Առողջապահություն 2.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Մուտք` հարուստ կենսափորձով. պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար
Հանրահայտ ճշմարտություն է` մարդն իր գործում առավել հաջողակ է, երբ այս կամ այն հանգրվանին հասնում է աստիճան առ աստիճան, երբ առաջ մղող ուժը նվիրումն ու վստահված գործը պատվախնդրորեն կատարելն է :
Մոտիկից ճանաչողները հրաշալի գիտեն, որ ԴերենիկԴումանյանն իրոք գործի մարդ է` ընդգծված սկզբունքայնությամբ: Նա իր կյանքի ճամփան հարթել է` ապավինելով սեփական գիտելիքներին ու ջանքերին: Նրա հավասարակշռված, հաստատակամ պահվածքը հենց այդ ամենի արտահայտությունն է:
«Դերենիկ Դումանյանին ճանաչել եմ ՀՀ առողջապահության նախարար դառնալուց հետո: Նրան բնորոշ են ընդգծված պետական մտածելակերպն ու անաչառ սկզբունքայնությունը: Կարճ ժամանակ անց առաջարկել եմ նշանակել առաջին տեղակալ` հաշվի առնելով նաև նրա մարդկային բարոյական կերպարը, մասնագիտական հմտությունները, ղեկավարելու ունակությունը», -ասում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ աշխատած տարիներին (1992-1997թթ.) Դերենիկ Դումանյանը համակարգել է բժշկական օգնության, կադրային քաղաքականության, միջազգային կապերի, տեղեկատվական-վերլուծական և արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ ծառայությունների կազմակերպման ոլորտները: Չմոռանանք, որ այդ տարիներին երկիրը նոր էր կայանում, և չափազանց կարևոր էր ծառայությունների կազմակերպման արդյունավետ մեթոդների ներդրումը, ու նաև պարտադրված պատերազմի մեջ էինք:
Դերենիկ Դումանյան քաղաքացու հայրենասիրական խառնվածքն առավել ընդգծվեց հենց 1992-1994-ին` ՀՀ սահմանների համար մղվող մարտերի և արցախյան գոյամարտի տարիներին: Նա անուրանալի ավանդ ունեցավ պաշտպանական գործողությունների ժամանակ վիրավորների բուժման կազմակերպման գործում: Առիթների դեպքում այն տարիների գործընկերներով ակամա հուշերի գիրկն են ընկնում. պատերազմը նոր էր սկսվել` դաշտային և ժամանակավոր հոսպիտալներ ստեղծեցին: Ապա սահմանամերձ բոլոր շրջաններում պահեստային հոսպիտալներ կազմակերպվեցին: Տարիներ են անցել, շատ բան մոռացվել է, բայց այն օրերի զգացողությունները չեն մոռացվում: Ինչպիսի անհանգիստ լարվածություն էր, երբ մասնագետներն առավոտյան ուղղաթիռով մեկնում էին, երեկոյան` վիրավորների հետ վերադառնում կամ օրերով, ամիսներով մնում էին այնտեղ: Ամեն օր ճշտվում էր վիրավորների ցանկը, ու փորձում էին օպերատիվ ձևով բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն ապահովել: Մտաբերում են, թե հերթական անգամ Արցախ կամ սահմանամերձ շրջան գնալիս ով, երբ և ինչպես կրակահերթի տակ հայտնվեց և էլի շատ մանրամասներ...
1997-2011թթ.-ին Դումանյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն էր, գիտական խորհրդի նախագահը: Այդ տարիներին ինստիտուտը ոչ միայն ակտիվորեն մասնակցում էր առողջապահության քաղաքականության մշակմանը, ոլորտում օրենսդրական դաշտի կանոնակարգմանը, այլև մասնագետ բժիշկների վերապատրաստման նոր մակարդակ էր ապահովում:
Աողջապահության ու կրթության համակարգում նրա կենսափորձը բավարար հիմք դարձավ, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր աշխատած 15 ամիսների ընթացքում որակյալ մասնագետներ պատրաստելու գործում լուրջ բարեփոխումներ սկսվեին: Բուհն այսօր հաստատուն քայլերով գնում է կառավարման ու կրթության կազմակերման եվրոպական արժեքների որդեգրման ճանապարհով: Երկար տարիների ընդմիջումից հետո վերականգնվեց բուհի դեկանների, ամբիոնների վարիչների ու մյուս աշխատակիցների ընտրության պրակտիկան` նորացված, օրվա պահանջներից բխող կանոնակարգերով: Ուժեղացավ հետբուհական կրթության բաղադրիչը, հանրապետությունում առաջին անգամ հաջողությամբ ներդրվեց ընթացիկ քննության համակարգչային ձևը, որն ապահովում է թափանցիկությունն ու անաչառությունը, վերացնում մարդկային սուբյեկտիվ գործոնը: Դժվար է բոլորը թվարկելը:
Դերենիկ Դումանյանի հաղթաքարտը, սակայն, ոչ միայն աշխատանքային, այլև հասարակական-քաղաքական ձեռքբերումներն են:
Գաղափարական համոզմունքներով անդամագրվելով Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նույն պատասխանատվությամբ գործում է նաև այս ասպարեզում: ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ է: 2009թ.-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար:
Դերենիկ Դումանյանին ընտրել են նաև ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, այդ նույն խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է:
Կասկած չկա, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նրա գործունեությունը նույնքան արգասաբեր կլինի, որքան նախկին պատասխանատու պաշտոններում: Քանզի Դերենիկ Դումանյանը մարդու այն տեսակն է, որ ինչ պաշտոնում լինի` մեծագույն պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով է կատարում իր աշխատանքը: Ու որքան մեծ է գործունեության շրջանակը, այնքան մեծ կլինի արդյունքը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նորանշանակ նախարարին ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին, նշեց.«Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առողջապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք:
Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվել, որն առաջին հերթին վերաբերում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, մրցակցային հավասար պայմանների ստեղծմանը: Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն այս փոփոխություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար»:
Նախարար Դերենիկ Դումանյանը շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին և վարչապետին` ցուցաբերած վստահության համար, նշեց, որ ամեն ինչ կանի առողջապահության ոլորտում ծրագրերի շարունակականությունն ապահովելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Նա հավելեց, որ նախարարության գլխավոր նպատակը պիտի դառնա յուրաքանչյուր մարդու մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններով ապահովելը:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմը շնորհավորում է Դերենիկ Հրանտի Դումանյանին` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ: Առողջապահության գործի հմուտ կազմակերպչի երկար տարիների աշխատանքային փորձը, գիտելիքներն ու սկզբունքայնությունը կնպաստեն առողջապահության բնագավառում բարեփոխումների իրականացմանը` ի բարօրություն մեր հանրապետության բնակչության առողջության պահպանման:
Պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարար
Դերենիկ Հրանտի Դումանյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1953թ., 1 հունվարի, ք. Երևան:
Կրթություն
- 1960-1970թթ. - ք. Երևան, թիվ 94 միջնակարգ դպրոց,
- 1972-1978թթ. - ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ,
- 1978-1979թթ. - ք. Երևան, «Մալաթիա-Սեբաստիա» կլինիկա և ք.Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց` ինտերնատուրա:
Աշխատանքային գործունեություն
- 1970-1971թթ. - ք. Երևան, պետական բժշկական ինստիտուտ` ցրիչ,
- 1971-1972թթ. - ք. Երևան, տրիկոտաժի թիվ 2 ֆաբրիկա` բանվոր,
- 1979-1984թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ` տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ,
- 1984-1985թթ. - ք. Երևան, թիվ 19 պոլիկլինիկա` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ,
- 1985-1986թթ. - Երքաղգործկոմ, առողջապահության բաժին` բժիշկ-տեսուչ,
- 1986-1992թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին` ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա` բաժնի վարիչի պաշտոնակատար,
- 1992-1997թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն` նախարարի առաջին տեղակալ,
- 1997-2011թթ. - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ,
- 2011թ. մարտի 4-ից` Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, 2011թ. ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր, 2012թ. հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Այլ տվյալներ
- 1982թ. - ք. Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, հայցորդ,
- 1987 թ. - ք. Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ` պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:
- 1992-1994թթ. - ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին:
- 2005թ.-ից բժշկական գիտությունների դոկտոր է, 2006թ.-ից` պրոֆեսոր:
Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է:
- 1994թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով,
- 1998թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»,
- 2002թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով,
- 2003թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
- 2004թ.-ին` ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
- 2005թ.-ին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով,
- 2006թ.-ին` ՀՀ նախագահի հրամանագրով` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2 -րդ աստիճանի մեդալով,
- 2006թ.-ին պարգևատրվել է ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի Չիժևսկու անվան ոսկե մեդալով, 2009թ.-ին` ծովակալ Իսակովի անվան մեդալով,
- 2010թ.-ին` ԼՂՀ նախագահի հրամանագրով` «Երախտագիտություն» մեդալով,
- 2011թ.-ին` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
- 2012թ.-ին` ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
- 2012թ.-ին` ԵԿՄ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:
Կուսակցական պատկանելությունը
1998թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է` 2001-2006 թթ.-ին եղել է ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:
2005թ.-ից ՀՀԿ խորհրդի, 2007-ից` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
Հասարակական, քաղաքական գործունեություն
2009թ.-ին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար: 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:
2009թ.-ի հունիսին ընտրվել է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ: 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ:
«Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահն է:
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահն է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռնիկ:
31.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
27.07.2012
25.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ