: Ձեզ մոտ գեղձի չափսերը մեծ են նորմայից: Գեղձի մեծացման դեպքում ցավ որպես այդպիսին չի լինում, ավելի շատ ճնշման, խեղդոցի զգացողություն կարող է լինել, քանի որ մեծացած գեղձը ճնշում է շնչափողին և կերակրափողին: Ինչ վերաբերում է սննդակարգին, հատուկ սահմանափակումներ չկան:

Lilit26

23.01.2016

Barev dzez bjishk jan. im mot vahanadzev gexdzi aj bilt@ 22,0*19,3>40,9mm, dzax bilt@ 21,0* 20,0>38,6 mm; kan naev hanguycner 4-7mm-oc: hormonal analizneri patasxanner@ hakamarminner tireoperoqsidazayi nkatmamb Anti- Tro 330,3 Norman 30 e: isk tireotrop hormon@ 12,5 norman 0,50-4,10 e:::: xmum em Eotiroqs 50ml bayc hima kokordums caver kan ujex hnaravor e kapvats lini vahanadzev gexdzi het ... naev mek harc snndi het kapvats voreve sahmanapakum anhrajesht e????

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ