Առողջապահություն 2.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ՀՀ օրենսդրությունը բուժօգնություն ստանալու իրավունքի մասին
Բժշկագիտության զարգացման ներկայիս փուլում մարդու բուժօգնությունը հնարավոր է կազմակերպել հիմնականում նրան զերծ պահելով ցավից և տառապանքներից :
Հիմք ընդունելով վերը նշվածը, պացիենտի իրավունքների Եվրոպականկանոնակարգը ամրագրել է, որ յուրաքանչյուր անհատ իրավունք ունի առավելագույնս զերծ մնալ տառապանքներից և ցավից` իր հիվանդության բոլոր փուլերում: ՀՀ օրենսդրության մեջ նշված իրավունքն ուղղակի ամրագրված չէ: Միևնույն ժամանակ այդ իրավունքն անուղղակի ձևով ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, որի 17-րդ հոդվածի համաձայն`«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպեu նաև անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի»: Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում խոշտանգման համար, որի միջոցով անձին դիտավորյալ կերպով պատճառվում է ուժեղ ցավ, մարմնական կամ հոգեկան տառապանք: Սա կարող է վերաբերել նաև բուժմանը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները, նշվում է, որ յուրաքանչյուր անձ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պարտավոր է ապահովել ցուցաբերվող բժշկական oգնության և uպաuարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատաuխանությունը uահմանված չափանիշներին: Ենթադրվում է, որ պետությունը կհաստատի բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչներ, որոնցով կամրագրվի նաև մարդու իրավունքը` առավելագույնս զերծ մնալու տառապանքներից և ցավից: Նշված իրավունքն անուղղակի ձևով ամրագրված է նաև պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական ծրագրերի մեջ, քանի որ յուրաքանչյուր տարի դրանցով նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ցավազրկող դեղերի ձեռքբերում: Ցավից զերծ մնալու որոշակի երաշխիքներ են ամրագրված ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 23-ի N1717-Ն որոշմամբ, ըստ որի սահմանվում է, որ պետական միջոցների հաշվին ամբուլատոր, դիսպանսեր և հիվանդանոցային հաստատությունների կողմից չարորակ նորագոյացություններով անձանց անվճար հատկացվում են հակաուռուցքային և ցավազրկող դեղեր, թմրամիջոցներ:
Այսպիսով, հնարավոր է փաստել, որ ոչ անհրաժեշտ տառապանքներից և ցավից զերծ մնալու իրավունքը օրենքներով ուղղակիորեն ամրագրված չէ Հայաստանում, և միևնույն ժամանակ ենթաօրենսդրական ակտերով հակացավային միջոցներից օգտվելու իրաավունքը երաշխավորված է որոշակի խմբի հիվանդների համար:
Կատարված վերլուծությունը կարևորում է ցավից և տառապանքներից զերծ մնալու իրավունքի ամրագրումը ՀՀ օրենսդրության մեջ, այլապես հնարավոր չի լինի ստեղծել իրավական մեխանիզմներ այդ իրավունքի իրականացման համար: Վերլուծության արդյունքներն ու բազմաթիվ քննարկումները հնարավոր դարձրեցին, որ «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծում արդեն ներառվել է ցավից և տառապանքից զերծ մնալու մարդու իրավունքը:
30.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
27.07.2012
25.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ