Հայաստանի բժշկագիտություն 3.2010
Proteus mirabilis-ի և Proteus vulgaris-ի շտամների զգայունությունը հակաբիոտիկների և ախտահանիչների հանդեպ
Բանալի բառեր. Proteus mirabilis, Proteus vulgaris, հակաբիոտիկներ, ռեզիստականություն, ախտահանիչներ, զգայունություն
Հակաբիոտիկների ու դեզինֆեկտանտների նկատմամբ բակտերիալ ռեզիստենտականության խնդրի ուսումնասիրությունը ունի տեսական ու գործնական մեծ նշանակություն:
Վերջին տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, նկատվում է հակաբիոտիկների հանդեպ բակտերիալ ռեզիստենտականության աճ, ինչը նշանակալից չափով նվազեցնում է հակաբակտերիալ բուժման արդյունավետությունը: Այսօր մեծ ջանքեր են գործադրվում ինֆեկցիոն հարուցիչների ախտորոշման ու վերացման ուղղությամբ, սակայն նրանք շարունակում են ի հայտ գալ ու վերածնվել [6]:
նայած հակաբիոտիկների ու պատվաստանյութերի լայնածավալ կիրառմանը` ինֆեկցիոն հիվանդությունները շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը [1]: Այսօր բակտերիալ հարուցիչների գրեթե 70 %-ը կայուն է բուժման նպատակով օգտագործվող հակաբիոտիկներից առնվազն մեկի նկատմամբ: Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող ավանդական շատ հակաբակտերիալ պատրաստուկների էֆեկտիվությունը նվազել է` բակտերիաների կայուն շտամների ձևավորման ու տարածման հետևանքով [2]: Հատկապես ներհիվանդանոցային ինֆեկցիաները` հարուցված պոլիռեզիստենտ ախտածին բակտերիաների կողմից, համարվում են լուրջ խնդիր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում [9] և ամբողջ աշխարհում մանրէների կայունությունը ախտահանիչ միջոցների հանդեպ հանդիսանում է ներհիվանդանոցային ինֆեկցիաների տարածմանը նպաստող գործոններից մեկը [7]:
Հայտնի է նաև, որ մանրէների տարբեր ընտանիքներ, ցեղեր, տեսակներ և նույնիսկ մեկ տեսակի տարբեր շտամներ ցուցաբերում են տարբեր զգայունություն միևնույն ախտահանիչ միջոցի նկատմամբ [5]:
Proteus ցեղի բակտերիաները այսօր լավ հայտնի են որպես պայմանական - ախտածին մանրէներ, որոնք բարենպաստ պայմանների առկայության դեպքում հարուցում են տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ[8]:
Այսպիսով, ախտածին մանրէների զգայունունթյունը հակաբիոտիկների ու ախտահանիչ միջոցների հանդեպ հանդիսանում է նրանց կարևորագույն կենսաբանական հատկանիշներից մեկը:
Սույն աշխատանքի նպատակն է որոշել տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ անջատված Proteus ցեղի բակտերիաների զգայունությունը մի շարք հակաբիոտիկների ու ախտահանիչ միջոցների նկատմամբ:
Նյութը և մեթոդները
Ուսումնասիրվել է 125 շտամների ( 93 – P. mirabilis և 42 – P. vulgaris) զգայունությունը 20 հակաբիոտիկների (տետրացիկլին, դոքսիցիկլին, նեոմիցին, օլեանդոմիցին, ստրեպտոմիցին, գենտամիցին, ցեֆոտակսիմ, ցեֆալոտին, մետիցիլին, օքսացիլին, ցեֆազոլին, ցեֆուրոքսիմ, աուգմենտին, ցեֆտազիդիմ, ցեֆտրիաքսոն, ցեֆալեքսին, ցիպրոֆլոքսացին, կլինդամիցին, կարբենիցիլին, նևիգրամոն) հանդեպ և 54 շտամներ ( 36 – P. vulgaris և 18 – P. mirabilis) փորձարկվել են 6 ախտահանիչ միջոցների (քլորամինի 0,1%-ոց լուծույթ, կատամին AB-ի 0,5%-ոց լուծույթ, քլորհեքսիդին երկգլյուկոնատի 3%-ոց լուծույթ, ջրածնի պերօքսիդի 3%- ոց լուծույթ, A- 660-ի 0,025%-ոց լուծույթ, ПБ- ի և А- 660-ի հիմքի վրա ստեղծված կոմպոզիցիայի 0,01%-ոց լուծույթ) նկատմամբ:
Զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ որոշվել է դիսկ- դիֆուզիոն մեթոդով [ 3], իսկ զգայունությունը ախտահանիչների նկատմամբ` բատիստային- թեստ օբյեկտների մեթոդով [4]: Ախտահանիչ միջոցների բակտերիասպան ակտիվությունը ուսումնասրվել է 5-30 րոպեների ընթացքում: Եթե բակտերիաները ոչնչանում են 30 և ավել րոպեների ընթացքում, ապա տվյալ շտամը համարվում է կայուն դեզինֆեկտանտի հադեպ, եթե 20 րոպեների ընթացքում, ապա տվյալ շտամը օժտված է միջին կայունությամբ, իսկ եթե բակտերիաները ոչնչանում են 5-10 րոպեների ընթացքում, ապա շտամը համարվում է զգայուն տվյալ դեզինֆեկտանտի նկատմամբ:
Արդյունքները և դրանց քննարկումը
P. mirabilis և P. vulgaris շտամների զգայունության արդյունքները հակաբիոտիկների հանդեպ ներկայացված են թիվ 1 աղյուսակում:
Աղյուսակ 1
P. vulgaris-ի և P. mirabilis-ի շտամների հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը
Ինչպես պարզ է դառնում ներկայացված արդյունքներից, հետազոտված շտամները խիստ արտահայտված ռեզիստենտականություն են ցուցաբերում հետևյալ 7 հակաբիոտիկների հանդեպ` տետրացիկլին, դոքսիցիկլին, օլեանդոմիցին, մետիցիլին, էրիթրոմիցին, կլինդամիցին, կարբենիցիլին, որը կազմում է փորձարկված հակաբիոտիկների 35,0 ± 10,7 %- ը: Եվ P. mirabilis-ի և P. vulgaris-ի շտամները միջին զգայունություն են ցուցաբերել գենտամիցինի և ցեֆալեքսինի հանդեպ (65,0 ± 4,2% և 55,2 ± 4,4% համապատասխանաբար), մինչդեռ նևիգրամոնի ու ցեֆտրիաքսոնի հանդեպ գրանցվել է բարձր զգայունություն ( 86,0 ± 3,1% և 99,2 ± 0,8% համապատասխանաբար ):
P. vulgaris և P. mirabilis շտամների զգայունության ուսումնասիրության արդյունքները տարբեր դեզինֆեկտանտների հանդեպ ներկայացված են թիվ 2 աղյուսակում, և ինչպես պարզ է դառնում` նոր ախտահանիչների հանդեպ ( A- 660-ի 0,025%-ոց լուծույթ, ПБ- ի և А- 660-ի հիմքի վրա ստեղծված կոմպոզիցիայի 0,01%-ոց լուծույթ) զգայունությունը կազմել է 100%:
Աղյուսակ 2
P. vulgaris-ի և P. mirabilis-ի շտամների դեզինֆեկտանտների հանդեպ զգայունությունը
Ծանուցում` ( - )- զգայունության կամ կայունության բացակայություն
Այսպիսով, հակաբիոտիկների հանդեպ զգայունության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ փորձարկված հակաբիոտիկներից 7-ի նկատմամբ շտամները բացարձակ կայուն են եղել, իսկ մնացածների հանդեպ ունեցել են միջին կամ բարձր զգայունություն:
Դեզինֆեկտանտների նկատմամբ զգայունության ուսումնասիրությունից պարզվեց, որ մինչ այժմ կիրառվող դեզինֆեկտանտների նկատմամբ ստուգված մանրէները ունեցել են միջին զգայունություն, իսկ նոր ախտահանիչների նկատմամբ ցուցաբերել են բացարձակ զգայունություն:
Գրականություն
-
Дудник Ю. В. Перспективы создания препаратов, активных в отношении устойчивых форм бактерий. Антибиотики и химиотерапия, 1999, т.44, 12, с. 15-18.
-
Зубов А. Л., Богданов Ю. М. Современные проблемы антибиотикорезистентности в педиатрической клинике. Антибиотики и химиотерапия, 1998, 43, 4, с. 43-49.
-
Методические указания МУК 4.2.1890-04. Определение чувствительности микроорганизмов к антибактериальным препаратам. Клин. микробиол. Антимикроб. химиотер, 2004, т. 6, 4, с. 306-359.
-
Министерство здравоохранения СССР. Инструкции по определению бактерицидных свойств новых дезинфицирующих средств, 1968, N 739-68.
-
Шандала М. Г. Перспективы и проблемы современной дезинфектологии. Журн. микробиол. , 2003, 3, с. 119-125.
-
El- Mahmood A. M., Doughari J. H. Bacteriological examination of some diluted disinfectants routinely used in the Specialist Hospital Yola, Nigeria. African Journal of Pharmacy and Pharmacology, 2009, Vol. 3(5), p. 185-190.
-
Guimaraes M. A., Tibana A., Nunes M. P., dos Santos K. R. N. Disinfectant and antibiotic activities: a comparative analysis in Brazilian hospital bacterial isolates. Brazilian Journal of Microbiology, 2000, 31:193-199.
-
Rosalski A., Sidorcyki Z., Kotelko K. Potential virulence factors of Proteus bacilli. Microbiol. Mol. Biol. Rev., 1997, 61(1): 65- 89.
-
Schlueter A., Szczepanowsk R., Puehler A.,Top E. M. Genomics of IncP-1antibiotic resistance plasmids isolated from wastewater treatment plants provides evidence for a widely accessible drug resistance gene pool. FEMS Microbiol. Rev., 2007, 31: 449–477.

Կարդացեք նաև
Բանալի բառեր. հեպատիտ C, վիրուսային...


Կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը, իր գործունեությամբ խորը հետք թողնելով Հայաստանի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն