Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագիտություն

Հայաստանում մշակվող և վայրի աճող մի շարք ծառատեսակներից հավաքված արաբինային և բասորինային խմբի կամեդների ջրային լուծույթների սպեկտրային վերլուծությունը

Բանալի բառեր. արաբինային և բասորինային կամեդներ, սպեկտրային վերլուծություն

Ամբողջ աշխարհում հայրենական հումքային պաշարների հանդեպ աճող հետաքրքրություն-ների հետ կապված մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի բնական հումքային աղբյուրների ուսումնասիրությունը: 

 

Մասնավորապես, այս տեսանկյունից ուշադրության են արժանանում բուսական ծագման պոլիսախարիդային հումքերը, որոնց մասին գիտական գրականության մեջ արձանագրված աշխատանքները հիմնավորում են նրանց կարևորությունը և կիրառման նպատակահարմարությունը:Եթե նախկինում տարբեր դեղաձևերի արտադրության մեջ պոլիսախարիդները հիմնականում կիրառում էին որպես օժանդակ նյութեր, ապա վերջին շրջանում նրանց հիմնականում դիտարկում են որպես կենսաբանորեն ակտիվ նյութեր [1,3,8,10]:

 

Այս տեսանկյունից առավել ուշագրավ են որոշ ծառատեսակների (ծիրանենու, դեղձե-նու,սալորենու, փշատենու և այլն) արտահոսող արգասիքների՝ կամեդների (Gummi) պոլիսախարիդները: 

 

Հայաստանում կամեդներ արտադրում են վարդազգի, ունդազգի և փշատազգի ընտանիք-ների որոշ ծառատեսակներ, որոնց հումքային պաշարներն այսօր գրեթե չեն օգտագործվում: Մինչդեռ, հայրենական ծագման այս հումքերի ֆիզիկաքիմիական բնույթի հետազոտությունները կարող են նպաստել արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում նրանց կիրառման շրջանակների ընդարձակմանը [5,7]:

 

Շարունակելով ֆիզիկաքիմիական բնույթի հետազոտությունները, մեր աշխատանքում կարևորեցինք Հայաստանում աճեցվող և վայրի աճող մի շարք ծառատեսակներից մթերվող արաբինային և բասորինային խմբերի կամեդների սպեկտրալ հատկությունների ուսումնասիրության վրա [6,9]:


Նյութը և մեթոդները

 

Հետազոտության նյութեր են ծառայել 2009-2010թթ. Հայաստանի տարբեր շրջաններում վայրի աճող և մշակվող պտղատու ծառերից՝ ծիրանենի (Armeniaca vulgaris Lam.) (Երևան, Արմավիր՝ Տանձուտ), դեղձենի (Persica vulgaris Mill.) (Արմավիր՝ Հայկավան), սալորենի (Prunus domestica L.) (Եղեգնաձոր՝ Աղավնաձոր), սովորական և գաճաճ նշենիներ(Amygdalus communis L., Amygdalus nana L.) (Մասիս՝ Խարբերդ), փշատենի (Կոտայք՝ Ձորաղբյուր) կամեդները: 

 

Հետազոտության նպատակով հավաքվել են կամեդների բնական արտահոսուկները՝ մեխանիկական ճանապարհով (ձեռքով, դանակի սուր ծայրով): Հավաքի համար ընտրվել են 10 տարեկանից բարձր տարիք ունեցող ծառերը; 

 

Հավաքից անմիջապես հետո կատարվել է կամեդների առաջնային մշակում՝ օրգանական և հանքային խառնուրդներից մաքրում, լվացում, չորացում, դիսպերգիրացում [ 4]: 

 

Սպեկտրային վերլուծության մեթոդով (հՂ-46 խԿԾԿ, թԿհՁ 15150-69) ուսումնասիրվել են կամեդների ջրային լուծույթների կլանման սպեկտրները՝ 300-500 նմ տիրույթում (լուսային ճեղքը 0.15 նմ) [ 2]:

 

Հետազոտվող նմուշների ջրային լուծույթների կլանման սպեկտրների գնահատումը իրակա-նացվել է տարբեր pH-ի պայմաններում (pH=6.5; pH=7.4; pH=8.5): 

 

Որպես օպտիկական ստուգիչ, օգտագործվել է տրիս-HCl բուֆերը (pH = 7.4):

 

pH -մետրիան իրականացվել է էլեկտրաչափական մեթոդով՝ pH –340 (թԿհՁ 9763-67) սարքի օգնությամբ:

 

Արդյունքները և քննարկումը

 

Հետազոտությունների այս փուլում փորձեր են արվել ուսումնասիրելու բուսական ծագման այս արգասիքների ջրային լուծույթների կլանման սպեկտրները 350-500 նմ տիրույթում՝ նկատի ունենալով այն, որ ֆիզիկաքիմիական բնույթի այս ուսումնասիրությունները չափազանց կարևորվում են Հայաստանի մշակովի և վայրի որոշ ծառատեսակներից հավաքված արաբինային (Gummi armeniacae, Gummi persicae, Gummi amygdali, Gummi pruni) և բասորինային (Gummi elaeagni, Gummi tragacanthae) խմբի կամեդների ազդեցության մեխանիզմների բացահայտման գործընթացում:

 

Վերոհիշյալ կամեդների (1%) ջրային լուծույթների սպեկտրների չափումներից պարզվեց, որ երկու խմբի կամեդների համար էլ բնորոշ է 460 նմ մոտակայքում ընդգծված կլանման մաքսիմումը (նկ. 1,2):

 

 

Նկ. 1 Արաբինային (մշակովի ծիրանենու) կամեդի ջրային լուծույթի կլանման սպեկտրները միջավայրի տարբեր pH-ի պայմաններում

 

Նշված տիրույթում կլանման մաքսիմումները միմյանցից տարբերվում են միայն իրենց ամպլիտուդով, որը հավանաբար պայմանավորված է կլանող նյութի քանակական տարբերություններով: Նույնատիպ օրինաչափությամբ հիմնականում իրենց ամպլիտուդով տարբերվում են նաև 360 նմ-ից ձախ գտնվող կլանումները:

 

Նկ. 2 Բասորինային (փշատենու) կամեդի ջրային լուծույթի կլանման սպեկտրները միջավայրի տարբեր pH-ի պայմաններում

 

Միջավայրի տարբեր pH-ի պայմաններում՝ տրիս-HCl բուֆերային լուծույթում, վերոհիշյալ կամեդների կլանման սպեկտրների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ pH-ի տեղաշարժը թթվայինից դեպի հիմնային արժեքների (pH=6,5(7,4(8,5), որպես կանոն, չի ազդում կլանման մաքսիմումների տիրույթների վրա (նկ. 1,2):

 

Մեր կարծիքով, բացառված չէ, որ արձանագրված փաստը պայմանավորված լինի կամեդների (մասնավորապես՝ նշենու) որոշ քիմիական բաղադրամասերի դիմերիզացիայով:

 

Պարզելու համար, թե 460 նմ կլանումը ինչպիսի (օրգանական թե անօրգանական) բնույթի նյութերով է պայմանավորված, բոլոր կամեդներն այրվեցին՝ մինչև մոխրանալը և այնուհետև մոխիրների՝ թորած ջրում պարզեցված օպտիկական էլյուատում (ցենտիֆուգում՝ 4000 պտ/րոպե, 15 րոպե) որոշվեցին կլանման սպեկտրները: Փորձի արդյունքում պարզվեց, որ և արաբինային, և բասորինային կամեդների համար 460 նմ կլանման տեղամասը և նույնիսկ ամպլիտուդը մնում են անփոփոխ, որոնց թվային միջին արժեքների գրաֆիկական արտահայտությունը ներկայացված է ստորև (նկ. 3):

 

Նկ. 3. Այրված կամեդի կլանման սպեկտրի համեմատումը MgSO4 ջրային լուծույթի կլանման սպեկտրի հետ: 1 - MgSO4 ջրային լուծույթ, 2 - այրված կամեդ

 

Ելնելով այն փաստից, որ ըստ հայտնի քիմիական բաղադրության, կամեդներն ալդոբիուրոնային թթուների անօրգանական, այդ թվում և՝ մագնեզիումական աղերն են, զուգահեռ գրանցվեց և MgSO4-ի ջրային լուծույթի կլանման սպեկտրը, որն իր կլանման ամբողջ տիրույթով և կլանման մաքսիմումով չտարբերվեց կամեդների կլանման սպեկտրներից (նկ.3): Բերված նկարից երևում է, որ 460 նմ մաքսիմումի ձախակողմյան կլանումներն այրումից հետո գրեթե լրիվ անհետանում են և հավանաբար, հետևում է այն միտքը, որ կամեդներն, ունենալով բուսական ծագում, ունեն բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում և՝ այնպիսի օրգանական բաղադրամասեր, որոնց առկայությամբ է պայմանավորված ձախակողմյան սպեկտրալ կլանումները, որոնք ունեն ոչ միանման հարաբերակցություն և քիմիական կազմ:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կամեդախեժերից խունկն (gummi resina Olibanum) ունի լայն կիրառություն բժշկադեղագիտական բնագավառում, հատկապես արևելքի երկրներում, և պարունակում է նաև իզոպրենային (խեժային) բաղադրամաս, վերլուծական նպատակով ուսումնասիրվեցին նաև խունկի ջրային լուծույթի կլանման սպեկտրները տարբեր pH-ի պայմաններում: Ըստ ստացված տվյալների, այս դեպքում սպեկտրի կլանումների օրինաչափությունները նման էին կամեդների վերաբերյալ ստացված տվյալներին և կլանման մաքսիմումը նույնպես ընկած էր սպեկտրի 460նմ տիրույթում (նկ.4):

 

Նկ. 4. Կամեդախեժի (խունկի) 0.05% ջրային լուծույթի կլանման սպեկտրը

 

Նման փաստը կարող է վկայել, ինչպես թվում է, խունկի կամեդային բաղադրամասի և կամեդների, ընդհանրապես, ծագումնաբանության և ձևավորման ընդհանրության մասին: 

 

Ամփոփելով հետազոտության արդյունքների վերլուծությունը, կարելի է փաստել պոլիսա-խարիդների քիմիական կառուցվածք-դեղաբանական ակտիվություն կապի ուսումնասիրման արդյունավետության մասին, որը կարող է խոստանալ բուսական պոլիսախարիդների կիրառման նոր հեռանկարներ:

 

Գրականություն

 

  1. Бубенчиков Р.А., Дроздова И.Л. Новые растительные источники биологически активных полисахаридов, Фармация, 2005, с.16.
  2. XII Государственная фармакопея Российской Федерации. Часть. Изд., Научный центр экспер-тизы средств медицинского применения. М., 2008.с.56.
  3. Криштанова Н.А., Сафонова М.Ю.и др. Перспективы использования растительных полиса-харидов в качестве лечебных и лечебно-профилактических средств. Фармация, 2005; 1; 212-221.
  4. Федоров Ал.А. Камеденосные растения. В сб.: Растительное сырье. М. Л, 1962, вып. 10 с. 28-303.
  5. Чичоян Н.Б., Природные ресурсы камедей абрикоса в Республике Армения и перспективы их применения.Актуальные проблемы ботаники в Армении. Материалы международной конференции. Институт ботаники НАН РА 2008, с. 307-310.
  6. Чичоян Н.Б., Gummi Armeniaceae из абрикосовых деревьев, произрастающих в Армении – перспективный источник арабиногалактана. Georgian medical news, 2011; N 3 (192). 
  7. Chichoyan N. Pharmacognostic studies of gums collected from apricot trees growing in Armenia and perspectives of their use. Georgian Medical News 2009; 1(176) 74-77. 
  8. Ireland H.E., Clutterbuck A., Cloquet J.P., Thurston M.I., Williams P.A., Cronk Q.C., Dewey F.M., Williams J.H. The development of immunoassays to identify and quantify species source of gum arabic. J. Agric. Food. Chem., 2004 Dec., 29;52(26):7804-8.
  9. Prado B.M., Kim S., Ozen B.F., Mauer L.J. Differentiation of carbohydrate gums and mixtures using fourier transform infrared spectroscopy and chemometrics. J. Agric. Food. Chem., 2005 Apr 20;53(8):2823-9.
  10. Strobel S., Ferguson A., Anderson D.M. Immunogenicity of foods and food additives--in vivo testing of gums arabic, karaya and tragacanth. Toxicol. Lett., 1982 Dec;14(3-4), 247-52. 

 

Հեղինակ. Ն.Բ. Չիչոյան, Ն.Կ. Շաբոյան, Ա.Ե. Զաքարյան ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոն, УДК 615.1:543.4
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50), 6-11
Աղբյուր. med-practic.com
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.
 

ՏԵՎԱ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

ՏԵՎԱ  դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղագործական կազմակերպությունների տարբեր սպառողների համար դեղագործական մարկեթինգի որոշ ասպեկտների վերլուծություն

Բանալի բառեր. դեղագործական մարկեթինգ, սպառողի վարք, դեղագործական կազմակերպություն, ծառայություն

Գրականության տվյալները հավաստում են, որ վերջին տասնամյակներում դեղերի մանրածախ վաճառքը դարձել է մի շարք պետությունների տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Առողջապահություն 1.2011
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Առողջապահություն 2.2010
Նոր ջրալույծ կատիոնային մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինների և մետաղապորֆիրինների հիպոտենզիվ ակտիվությունը

Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության  նկատմամբ...

Սրտանոթաբանություն Հայաստանի բժշկագիտություն 2.2009
Հակաբիոտիկների ընտրությունը գլխուղեղի թարախաօջախային ախտահարումների բուժման ժամանակ

Բանալի բառեր. գլխուղեղի թարախաօջախային ախտահարում, գլխուղեղի թարախակույտ, գլխուղեղի էմպիեմա, կոնսերվատիվ բուժում, հակաբիոտիկային թերապիա, հակաբիոտիկոգրամմա, բակտերիաբանական հետազոտություն...

Նյարդաբանություն Հայաստանի բժշկագիտություն 3.2007

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ