Անատոմիա և ֆիզիոլոգիա
10 հետաքրքիր փաստ՝ ոտքերի մասին. med.news.am
Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք.
- Միջին վիճակագրական տվյալներով մարդն օրական շուրջ 10 հազար քայլ է կատարում: Ընդ որում, կանայք օրվա ընթացքում, տղամարդկանց համեմատությամբ, 5 կիլոմետրով երկար են քայլում: Ողջ կյանքի ընթացքում մարդը շուրջ 185 հազար կմ ճանապարհ է կտրում, այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր երկրագունդը 4 անգամ հատել:
- Ոտքերի ոսկրերը ողջ ոսկրային զանգվածի 25 տոկոսն են կազմում:
- Ոտքերի վրա շուրջ 250 հազար քրտնարտադրող գեղձեր կան, որոնք օրական 400 մլ քրտինք են արտազատում:
- Ամենամեծ ոտնաթաթը Մեթյու Մաք Գրեգորին ունի. նա 65 համարի կոշիկ է կրում: Իսկ ահա ամենափոքր ոտնաթաթերի տերը Մեդելին Օլբրեխտն է համարվում. նրա կոշիկի համարը 30 է:
- Կանանց մոտ ոտքերի հետ կապված խնդիրները, տղամարդկանց համեմատությամբ, 4 անգամ առավել հաճախ են ի հայտ գալիս: Պատճառն այն է, որ կանանց 90 տոկոսն անհարմար՝ սեղմող կոշիկներ են կրում:
- Կոշիկը սառցե դարաշրջանում է հայտնաբերվել՝ շուրջ 5 մլն տարի առաջ: Այն ի սկզբանե կենդանիների կաշվից էին պատրաստում: Իսկ ահա աջ եւ ձախ ոտքերի համար բաժանումը անհամեմատ ավելի ուշ՝ հին Հռոմում է գործածության մեջ մտել:
- 1324թ. Անգլիայի Էդուարդ երկրորդ թագավորը կոշիկի չափման միավոր էր մշակել: Խոսքը հացահատիկի տրամագծի մասին է՝ 0,838 սմ երկարությամբ: Չափման այս համակարգը մինչ այժմ էլ գործածության մեջ է:
- Հին Չինաստանում աղջիկները մանկության տարիներից ձիգ վիրակապված ոտքերով էին շրջում՝ որպեսզի ոտնաթաթերը փոքր մնան: Մեծ ոտնաթաթ ունեցող կանայք դժվարությամբ էին ամուսին գտնում: Քանի որ արդյունքում շատերի մոտ ոտքերի վնասվածք եւ գործնականում՝ հաշմանդամություն էր առաջանում, 1912թ. բինտավորման պրակտիկան պաշտոնապես արգելվեց:
- Կանգնելիս մարդու ոտնաթաթի չափը 2 միավորով ավելանում է:
- Հասարակական բաղնիքներում եւ լողավազաններում ոտաբոբիկ քայլող մարդը կարող է ոտքերի բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերել, ինչպիսիք են, օրինակ, ներբանային գորտնուկը, խուզող որքինը, սրունքի էպիդերմոֆիտիան եւ սնկային հիվանդությունները:
25.07.2014 Կարդացեք նաև
Մեկ րոպե տևողությամբ հոլովակում ամեն ինչ բացատրվում է: Պարզվում է ոչ մի վտանգ չի սպառնում ձեզ, երբ ճտտացնում եք մատերը...
14.04.2015
Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում`...
08.04.2015
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր...
19.03.2015
Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս...
10.03.2015
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
06.02.2015
Մարդու մաշկը` բացառությամբ ափերն ու ներբանները, ծածկված է բազմաթիվ մազապարկերով, իսկ յուրաքանչյուր մազապարկում կա մկան, որը բարձրացնում է մազը...
17.10.2014
Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին...
27.05.2014
Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։
Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)...
23.01.2013
ՀԱՐՑ: Իմ ընկերոջ մոտ վառ արտահայտված է ադամախնձորը: Ինչի՞ հետ է դա կապված և արդյոք վտանգավոր չէ: Եվ ինչու՞ է այն արտահայտված միայն տղաների մոտ...
23.01.2013
Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի...
23.01.2013
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
18.07.2012
Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից...
11.07.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaQBX4h' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ