Առաջին օգնություն Մաշկ
Մաշկը, նրա ածանցյալները (մազերն ու եղունգները) և լորձաթաղանթները կազմում են ծածկույթային համակարգը։ Ծածկույթային համակարգը կատարում է պաշտպանական, ջերմակարգավորման, արտազատման, ջրաաղային փոխանակության և զգայական ֆունկցիաներ։ Մաշկն ամուր, առաձգական թաղանթ է, որը weaպատում է մարդու մարմնի մակերեսը։ Մաշկը կազմված է երկու շերտերից՝ արտաքին (վերնամաշկ) և ներքին (բուն մաշկ) (նկ. 2.11)։ Մաշկի տակ գտնվում է ենթամաշկային ճարպային բջջանքի շերտը։ Վերնամաշկում չկան արյունատար անոթներ և նյարդեր, այն կազմված է մի քանի շերտ բջիջներից։ Վերնամաշկի մակերեսային շերտը կազմված է եղջրացած, մեռած բջիջներից, որոնք անընդհատ փոխարինվում են ստորև գտնվող շերտերի բջիջներով։ Բուն մաշկում են գտնվում մազարմատները, ճարպագեղձերը, քրտնագեղձերը, արյունատար անոթները և նյարդերը։
Մաշկը պաշտպանում է իր տակ գտնվող հյուսվածքները վնասվածքներից և վարակի արգելք է հանդիսանում՝ խոչընդոտելով հիվանդության հարուցիչների մուտքը։ Մաշկը կարգավորում է մարմնից ջրի գոլորշիացումը և դրանով մասնակցում ջերմակարգավորմանը։ Մարմնում առաջացած ջերմության մոտ 80%-ը արտազատվում է մաշկի միջոցով։
Կախված պայմաններից (օդի ջերմաստիճան ու խոնավություն, ֆիզիկական ակտիվություն և այլն), որոնցում գտնվում է մարմինը, ջերմատվությունը փոխվում է։ Այսպես, ցուրտ եղանակին մաշկի արյան անոթները նեղանում են, և շրջապատին տրվող ջերմության քանակը նվազում է։ Տաք եղանակին, ընդհակառակը, արյան անոթները լայնանում են, և մաշկի միջոցով ջերմատվությունը մեծանում է։ Երբ մաշկի կամ լորձաթաղանթների արյունատար անոթները լայնանում կամ նեղանում են՝ փոխվում է նրանց գույնը։ Անոթների լայնացման ժամանակ մաշկն ու լորձաթաղանթները կարմրում են, նեղացման ժամանակ՝ գունատվում։ Ջերմակարգավորմանը մասնակցում են նաև քրտնագեղձերը։ Քրտինքը գոլորշանալով՝ իջեցնում է մարմնի ջերմաստիճանը։ Քրտինքի հետ մարմնից հեռացվում են նյութափոխանակության արգասիքները, աղերը և ջուրը։ Ճարպագեղձերի արտազատուկն օծելով մաշկը՝ այն դարձնում է առաձգական, փափուկ և ջրակայուն։ Մաշկը հարուստ նյարդավորման շնորհիվ շատ զգայուն է ցավի, ջերմության, շփման նկատմամբ։ Նրա միջոցով ուղեղը ստանում է որոշակի տեղեկություններ շրջապատող միջավայրի մասին։ Տարբեր առարկաներ կարող են ծակել, կտրել, պատռել մաշկը, բարձր կամ ցածր ջերմաստիճանների ազդեցության դեպքում կարող Է առաջանալ մաշկի ջերմային վնասում (այրվածք կամ ցրտահարում)։ Մաշկի վնասվածքները կարող են հեղուկի կորստի և արյունահոսության պատճառ հանդիսանալ։ Նրա ամբողջականության խախտման դեպքում մարմին կարող են ներթափանցել ախտածին մանրէներ։ Նման վնասվածքների դեպքում ցուցաբերվող աոաջին օգնությունը տե'ս` "ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ", "ԱՅՐՎԱԾՔՆԵՐ" և "ՋԵՐՄԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ"։
Մաշկի ջերմաստիճանը և խոնավությունը (քրտնարտադրությունը) կարող են որոշակի տեղեկություններ տալ տուժածի վիճակի մասին։ Վնասվածքների կամ հիվանդագին վիճակների հետևանքով կարող են փոփոխվել մաշկի և լորձաթաղանթների գույնը, ջերմաստիճանը և խոնավությունը։
- Մաշկի և լորձաթաղանթների գույնը։ Մաշկը և լորձաթաղանթները կարող են փոփոխվել՝ դառնալով գունատ, կարմրած, կապտավուն և այլն։ Մաշկի գույնի փոփոխությունn առավել հեշտ է հայտնաբերվում տուժածի շրթունքների շրջանում։
- Ջերմաստիճանը։ Մաշկի ջերմաստիճանը նույնպես կարող է փոխվել՝ դառնալով սովորականից տաք կամ սառը։ Մաշկի ջերմաստիճանը կարելի է որոշել ձեռքի ափով տուժածի մաշկի ջերմությունը զգալով և համեմատելով ձեր մաշկի ջերմաստիճանի հետ։
- Խոնավությունը։ Մաշկի խոնավության աստիճանը պայմանավորված է նրա վրա եղած քրտինքի քանակությամբ։ Մաշկը կարող է լինել սովորականից չոր, խոնավ կամ առատ քրտնարտադրության հետևանքով՝ թաց։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbFbw7Y' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ