Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ալկոհոլ` թու՞յն, թե սննդանյութ (առողջ ապրելակերպ)

Ալկոհոլ` թու՞յն, թե սննդանյութ (առողջ ապրելակերպ)

«Ոչ հագենալը, ոչ սովը և ոչ մեկ այլ բան լավ չէ,  եթե չի համապատասխանում բնության չափին»:

Հիպոկրատ

 

Վաղ վերածննդի դարաշրջանի ականավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին «Անգիտաց անպետ» աշխատության մեջգրում է, որ այն ամենը, ինչ ստեղծվել է Արարչի կողմից, բաժանվում է նյութերի երեք խմբի. սնունդ, դեղ, որոնք կարող են օգտակար լինել մարմնի համար, և թույն, որը վնաս է պատճառում, փոխում մարդու մարմնի բնույթն ու սպանում նրան: Մեծ բժշկապետի կարծիքով` սննդանյութերի և դեղերի միջև տարբերությունն այն է, որ սնունդը ենթարկվում է մարդու մարմնի ազդեցությանը, իսկ դեղանյութը նրան է իրեն ենթարկում: Դարեր են անցել, սակայն նրա այս դասակարգումը չի կորցրել իր արդիականությունը:

 

Բնության մեջգոյություն ունեն երեք կարգի նյութեր. սննդանյութեր, դեղեր և թույներ: Ո՞ր խմբին է պատկանում ալկոհոլը:

 

Ալկոհոլը դասվել է թմրանյութերի (նարկոտիկներ) շարքը: Դրանք չափազանց լայն տարածում ունեն, հանդիպում են ինչպես բնական պայմաններում`  բույսերի բաղադրության մեջ, այնպես էլ ստացվում են արհեստական ճանապարհով:

 

Թմրանյութերը սովորաբար օժտված չեն արտահայտված քիմիական ակտիվությամբ, սակայն լավ լուծվում են ճարպերում, հեշտությամբ թափանցում ուղեղային հյուսվածք, փոխում բջիջների թաղանթների հատկությունները, որի պատճառով խանգարվում է նյութերի մուտքը դեպի բջիջ: Ուղեղում առաջանում է թթվածնային քաղց, որի հետևանքով ուղեղիգործունեությունը խանգարվում է:

 

Օրգանիզմի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից թմրանյութերը բաժանվում են երկու խմբի` դեղերի և թույների: Որպես դեղ, թմրանյութերը հաճախ օգտագործվում են ընդհանուր անզգայացման և ցավազրկման նպատակով: Որպես թույն, դրանք օժտված են կենսաբանական արտահայտված ակտիվությամբ, քանի որ ներգործության թիրախը նյարդային համակարգն է: Սովորաբար դրանց զգալի մասին հատուկ է երկփուլ ազդեցությունը: Առաջին փուլում փոքր քանակներն ակտիվացնում են ուղեղի մեծ կիսագնդերի և նյարդային վեգետատիվ կենտրոնների աշխատանքը, առաջացնում հուզական անկայուն վիճակ: Երկրորդ փուլում, ընդհակառակը, տեղի են ունենում ուղեղի կեղևի արգելակում, հոգեկան պրոցեսների ընկճում, վեգետատիվ ռեակցիաների թուլացում:

 

Ալկոհոլը կամ էթիլ սպիրտը, ստացվում է խաղողի, մրգերի, օսլա պարունակող հացահատիկների խմորման միջոցով, ինչպես նաև արդյունաբերական եղանակով: Տարբեր ալկոհոլային խմիչքներում ալկոհոլի պարունակությունը տարբեր է. սպիրտայնությունըգարեջրում 2-5% է, խաղողի և պտուղ-հատապտղային գինիներում` 9-20%, օղու մեջ` կալորիականությունը բարձր է: Մեկգրամ ալկոհոլը պարունակում է 7 կկալ: Մեկ մլ ալկոհոլը (էթանոլը) 0,78գրամ է: Թույլատրելի է 20 մլ կամ 16գրամը: Օրվա ընթացքում 20 մգ չափով ալկոհոլի օգտագործումը (1 բաժակգինի, 1 բաժակգարեջուր կամ 1 բաժակ օղի) վնասակար չէ առողջությանը, սակայն մեծ քանակությամբ պարբերաբար օգտագործման դեպքում կարող է կախվածություն առաջանալ և բարձրանալ սրտանոթային հիվանդությունների, զարկերակային բարձր ճնշման, լյարդի ցիռոզի, կրծքագեղձի, լյարդի, հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կանանց օրգանիզմում ալկոհոլը դժվարությամբ է քայքայվում: Նրանք պետք է օգտագործեն օրական թույլատրելի չափի կեսը, այսինքն` 10 մգ: Հղի կանայք և կերակրող մայրերը ընդհանրապես չպետք է օգտագործեն ալկոհոլային խմիչքներ. դրանք չափազանց մեծացնում են պտղի արատների զարգացման վտանգը: Ալկոհոլի չարաշահումից առաջանում է վիտամինների, հատկապես` A, B խմբի, ֆոլատի, ինչպես նաև օրգանիզմին անհրաժեշտ հանքային նյութերի անբավարարություն:


 Մարդու օրգանիզմում չկա որևէ օրգան, որը չտուժի ալկոհոլի չարաշահումից:

 

Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի 1,45, ողնուղեղում` 1,50, իսկ ուղեղում` 1,75 միավոր:

 

Ալկոհոլի չարաշահման դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ, ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթներիգրգռման երևույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային բնույթ, այլ հյուսվածքներում առաջացնում են կառուցվածքային փոփոխություններ և դառնում վեգետատիվ-անոթային, նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տևական բնույթիգլխացավեր, դող,գլխապտույտներ, սրտխառնոց և այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի և մի շարք այլգեղձերի ֆունկցիաները` խանգարվում:

 

Ալկոհոլի տևական ազդեցության հետևանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, բոլոր օրգաններում նյութափոխանակությունը խանգարվում է և սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:

 

Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների և հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի ֆիզիոլոգիական նորմալ վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ և հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասված`«Առողջ մարմնում` առողջ հոգի»:

 

«Ոչինչ այնքան հնարամիտ չէ, ինչքան բնությունը»: 

Ցիցերոն

 

Էվոլուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել է ալկոհոլի վնասակար ազդեցությունը մեղմելու հատուկ մեխանիզմ: Այն կազմված է երկու ֆերմենտից, որոնցից առաջինի ազդեցությամբ ալկոհոլն օքսիդանում է` վերածվելով ացետալդեհիդի, իսկ երկրորդը` քացախաթթվի, որն օրգանիզմին «հարազատ» նյութ է: Վերջինիս քայքայումից առաջանում են անվնաս արգասիքներ` ջուր և ածխաթթու, ինչպես դա տեղի է ունենում բնական նյութափոխանակության պրոցեսում: Այս մեխանիզմի առկայության պայմաններում ալկոհոլը դադարում է թույն լինելուց:

 

Օրգանիզմում ալկոհոլը քայքայվում է բավական ինտենսիվ` մեկ ժամում 7գ, որի ընթացքում առաջանում է մեծ քանակությամբ էներգիա: Ալկոհոլի յուրաքանչյուրգրամից ստացվում է 7 կկալ, որը զգալի չափովգերազանցում է ածխաջրատներին և սպիտակուցներին (4 կկալ) և զիջում է միայն ճարպին, որի մեկգրամին համապատասխանում է 9,0 կկալ: Հնարավոր է, որ ալկոհոլից առաջացած էներգիան կազմի օրգանիզմի էներգածախսի 50%-ը:

 

Այսպիսով, ալկոհոլը սննդանյութերի նման քայքայվում է, առաջացնելով էներգիա, սակայն հարց է ծագում` կարելի՞ է, արդյոք, այն դասել սննդանյութերի շարքը: Իհարկե, ոչ: Ալկոհոլը սննդանյութ չէ: Սննդանյութերից առաջացած էներգիան նյութափոխանակության շարժիչ ուժն է, ալկոհոլից առաջացած էներգիան ունի միայն պաշտպանական նշանակություն: Առաջին հայացքից թվում է, թե հավելյալ էներգիայի հաշվին նյութափոխանակությունը կակտիվանա, կբարձրանան օրգանիզմի կենսունակությունն ու աշխատունակությունը: Մինչդեռ ստացվում է հակառակը: Հավելյալ էներգիան ալկոհոլի վնասազերծմանգործընթաց է, և որպեսզի նորմալ ջերմային հավասարակշռությունը պահպանվի, սննդանյութերի փոխանակությունը պետք է ընթանա ցածր մակարդակով, հակառակ դեպքում ջերմափոխանակությունը կխախտվի: Այսպիսով, թվացյալ լավ ինքնազգացողության ժամանակահատվածում, երբ օրգանիզմը ստացել է հավելյալ էներգիա, բջջում փաստորեն «սառնամանիք է»: Օրգանիզմը դառնում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակ, քանի որ նրա իրական ջերմությունը նվազած է:

 

«Չկան թույներ, այլ կան նյութերի թունավոր չափաբաժիններ»:

Պարացելս

 

Ալկոհոլի փոքր քանակությունը թուլացնում է մարդուգիտակցության և հոգեկան վիճակի վրա տեղեկատվության բացասական ազդեցությունը, դաժան ճշմարտության ներգործությունը, առաջացնում ուրախ տրամադրություն, ինչը և նրան հաճախ մղում է դեպի ալկոհոլը: Վիճակագրությամբ` մարդկանցգրեթե 3%-ին այն կարող է հասցնել հարբեցողության և ալկոհոլամոլության: Հետևանքները ողբերգական են ոչ միայն տվյալ անձի, այլև շրջապատողների համար:

 

Հարցը ալկոհոլի չափի մեջ է: Նրա փոքր քանակությունը թունավոր չէ: 

 

Եթե ալկոհոլը ոչ թույն է, ոչ էլ սնունդ, ապա ի՞նչ է: Ժողովրդական իմաստությունն ասում է. եթե հարցը չի տեղավորվում հնարավոր պատասխանների շրջանակներում, ապա այնգտնվում է դրանց մեջտեղում: Հայտնի է, որ մարդու բարեկեցությունն առաջին հերթին պայմանավորված է նրա հոգեվիճակով, իսկ ողջգործունեությունն ուղղված է այդ նպատակին:

 

Ոգելից խմիչքները ստեղծում են ուրախության և զվարճության մթնոլորտ, դրանքգործածվել են անհիշելի ժամանակներից: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել խնջույք կամ հարսանիք առանց խմիչքի:

 

Ալկոհոլային խմիչքներից հնագույնը գինին է, որը մարդկությանը հայտնի է մեր թվարկությունից շատ դարեր առաջ. Հայաստանում, Վայոց Ձորի մարզում հայտնաբերվել է աշխարհումգինու հնագույն արտադրամասը, որը, ըստ մասնագետների, 6000 տարվա պատմություն ունի, իսկգինու սպիրտն առաջին անգամ ստացվել է մեր թվարկության VI-VII դարերում: Հայտնի է, որգինին ստացվում է խաղողի հյութից, բնական խմորման եղանակով, որի ընթացքում շաքարից լրիվ կամ մասնակի չափով առաջանում են սպիրտ և ածխաթթուգազ: Նրա սպիրտայնությունը ցածր է` 9%-13%: Գինին պարունակում է նաև կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, B խմբի որոշ վիտամիններ: Խաղողի հյութում պարունակվող շաքարից օգտակար, ոչ ախտածին մանրէների մասնակցությամբ առաջանում է թույն: Անհավանական է, բայց փաստ է:

 

Ոգելից խմիչքներից պետք է նախընտրելգինին, որում սպիրտի տոկոսը ցածր է: Այն լավացնում է ախորժակը, հաճույք պատճառում: Գինին պարունակում է նաև որոշ սննդանյութեր, ըստ որոշ տվյալների` նաև հակաուռուցքային նյութեր: Գինու մասին հայտնի է մի աֆորիզմ. in vino veritac, որը թարգմանաբար նշանակում է` ճշմարտությունըգինու մեջ է: Իսկ որտե՞ղ է ճշմարտությունըգինու մասին: Անկասկած, այն չափի մեջ է: 

 

Գարեջուրը աշխարհում համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը ջրից և թեյից հետո: Այն հայտնի է եղել դեռևս Հին Եգիպտոսում, Բաբելոնում, Չինաստանում և Հայաստանում: Գարեջուրն առաջին անգամ հիշատակվում է Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունում, որըգրվել է մեր թվարկությունից առաջ V դարում: Քսենոփոնը նշում է, որ « ...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ուգարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջգարուց պատրաստված խմիչք, որի երեսին լողում էինգարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:

 

Գարեջուրը բավական հարուստ է վիտամիններով` հատկապես B խմբի, որոնց պարունակությունըգարեջրի 1 լիտրում կազմում է հասուն մարդու օրական պահանջի 10-35%-ը, բիոտին, PP, C, բազմաթիվ հանքանյութեր` հարուստ օրգանական թթուներով, ածխաջրերով և ամինաթթուներով, որի պատճառով այն հաճախ անվանվում է «հեղուկ հաց»:

 

Օղին, բացի «դատարկ» կալորիաներից, ուրիշ ոչինչ չի պարունակում և օժտված չէ դուրեկան համային հատկություններով:Համային յուրահատուկ հատկություններով և բույրով օժտված է կոնյակը, որի սպիրտայնությունը բարձր է: 

 

Ժողովրդի մեջ ձևավորվել է ավանդույթ, ըստ որի յուրաքանչյուր խմիչք պետք է օգտագործել որոշակի ուտելիքի հետ և որոշակի ժամի: Իհարկե, խոսքը վերաբերում է առողջ մարդկանց: Բազմաթիվ հիվանդությունների դեպքում պետք էգործի «չոր օրենքը»` լրիվ հրաժարում խմիչքից:

 

Անտիկ դիցաբանության մեջգինին համարվել է աստվածային շնորհ` տրված ի վերուստ: Նրա հովանավորը` Դիոնիսը (հայտնի է նաև Բաքոս և Վաքխ անուններով) Զևսի որդին էր: Քայլում է Դիոնիսը երկրից երկիր իր շքախմբով, պոչավոր և այծոտն սատիրներով, շվիների մեղեդու ուղեկցությամբ` տարածելովգինու պատրաստման արվեստը:

 

Էլպենոր

 

Ըստ հունական դիցաբանության, Էլպենորը Ոդիսևսի երիտասարդ ուղեկիցներից ամենակրտսերն էր: Նա աչքի չէր ընկնում մարտական համարձակությամբ ու սուր մտքով, սակայն անխոնջ թիավար էր ու հավատարիմ ընկեր: Ոդիսևսի հետգտնվելով կախարդ Կիրկեի կղզում` հարբած վիճակում քնում է պալատի կտուրին: Ընկերներիգոռգոռոցների ու դոփյունների աղմուկից հանկարծակի արթնանալով, քնաթաթախ վիճակում վազելով դեպի սանդուղքի հակառակ կողմը` մեծ բարձրությունից վայր է ընկնում և պարանոցային ողների կոտրվածքի ու ողնուղեղի վնասման պատճառով մահանում: 

 

ԷԼՊԵՆՈՐԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ապակողմնորոշմամբ, շրջապատի ու իրադրության թերի ընկալմամբ ընթացող քնանման վիճակի տարատեսակ է: Հաճախ հանդիպում է ալկոհոլամոլությամբ տառապող անձանց մոտ, ովքեր որևէ ուժեղգրգռիչից (աղմուկ, լույս, ցավ և այլն) հանկարծակի արթնանալով` կիսագիտակից վիճակում ցուցաբերում են ագրեսիվ վարք և դառնում խիստ վտանգավոր շրջապատի մարդկանց ու սեփական անձի համար:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հրապարակել է ալկոհոլի օգտագործման վերաբերյալ տվյալներ, որում տրված են տեղեկություններ, թե աշխարհի մոտ 100 երկրներում որքան ալկոհոլ է օգտագործվում մեկ շնչի հաշվով և ինչ հետևանքների է հասցնում ալկոհոլի չարաշահումը:

 

Ըստ զեկույցի` յուրաքանչյուր հայաստանցի օգտագործում է տարեկան 11,35 լիտր ալկոհոլ, որից 1,05 լիտրըգարեջուր է, 0,39 լիտրը`գինի, 9,36 լիտրը` այլ խմիչք (հավանաբար` օղի և կոնյակ):

 

Հայերը Հարավային Կովկասում «ամենախմող» ազգն են: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 6,4 լիտր ալկոհոլ, իսկ Ադրբեջանում` 10,6 լիտր: Ընդ որում` ադրբեջանցիները նախապատվությունը տալիս ենգարեջրին` մեկ շնչի հաշվով 7 լիտր, իսկ վրացիները այլ ոգելից խմիչքների` 2,45 լիտր:

 

Հարևաններից իրանցիները օգտագործում են մեկ շնչի հաշվով մեկ լիտր, իսկ թուրքերը` 2,87 լիտր ալկոհոլ:

 

Ալկոհոլի օգտագործման համաշխարհային միջին մակարդակը մեկ շնչի հաշվով 6,1 լիտր է: Ռեկորդը պատկանում է Մոլդովային` 18,22 լիտր:

Հեղինակ. Սամվել Այվազյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ