Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2012

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում:

 

Հարկ է նշել, որ առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն ուղղվել են հենց այդ խնդրի լուծմանը: 

 

Ուզում եմ հիշեցնել, որ այս բարեփոխումներն ու ծրագրերն իրականացվում են հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո. բարեփոխումներ, որոնց դրական արդյունքներն ապացուցված են ինչպես մեր կողմից հավաքագրվող տվյալներով, այնպես էլ միջազգային անկախ կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների գնահատականներով: Իհարկե, այդ բարեփոխումները շարունակական բնույթ են կրում և կապված են հասարակության և տնտեսության զարգացման հետ:

 

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացված ծրագրային միջոցառումների և հավաստագրերի ներդրման արդյունքում արձանագրվել է նշանակալի առաջընթաց ինչպես ծառայությունների որակական, այնպես էլ մատչելիության ցուցանիշների առումով: Զգալիորեն նվազել են մայրական մահացության դեպքերը. ըստ առողջապահության նախարարության տվյալների, 2010 և 2011 թվականներին արձանագրվել է մայրական մահացության ընդամենը 3-ական դեպք, այն էլ ոչ մանկաբարձական պատճառներից: 

 

Բարելավվել են հղիների հսկողության ցուցանիշները, որոշակիորեն կրճատվել ծննդատներում արձանագրված նորածնային մահացության դեպքերը, ընդլայնվել նորածնային սկրինինգների ծավալները և այլն: 

 

Այսօր ծննդօգնության և մանկական հիվանդանոցային ծառայություններն իրապես մատչելի են ողջ բնակչության, հատկապես սոցիալապես անապահով խմբերի համար: Միջազգային անկախ կազմակերպությունների գնահատմամբ, ծննդօգնությանը հատկացվող ոչ պաշտոնական վճարումները կրճատվել են 10, մանկական հիվանդանոցային ծառայություններինը` շուրջ 4 անգամ: 

 

ՀՀ հեռավոր շրջաններում մարդկանց անհրաժեշտ և որակյալ բուժսպասարկումն ապահովելու նպատակով նախարարությունը ձեռնարկել է մարզերում եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոցներ վերակառուցելու և ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ծրագիր: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել այն կյանքի կոչելու ուղղությամբ: Արդյունքում հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել մարզային յոթ բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում, Գավառում, ինչպես նաև Ալավերդիում: 

 

Նշված բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, ինչպես նաև կահույքով և անհրաժեշտ այլ պարագաներով: Հարկ է նշել, որ Արմավիրի և Գավառի բժշկական կենտրոններում բացվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: Իրականացվել են նաև բժշկական կենտրոնների ղեկավար անձնակազմի վերապատրաստման և խորհրդատվական տարաբնույթ աշխատանքներ` հիվանդանոցների կառավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ:

 

Նախատեսում ենք շահագործման հանձնել նաև Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնը: Այն կունենա ախտորոշիչ և բուժական լայն հնարավորություններ, որով էապես կբարելավվի Շիրակի մարզի բնակչության բժշկական սպասարկման որակը: Կենտրոնում կիրականացվեն վիրաբուժական, այդ թվում նաև էնդոսկոպիկ միջամտություններ, կգործի նորագույն սարքավորումներով հագեցած հեմոդիալիզի բաժանմունքը: Ախտորոշիչ բաժանմունքը կհագեցվի համակարգչային շերտագրության, տրեդմիլ, ռենտգեն, գերձայնային, ԷՍԳ, ԷԷԳ և այլ սարքավորումներով: Լաբորատոր ծառայությունը կունենա արյան և մեզի կլինիկական, արյան կենսաքիմիական և շճաբանական լաբորատորիա: 

 

Այստեղ կգործի նաև Շիրակի մարզի առաջին անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքավորումով, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:

 

Բացի նշվածից, վերջին չորս տարիներին հանրապետությունում վերանորոգվել և կառուցվել են 52 բժշկական ամբուլատորիա և առողջության կենտրոն, վերապատրաստվել և մասնագիտացել` 1124 ընտանեկան բժիշկ և 1332 ընտանեկան բուժքույր:

 

Մշակվել են ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում հանրապետությունն առողջապահության առանձին ճյուղերի գծով` ուռուցքաբանություն, արյունաբանություն, կունենա այդ հիվանդությունների բուժման տարածաշրջանային մասնագիտացված կենտրոններ:

 

Մարզային հիվանդանոցների արդիականացման, ինչպես նաև ծննդօգնության և երեխաների բուժօգնության մատչելիությանն ուղղված ծրագրերը գոհունակությամբ են ընդունվել հասարակության կողմից: Սակայն կար մի ոլորտ, որը տարիներ շարունակ ուշադրությունից դուրս էր մնացել: Խոսքը շտապ բուժօգնության ծառայության մասին է, որն առողջապահական համակարգում թերևս ամենակարևոր ճյուղերից է: Հին մեքենաներ, տեխնիկական ցածր հագեցվածություն, ոչ ժամանակակից կապի միջոցներ ու երբեմն էլ` ոչ բավարար հմտություններով մասնագետներ. ահա այն իրավիճակը, որ առկա էր այդ ծառայությունում: 

 

Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի արդյունքում ոլորտն այսօր այլ պատկեր ունի: Մշակվել են շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի, նույնիսկ վարորդների կրթական ծրագրեր, որոնց հիման վրա վերապատրաստվել են 298 բժիշկ, 464 միջին բուժաշխատող և 306 վարորդ: Չինաստանի կողմից տրամադրված ապրանքային դրամաշնորհի շրջանակներում ստացել ենք արդի սարքավորումներով վերազինված շտապօգնության 88 նոր մեքենա, որոնք բաշխվել են ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզային բժշկական հաստատություններին: 

 

Բնագավառի թույլ օղակ էր նաև բուժհաստատությունների լիցենզավորման համակարգը: Առողջապահության ոլորտում լիցենզավորումը շուկայական տնտեսության և բուժհաստատությունների մեծ մասի ոչ պետական լինելու պարագայում պետության կարևորագույն գործառույթներից է: Այդ գործընթացում վերջին կես տարում բավական դրական տեղաշարժեր կան: Լիցենզավորման գործընթացն իրականացնող ծառայությանը տրվել է առանձին ստորաբաժանման կարգավիճակ` վերապահելով հիմնականում ծառայությունների մատուցման գործառույթը:

 

Մեր նախաձեռնությամբ, ինչպես նաև Կառավարության կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների համաձայն` իրականացվել են լիցենզավորման գործընթացի պարզեցմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված բազմաթիվ գործնական քայլեր: Հնարավորինս նվազեցվել է հայտատուների շփումը լիցենզավորման գործակալության աշխատակիցների հետ, պակասեցվել է պահանջվող փաստաթղթերի ցանկը, ընդհանուր առմամբ խրախուսվում է լիցենզավորման հայտերի էլեկտրոնային տարբերակը:

 

Լիցենզավորման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը` ընդհուպ մինչև դեղատնային գործունեության համար փաստաթղթերի լրացման և ներկայացման ուղեցույցը, զետեղված է առողջապահության նախարարության կայքում: Լիցենզավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ տեղեկատվությունը 5 օր առաջ հրապարակվում է օրաթերթում և զետեղվում նախարարության պաշտոնական կայքում:

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի Էյչ-Էս-Սթար ծրագրի հետ համատեղ սկսվել է լիցենզավորման արխիվի թվայնացման և տեղեկատվական համակարգի ձևավորման գործընթացը: Այն հնարավորություն կտա ամբողջական տեղեկատվություն ստանալ ինչպես լիցենզավորված, այնպես էլ առանձին կազմակերպությունների մասին: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը արդի պայմաններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 

Վերը նշված միջոցառումների արդյունքներն այսօր արդեն դրական գնահատական են ստացել բազմաթիվ հայտատուների կողմից և ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունը կթողնեն ընդհանուր առողջապահական համակարգի, ինչպես նաև քաղաքացիների բուժօգնության որակի բարելավման վրա:

 

Շատ կարևոր է նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցը: Այս ոլորտում կան զգալի հաջողություններ: Վերջին մի քանի տարիներին իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային լայնածավալ միջոցառումների արդյունքում մալարիայի տեղական ծագման դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջիններից է, որը պաշտոնապես ճանաչվել է որպես մալարիայից ազատ գոտի:

 

Վարակիչ հիվանդությունների դեմ տարվող իմունականխարգելիչ աշխատանքների, պատվաստումների ցուցանիշների կայուն աճի շնորհիվ չեն արձանագրվել դիֆթերիայի, կարմրուկի, կարմրախտի, բնածին կարմրախտային համախտանիշի, փայտացման, նորածնային փայտացման դեպքեր: Եղել են միայն կապույտ հազի և պարօտիտի եզակի դեպքեր: 

 

Զգալի ձեռքբերումներ կան նաև տուբերկուլոզի դեմ պայքարի գործում: 2007 թվականին իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է այդ հիվանդության համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Հիվանդացության տարեցտարի նվազող ցուցանիշը 2011 թվականին կազմել է 38,2, իսկ մահացությանը` 1,4 (100000 բնակչի հաշվով):

 

Ինչ վերաբերում է ոչ վարակիչ հիվանդություններին, ապա պետք է նշել, որ, հաշվի առնելով սրտանոթային հիվանդություններով, չարորակ նորագոյացություններով, շաքարային դիաբետով հիվանդացության և մահացության ցուցանիշների ամենամյա աճի միտումը, առողջապահության նախարարության կողմից մշակվել և Կառավարության կողմից հաստատվել են «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերն ու միջոցառումների իրականացման ցանկերը»:

 

Ֆինանսական բարեփոխումների մասին խոսելիս պետք է նշել, որ դրանք միշտ ուղեկցվում են նախ և առաջ բյուջետային հատկացումների էական ավելացմամբ, որի շնորհիվ այդ բարեփոխումներն ավելի արդյունավետ կլինեն, իսկ բժշկական օգնության կազմակերպման և ծառայությունների մատչելիության ու որակի վրա ազդեցությունը` զգալի և էական: Ասեմ նաև, որ վերջին տարիների բարեփոխումներն իրականացվել են ֆինանսական արդյունավետ մեխանիզմների ներդրման և արդյունավետ վարչարարության կիրառման միջոցով: 

 

Վերջին չորս տարվա ընթացքում մշտական հսկողության տակ են վերցվել հանրապետության բոլոր բուժհաստատություններում առկա կրեդիտորական պարտքերը: Դրանց ամենամսյա մշտադիտարկումը հնարավորություն է տալիս նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ միայն կանխել նոր պարտքերի գոյացումը, այլև դրանք նվազեցնել:

 

2011 թվականին ներդրվել է բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների ծրագիրը: Դրան զուգահեռ, վճարովի բուժօգնության ոլորտում ծառայությունների գների մասնակի կանոնակարգումը, ինչպես նաև հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների աշխատավարձերի վճարման կանոնավորումը անցյալ տարվա ընթացքում հնարավորություն են տվել առողջապահության ոլորտում նվազեցնել առկա ոչ պաշտոնական վճարումները` պաշտոնական վճարումներն ավելացնելով շուրջ 3,5 մլրդ դրամով:

 

Անցյալ տարի առաջին անգամ կիրառվել է նաև պոլիկլինիկական օղակում բուժաշխատողների խրախուսական ֆինանսավորման մոդելը: Այն սկզբունքորեն նոր մոտեցում է. առաջնային օղակի բուժաշխատողները ստանում են խրախուսական վարձատրություն իրենց կատարած աշխատանքի բարձր արդյունքի համար:

 

Հայաստանի առողջապահության համակարգի բարեփոխումներին ներգրավված են նաև միջազգային կազմակերպությունները` ԱՀԿ, UNISEF, Վորլդ Վիժն Հայաստան, UNFPI, USAID, ԱՄՆ ՀՎԿԿ և այլն: Եվրախորհրդի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, տարբեր երկրների պատվիրակությունների, բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում համագործակցության նոր եզրեր են ստեղծվել, որի շնորհիվ որակական նոր մակարդակի կհասցվեն զարգացող ոլորտի ուղղությունները: Տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ փոխըմբռնման հուշագրերը մեկ նպատակ ունեն` ամեն ինչ անել, որ երկրում մեծ թափով ընթացող բարեփոխումներն իրականացվեն միջազգային չափանիշներով: 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ: Մի շարք բազմաբնույթ համաձայնագրեր են ստորագրվել Կիպրոսի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Չինաստանի առողջապահության նախարարությունների հետ: 

 

Նոր ծրագրերի ու բարեփոխումների պակաս 2012-ին ևս չի լինի: Կառավարության առաջնահերթ հռչակած ոլորտը` առողջապահությունը, իր ուղին այժմ շարունակում է առավել վստահ քայլերով: Որակ, մատչելիություն, սկզբունքայնություն. նույնիսկ յուրաքանչյուր աննշան թվացող հարցում: Այս քայլերն են, որ ժամանակի ընթացքում ստեղծում են բոլորովին այլ պատկեր. կառավարության համար` լուրջ նախագծեր, իսկ բնակչության համար` հասանելի ու բարձրակարգ բուժօգնություն:

Հեղինակ. Հարություն Քուշկյան ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...

Հոգեկան առողջություն
Դեպրեսիա
Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ