Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անատոմիա և ֆիզիոլոգիա

Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am

Կան արդյո՞ք մարդու օրգանիզմում անպիտանի օրգաններ. med.news.am

Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին: Իսկ ինչի՞ համար են այդ դեպքում  մարմնի այս հատվածները:

 

«Էվոլյուցիան առաջ է շարժվում, բայց մի ժամանակ մարմնի բոլոր անատոմիական մասերը անհրաժեշտություն են եղել մեր նախնիների համար,- ասել է Մինեսոթայի նահանգի համալսարանի անատոմիական ծրագրի տնօրեն Էնթոնի Ուայնհաուսը: Դրանցից շատերը մինչ այժմ նշանակալի են, բայց պարտադիր չէ, որ դրանք կարեւոր լինեն»:

 

Fox News-ը ներկայացնում է մարմնի անպետք թվացող 7 մասերի էական նշանակությունները:

 

  1. Պտուկներ
    Բոլոր մարդիկ սկզբում առաջանում են որպես կին: «Բոլոր էմբրիոնները սկզբում կանացի են լինում, իսկ հետո ձեռք են բերում տղամարդկային հատկանիշներ՝ պահպանելով կանացիներից մի քանիսը»,-ասել է Ուայնհաուսը: Կանանց եւ տղամարդկանց պտուկները նույնանման են, բայց առանց այնպիսի հորմոնների հոսքի, ինչպիսին է էստրոգենը. տղամարդկանց  մոտ դրանք պարզապես զարդարանք են:

  2. Թեւատակի մազեր
    Այս հարցում վերջնական կարծիք չկա, բայց առկա են որոշ ենթադրություններ: Կան երկու տեսակի քրտնագեղձեր՝ էկրինային եւ ապոկրինային. վերջիններս գտնվում են թեւատակի շրջանում, բացատրել է Հարվարդի համալսարանի մարդու էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Դանիել Լիբերմանը: Ապոկրինային գեղձերը օգտագործվում են սեռական ազդանշանների համար: Ենթադրվում է, որ թեւատակի մազերը նախատեսված են նրա համար, որ ինչքան հնարավոր է երկար կարողանան պահել գեղձերի արտազատած հոտը զուգընկերոջ կամ զուգընկերուհու համար, պարզել է նա:

  3. Ունքեր
    Ունքերի էվոլյուցիոն նպատակը բավականին վիճելի է: Որոշ գիտնականներ կարծում են, որ ունքերը պաշտպանում են աչքերը քրտինքից եւ անձրեւից, հատկապես նախամարդկանց մոտ՝ որսորդության եւ լողալու ժամանակ: Լիբերմանը կարծում է, որ ունքերը կարող են նաեւ զգացմունքներ արտահայտել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարվեցողական նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդիկ հայտնիներին ավելի քիչ առանց ունքերի, քան առանց աչքերի են ճանաչել:

  4. Ապենդիքս (կույրաղիք)
    Ապենդիքսը թերաճ օրգան է, ինչը նշանակում է, որ այն իր սկզբնական գործառույթների մեծ մասը չի պահպանել: Կա տեսակետ, որ ապենդիքսը մեր աղիքներում եղել է խմորման մի խցիկ, ասել է Լիբերմանը: Բայց քանի որ մարդիկ դադարել են ուտել անորակ եւ հում մթերքներ, այս խցիկը այլեւս պետք չէ: Վերջին հետազոտությունները, սակայն, ենթադրում են, որ ապենդիքսը կարող է լինել առողջ մանրէների կուտակման մի վայր:

  5. Նշագեղձեր
    Նշագեղձերը տեխնիկական ավշային հանգույցներ են՝ ավշային համակարգի մի մասը, որը շատ կարեւոր է օրգանիզմի իմունիտետի համար: «Բերանի խոռոչը մեր մարմնի մուտքն է համարվում, այդ պատճառով կոկորդի իմունային բջիջները կարող են օգնել շնչառական վարակների դեմ պայքարի հարցում»,-բացատրել է Միբերմանը: Երբեմն մեր նշագեղձերը բորբոքվում են վարակներից եւ այդ դեպքում դրանք հեռացվում են: Մեր ավշային հանգույցները չափազանց կարեւոր են, բայց մեր օրգանիզմում դրանցից շատ կան, հետեւաբար կարելի է նաեւ ապրել առանց դրանց:

  6. Իմաստության ատամներ
    Մինչ վերջերս իմաստության ատամները երբեք խնդիր չեն առաջացրել մարդկանց համար: Բայց քանի որ մարդիկ հիմա փափուկ, լավ պատրաստված մթերքներ են ուտում, մեր ծնոտները չեն աճում եւ չեն զարգանում իրենց ողջ ուժով:

  7. Ծայրային թլիփ
    Տղամարդու ծայրային թլիփի՝ առնանդամի գլխիկից տարանջատվելու համար տարիներ են պետք. այն կարեւոր է վարակներից խուսափելու համար՝ հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Ծայրային թլիփը օգնում է պաշտպանել միզածորանը ցանկացած աղտոտումից եւ մանրէներից: Ընդ որում, ծայրային թլիփը տղամարդուն սեռականորեն ավելի զգայուն է դարձնում, ինչը պետք է եղել մեր նախնիներին բազմանալու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. fromhelga.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ