Առողջապահություն 1.2012
Մարդու մկանային համակարգը
 
                            Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի ուղղություն տվող ամուր կապաններով, ջլերով, փակեղներով:
Սա մարմնի հենքը հանդիսացող կենդանի կմախքն է:
Հենաշարժական կառուցվածքի ակտիվ մասը մկանային համակարգն է, որը բաղկացած է երկու` կամային և ակամա գործող տարբեր տեսակի հյուսվածքներից: Առաջինը ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐՆ են, որոնք կազմված են միջաձիգ-զոլավոր մկանաթելերից և օժտված են կծկվելու` կարճանալու և թուլանալու հատկությամբ: Դրանց շնորհիվ իրականացվում են մարդու կամքով, գիտակցված շարժումները հոդերում և տարբեր մարմնամասերում: Ահա թե ինչու կմախքային մկանները կոչվում են ԿԱՄԱՅԻՆ: Սրանք մարզիկին` ուժ ու ճկունություն, հմտություն, դերասանին` հարուստ դիմախաղ, պարուհուն` մարմնի զգացմունքային արտահայտչականություն, տղամարդուն` առնականություն, կնոջը` նազանք ու գրավչություն են տալիս:
Մկանային հյուսվածքի երկրորդ տարատեսակը հարթ մկաններն են, որոնցով կազմավորվում են ներքին օրգանների (սիրտ, ստամոքս, աղիքներ և այլն*), արյունատար անոթների պատերի, մաշկի մկանները: Այս մկանների միջոցով ներքին օրգանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում: Դրա համար էլ կոչվում են ՈՉ ԿԱՄԱՅԻՆ մկաններ: Ներքին օրգանների կառուցվածքի գործունեության մասին բազմաթիվ առանձին հոդվածներ ենք տպագրել նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» բաժնում:
Որպես ակտիվ գործող օրգաններ, մկաններն առատորեն մատակարարվում են արյունով: Մկաններից շատերը արյուն և սննդանյութեր են ստանում ոչ մեկ զարկերակով, իսկ կատարած ակտիվ աշխատանքի ընթացքում նյութափոխանակության արգասիքները հեռանում են երակային խիտ ցանցի միջոցով: Մկանները հարուստ են ավշային անոթներով և նյարդային ցանցով:
Ինչպես ոսկրերը, այնպես ել կամային մկանները տարբեր ձև կառուցվածք, դիրք ու դասավորություն ունեն և համապատասխանում են դրանց ՙպարտադրվող՚` առանձին, կամ այլ մկանախմբերի հետ կոորդինացված ամենաբարդ շարժումների իրականացմանը:
Կախված բեռնվածության աստիճանից, կմախքի յուրաքանչյուր մկան, բացի սեփական պատյանից, պարուրված է նաև մկանախմբերի և մարմնամասերի կծկումները սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղներով: Սրանք մկանի սկզբում և վերջում վերածվում են ամուր ջլերի, ապահովելով հոդի մեջ մտնող ոսկրերի շարժումները:
Հաճախ ծանրորդների, բեռնակիրների գերբեռնվածության հետևանքով որոշ մկանների լարվածությունը սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղները պատռվում են, մկանային ճողվածքներ, ջլերի վնասվածքներ են առաջանում, որոնք բուժվում են վիրաբուժական և ֆիզիոթերապևտիկ եղանակներով:
Տարբերում են երկար, կարճ, լայն, իլիկաձև մկաններ: Երկար մկանները վերջույթների վրա են, որտեղ շարժումներն ավելի շատ են: Կարճ մկաններով հարուստ են մեջքի հյուսվածքների խորանիստ շերտերը, որտեղ շարժումները սահմանափակ են: Լայն մկանները հիմնականում իրանի, մաշկի և որովայնի շրջանում են: Վերջույթների ոսկրերը շարժող մկանները հիմնականում իլիկանման ձև ունեն: Կմախքային մկաններում կան նաև բարդ կառուցվածք ունեցողներ, օրինակ, բազկի երկգլուխ, եռագլուխ, ազդրի քառագլուխ, սրունքի երկգլուխ մկանները: Ինչպես բոլոր ոսկրերը, այնպես էլ կմախքի բոլոր մկանները մեկ ամբողջական կենդանի օրգանիզմ են, իրենց հատուկ կազմվածքով և գործողություններով:
| Մարդու մարմնի մկանները տեսքն առջևից | |
| 
 | Վերջույթների մկանները  II. Նախաբազկի և ձեռքի առաջային մասի մկաններ` 13, 14, 15, 17, 18, 19, 19 ա  III. Ազդրի առաջային մասի մկաններ` 21, 22, 23,24, 25, 26, 27, 28  IV. Սրունքի և ոտքի թաթի առաջային մասի մկաններ` 29, 30, 31 
 | 
| Մարդու գլխի մկանները | |
|  | Ա. Ջլային սաղավարտ Բ. Քունքամկան Գ. Ճակատային մկ. Դ. Սեղանաձև մկանի պարանոցային հատվածը Ե. Ակնակապճի և կոպի շրջանաձև մկաններ Զ. Քիթը շարժող մկաններ Է. Վերին շրթունքը բարձրացնող մկ. Ը. Քթանցքը լայնացնող մկ. Թ. Բերանի անկյունը բարձրացնող մկ. Ժ. Բերանի շրջանաձև մկ. Ի. Ծիծաղի մկ. Լ. Ստորին շրթունքն իջեցնող մկ. Խ. Ծնոտային մկ. Ծ. Բերանի անկյունն իջեցնող մկ. Կ. Ծոծրակային մկ. Հ. Ականջի հետին մկ. Ձ. Կրծոսկր-պտկաանրակային մկ. Ղ. Գլխի պարանոցային հետին մկաններ Ճ. Ծամիչ մկ. Մ. Այտի մեծ և փոքր մկաններ Յ. Պարանոցի ենթամաշկային մկ. | 
| Մարդու մարմնի մկանները տեսքը հետևից | |
| 
 | Վերջույթների մկանները V. Բազկի հետին մասի մկաններ` 5, 9, 35, 36 
 VI. Նախաբազկի և ձեռքի հետին մասի մկաններ` 41, 42, 19 բ 
 VII. Ազդրի հետին մասի մկաններ` 22, 24, 38 
 VIII. Սրունքի և ոտքի թաթի հետին մասի մկաններ` 30, 39, 40, 43 
 | 
 17.04.2012
17.04.2012                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...
 30.04.2012
30.04.2012                                     
                                        
                                
                Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...
 27.04.2012
27.04.2012                                     
                                        
                                
                Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...
 25.04.2012
25.04.2012                                     
                                        
                                
                Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...
 23.04.2012
23.04.2012                                     
                                        
                                
                Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...
 20.04.2012
20.04.2012                                    Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
 19.04.2012
19.04.2012                                    Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...
 16.04.2012
16.04.2012                                     
                                        
                                
                «Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...
 11.04.2012
11.04.2012                                     
                                        
                                
                Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...
 10.04.2012
10.04.2012                                     
                                        
                                
                Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...
 09.04.2012
09.04.2012                                     
                                        
                                
                Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...
 06.04.2012
06.04.2012                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ


 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    