Առողջապահություն 2.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Առողջությունն ամեն ինչ է, առանց առողջության ամեն ինչ ոչինչ է. հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ
Հարցազրույց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ:
Ասում են սպորտն առողջության գրավականն է, սպորտին այդչափ մոտ կանգնած Արթուր Աբրահամն իրեն առողջ մարդ համարո՞ւմ է...:
- Այո, քանի որ, փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ, վարում եմ առողջ ապրելակերպ` մարզվում եմ, չեմ ծխում, ալկոհոլային խմիչքներ և սուրճ չեմ օգտագործում (միայն հյուրասիրում եմ), չեմ չարաշահում ճարպոտ սնունդն ու քաղցրավենիքն, առհասարակ որևէ սննդատեսակ:
Ինչո՞ւ սպորտ և ինչո՞ւ բռնցքամարտ:
- Փոքր տարիքից ես և եղբայրս սիրել ենք սպորտով զբաղվել: Նախքան բռնցքամարտիկ դառնալը, սովորել եմ Երևանի Կրկեսի շենքի հարևանությամբ գործող հեծանվադպրոցում, դարձել հեծանվասպորտի Հայաստանի բազմակի չեմպիոն: Եթե բռնցքամարտով չզբաղվեի, գուցե ֆուտբոլիստ դառնայի, այդ մարզաձևն էլ եմ շատ սիրում: Բռնցքամարտիկներից Մայք Թայսոնն էր իմ կուռքը և երազում էի նրան նմանվել, հենց դա պատճառ դարձավ, որ ընտրեցի այդ մարզաձևը: Տասնհինգ տարեկանում տեղափոխվեցի Գերմանիա: Գերմանացի մարզիչ Ուլի Վեգներն ու մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդն իմ մեջ տեսնելով աշխարհի լավագույն բռնցքմարտիկ դառնալու հնարավորությունները, համաձայնեցին աշխատել ինձ հետ: Նշեմ, որ դպրոցում գերազանց եմ սովորել, ունեմ իրավաբանի մասնագիտություն: Բռնցքամարտիկի կարիերաս, ամենայն հավանականությամբ, կավարտեմ 2-3 տարի հետո. մինչև 2014թ. պայմանագիր ունեմ գերմանական «Զաուերլանդ Իվենթ» («Sauerland Event») փրոմոութերական կազմակերպության հետ: Դրանից հետո երևի կզբաղվեմ գործարարությամբ: Մարզիչ չեմ դառնա, քանի որ մարզիչ չեն դառնում, այլ ծնվում են, ինչպես իր գործը սիրող, սաներին անմնացորդ նվիրված, մեր հաղթանակներով ապրող իմ մարզիչը:
![]() |
![]() |
![]() |
Մենամարտերի ժամանակ ստացած վնասվածքներն ի՞նչ հետևանք են թողնում:
- Շատ բռնցքամարտիկների առողջության վրա դրանք, անկասկած, անհետևանք չեն մնում: Մեկ անգամ էլ ես եմ վնասվածք ստացել. թեև հաղթեցի Էդիսոն Միրանդային, սակայն ծնոտի լուրջ վնասվածք ստացա, վիրահատության ենթարկվեցի, կասկածի տակ դրվեց հետագայում ռինգ դուրս գալուս հարցը: Բայց, ինչպես տեսնում եք, հիմա ամեն ինչ կարգին է:

Առօրյայում հաճա՞խ եք գործի դնում բռունցքի ուժը:
- Ոչ: Թույլ չեմ տալիս, որ իրավիճակը հասնի դրան: Բացի այդ, բռնցքամարտիկների ձեռքերը, այսպես ասած` շղթայված են, սառը զենք են համարվում, և եթե առօրյայում գործի դնեմ բռունցքիս ուժը, դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
Կցանկանայի՞ք, որ Ձեր ապագա կինը լինի մարզուհի, մասնավորապես, բռնցքամարտիկ:
- Ողջունելի է, որ կանայք զբաղվում են սպորտով, բայց անկեղծ ասած, չէի ցանկանա, որ իմ ապագա կինը զբաղվի բռնցքամարտով: Դժվարանում եմ պատկերացնել, որ նա կարող է, օրինակ, աչքի կապտուկներով տուն գալ...
Բռնցքամարտում ո՞րն է Ձեր ամենամեծ նվաճումը:
- 2005թ. դեկտեմբերի 10-ին հաղթելով նիգերիացի Կինգսլի Իկեկեին` նվաճեցի բռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Խոսենք Ձեր առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:
- Այժմ պատրաստվում եմ առաջիկա մենամարտին. WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտելու եմ օգոստոսի 25-ին, Բեռլինի «O2 World» մարզահամալիրում: Երջանիկ եմ, որ մենամարտը տեղի է ունենալու «O2 World»-ում. հուսով եմ այս հրաշալի մարզահամալիրում, առավելագույն թվով երկրպագուների ներկայությամբ, ցուցադրել իմ հնարավորությունները, այնպես, ինչպես 2009թ. կայացած մրցամարտի վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի Ջերմեյն Թեյլորին: Ծրագրել եմ կարիերայիս ավարտից հետո Երևանում (Ներքին Չարբախում) հիմնել մշակույթի կենտրոն, որտեղ երեխաները ոչ միայն կմարզվեն, այլև կտիրապետեն օտար լեզուների` գերմաներեն, անգլերեն...
Ի՞նչ կմաղթեք «Առողջապահություն» հանդեսի սպորտասեր ընթերցողներին:
![]() |
![]() |
![]() |
- Առաջին հերթին առողջություն: Առողջ լինելու և առողջությունը պահպանելու համար ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է առողջ ապրելակերպ վարի` չծխի, հեռու մնա թմրադեղերից, չօգտագործի ոգելից խմիչքներ կամ հազվադեպ խմի, չչարաշահի վնասակար սննդատեսակները, սպորտով զբաղվի: Առողջությունն ամեն ինչ է, և առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Եղեք առողջ և հաջողակ:
20.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
27.07.2012
25.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





