Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը, ազատ շփման հնարավորությունը,«էրոտիկ» ուղղվածության ծանոթության կայքերը, բազմաթիվ գիշերային ակումբները հնարավորություն են ստեղծում անկանոն սեռական կյանքի ակտիվացման համար:

 

2005-2010թթ. ընթացքում սեռավարակների ընդհանուր թիվը աճել է 44,1 տոկոսով, սակայն որոշ հիվանդությունների տարածումը հնարավոր է եղել ինչ-որ չափով կանխել, արձանագրվել է նաև հիվանդացության նվազում: Չնայած կրկնակի նվազել են սիֆիլիսով հիվանդանալու դեպքերը, սակայն ընդհանուր առմամբ 2005-2011թթ. ընթացքում արձանագրվել է հիվանդացության աննշան աճ: 

 

Կանանց շրջանում ավելացել են սեռավարակների` կանդիդոզով և գարդներելոզով հիվանդացության դեպքերը: 2005թ.-ի համեմատ 2010թ.-ին կանդիդոզի դեպքերն ավելացել են 21968, գարդներելոզինը` 9708 դեպքով: Միաժամանակ մեծացել է այն կանանց թիվը, ովքեր քաջատեղյակ են սեռավարակներին և ժամանակին դիմել են բժիշկ-մասնագետների օգնությանը:

 

Գրեթե 2,5 անգամ ավելացել է միկոպլազմոզով և ուրեապլազմոզով հիվանդացման դեպքերի հայտնաբերման թիվը: Նույն բարձր մակարդակի վրա է մնում արձանագրվող սեռավարակների տոկոսը մարմնավաճառների շրջանում: 2005-2011թթ. ընթացքում նրանցից 62-68 տոկոսի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, գրեթե 2 անգամ նվազել է առաջին սերնդի սեռավարակների (սիֆիլիս, գոնոռեա, տրիխոմոնիազ) քանակը, սակայն կրկնապատկվել են երկրորդ սերնդի սեռավարակների (քլամիդիոզ, վիրուսային սեռավարակներ) դեպքերը:

 

Նվազել է հիվանդացությունը տղամարդկանց շրջանում: Եթե 2006թ.-ին նրանց մոտ սեռավարակների տարածվածությունը երկու և ավելի անգամ գերազանցում էր կանանց հիվանդացացության ցուցանիշները, ապա 2010թ.-ից սկսած այդ հարաբերակցությունը հակում ունի հավասարվելու:

 

Կանանց շրջանում նույնպես նկատվում է որոշ սեռավարակների դեպքերի թվի նվազում, սակայն վերջին տարիներին կրկնապատկվել են սեռական հերպեսի դեպքերը, իսկ սիֆիլիսի և գոնոռեայի դեպքերը` նվազել:

 

Ընդհանուր առմամբ սեռավարակների հետ կապված իրավիճակը դեռ մնում է լարված: Անհրաժեշտ է մշակել կանխարգելման առավել արդյունավետ միջոցներ` ախտորոշման և բուժման հասանելիության բարձրացման ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ