Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անատոմիա և ֆիզիոլոգիա

Էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա. 1in.am

Էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա. 1in.am

adme.ru-ն ներկայացնում է էվոլյուցիայի 6 ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա:

Երկար ափամկան

Ձեռքը դրեք հարթ մակերևույթի վրա՝ ափը դեպի վեր: Բթամատն ու ճկույթն իրար սեղմեք, թեթևակի վեր բարձրացրեք: Երևացող ափամկանը մեր նախնիների «ժառանգությունն է»: Այն ուժեղացնում է բռնումը ծառից ծառ ցատկելիս: Ժամանակակից կյանքում այն անօգուտ է:

 
Սագի մաշկ

Փշաքաղվելու հիմնական պատճառը ցուրտն ու վտանգն են: Փշաքաղությունը կապված է նաև ուժեղ հուզական ապրումների հետ և կարող է առաջանալ հիացմունքից:

 

 Սագի մաշկ
Էպիկանտուս

Էպիկանտուսը վերին կոպի վրա մաշկային շերտն է, բնորոշ է միայն մոնղոլոիդ ռասային: Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ այն առաջացել է բնական պայմանների՝ խիստ ցրտերի, անապատների, թեժ արևի հետևանքով:

 

Էպիկանտուս
Կիսալուսնաձև ծալք

Դա մաշկի փոքրիկ ծալք է աչքի անկյունում: Թռչունների, սողունների և ձկների դեպքում այն լիովին գործում է, որպեսզի աչքի մակերևույթը թաց և անվնաս մնա:

 

 Կիսալուսնաձև ծալք
Ականջի մկաններ

Մեր նախնիներին դրանք օգնել են շարժել ականջները՝ մոտեցող գիշատչի, հակառակորդի, ցեղակցի կամ որսի ձայնն ավելի լավ լսելու համար: Հիմա քչերը կարող են դա անել:

 

 Ականջի մկաններ
Իմաստության ատամներ

Մի ժամանակ մարդուն անհրաժեշտ են եղել բոլոր 32 ատամները կոշտ և պինդ սնունդը ծամելու համար: Այսօր մենք օգտագործում ենք վերամշակված մթերքներ, դրանց անհրաժեշտությունը չկա: Այդ պատճառով մարդկանց կեսն այդ ատամներից արդեն չունի:

 

 Իմաստության ատամներ

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ