Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2012

Անպտղությունը դատավճիռ չէ...

Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է:

 

Առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է երեխա մեծացնելու երջանկությունից: Բացի այդ, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ուստի առաջին իսկ դժվարություններին բախվելիս հաճախ հեշտությամբ բաժանվում են:

 

Աշխարհում շուրջ 80 մլն մարդ, հատկապես զարգացող երկրներում, տառապում է անպտղությամբ, որի հաճախականության ցուցանիշը տարբեր երկրներում տարբեր է: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ:

 

Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, ցավոք, վիճակը տարեցտարի ավելի է բարդանում արտաքին միջավայրի բացասական ազդեցության, վնասակար սովորությունների, սթրեսային վիճակների և, իհարկե, ամենակարևորը` ժամանակին մասնագետի չդիմելու պատճառով:

 

 Անպտուղ ամուսնությունը քայքայում է ոչ այնքան երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես քայքայում նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելի լինելը խեղդում է ուրախության այն զգացումը, որը պարգևում է ամուսիններին սեռական կյանքը, որը և հաճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ: 

 

Անպտուղ ամուսնությունը սոցիալական և բժշկական կարևոր հիմնախնդիր է, քանի որ յուրաքանչյուր չորրորդ ընտանիք կանգնում է ամուսնալուծվելու փաստի առջև: 

 

Անպտուղ է համարվում ամուսնությունը, երբ կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում հակաբեղմնավորիչ միջոցների չօգտագործման պարագայում կինը չի հղիանում: Ոչ վաղ անցյալում սերունդ չունենալու համար հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Այժմ արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է «մեղավոր» լինել թե´ կինը, թե´ տղամարդը:

 

Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ: Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային և երկրորդային: Առաջնայինը պայմանավորված է սերմնահեղուկի ախտաբանական փոփոխություններով (սպերմատոզոիդների ոչ բավարար քանակություն և շարժունակության պակաս, երբեմն էլ դրանց լրիվ բացակայություն): Բազմազան պատճառների մեջ առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված` մասնագիտական գործունեության վնասակարությունը, զարգացման բնածին արատները: Հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում ու չեն իջնում ամորձապարկ, և սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. դրա նեղացումը հանգեցնում է ամորձաերակում արյան հակառակ հոսքին և սերմնատար երակների լայնացմանը: 

 

Երկրորդային անպտղությունը, որպես կանոն, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), պարօտիտի (խոզուկ), տուբերկուլոզի, բրուցելոզի, ինչպես նաև վնասվածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեան (սուսանակ), տրիխոմոնիազը, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզ: Սերմնատար ուղիները, սերմնաբշտերը և գեղձերը բորբոքվում են, հաճախ առաջացնելով կպումներ և կոշտություններ, սպերմատոզոիդների ելքին խանգարող մեխանիկական արգելք է ստեղծվում, և սերմը դառնում է անկենսունակ: 

 

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք հեռուն գնացող հետևանքների են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիները գերտաքացնել` հանգեցնելով անպտղության: 

 

Հիմնական պատճառներից է նաև ոչ լիարժեք սնունդը 

 

Տղամարդը պետք է սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործի: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, թուրինջ և հատկապես քաղցր դեղին խնձոր: Մրգաշաքարն անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն նպաստում է սպերմատոզոիդների կյանքի երկարելուն: Շատ օգտակար են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:

 

Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն նաև շագանակագեղձի բորբոքման կանխարգելիչ միջոց է համարվում: 

 

Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկապես առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սպերմատոզոիդի և ձվաբջջի քիմիական բացասական ռեակցիայով, որը խոչընդոտում է նրանց միացմանը:

 

Կանանց անպտղության պատճառները ևս տարբեր են, որոնք լինում են առաջնային և երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը հղիանալուց չի պաշտպանվում, սակայն չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դառնում վիժումից կամ մի քանի հղիությունից հետո: 

 

Առաջնային անպտղության հիմնական պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան և հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառները լինում են ներքին սեռական օրգանների բորբոքային երևույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար արգանդափողերը բորբոքվում են, և ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ դժվարանում է: Ավելին, բորբոքման հետևանքով հաճախ առաջանում են կպումներ, փողերի լուսանցքները փակվում են, և սպերմատոզոիդն անկարող է լինում հաղթահարել այդ արգելքը: Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե դրա հետևանքով բորբոքումներ չկան, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տևողությունը, խանգարվում էնդոկրին գեղձերի գործունեությունը: 

 

Լինում են դեպքեր, երբ հղիությունն ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով` ինքնաբեր վիժումով: Սա ևս անպտուղ ամուսնության պատճառներից է և պահանջում է տևական ու հետևողական բուժում:

 

Վտանգավոր է, երբ դեռահաս աղջիկները, հետևելով նորաձևությանը, նիհարելու սննդակարգ են պահում, որը նույնպես կարող է անպտղության պատճառ դառնալ: Սակայն պետք է հիշել, որ գեղեցկությունը գովազդող յուրաքանչյուր ստանդարտ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ անհատի հատկանիշները ձևավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, և նա գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը»  անիրական է և հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է:

 

Այն, որ կանանց վերարտադրողական ֆունկցիան անհամատեղելի է հյուծված և թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Նիհարեցնող սննդակարգերը խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի` ճարպերի և վիտամինների մուտքն օրգանիզմ, առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ.

 

  • հիմնական և խիստ կարևոր հորմոնների` էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ ճարպերի և վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ,
  • հղիության բարեհաջող ընթացքի, պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ:

 

Հիշեք, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան անհայտ սննդակարգերից: Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարևոր նշանակություն ունի ճիշտ սննդակարգը, ինչպես նաև վնասակար սովորություններից, մասնավորապես ծխելուց հրաժարվելը: Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշները: 

 

Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ, կարևորը` չուշացնելն է: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը և երբեք չկորցնել առողջանալու հույսը:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է
Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...

Հրատապ թեմա Հայաստանում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...

Հոգեկան առողջություն
Դեպրեսիա
Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ