Անատոմիա և ֆիզիոլոգիա
Մարդու մկանային համակարգը
Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի ուղղություն տվող ամուր կապաններով, ջլերով, փակեղներով:
Սա մարմնի հենքը հանդիսացող կենդանի կմախքն է:
Հենաշարժական կառուցվածքի ակտիվ մասը մկանային համակարգն է, որը բաղկացած է երկու` կամային և ակամա գործող տարբեր տեսակի հյուսվածքներից: Առաջինը ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐՆ են, որոնք կազմված են միջաձիգ-զոլավոր մկանաթելերից և օժտված են կծկվելու` կարճանալու և թուլանալու հատկությամբ: Դրանց շնորհիվ իրականացվում են մարդու կամքով, գիտակցված շարժումները հոդերում և տարբեր մարմնամասերում: Ահա թե ինչու կմախքային մկանները կոչվում են ԿԱՄԱՅԻՆ: Սրանք մարզիկին` ուժ ու ճկունություն, հմտություն, դերասանին` հարուստ դիմախաղ, պարուհուն` մարմնի զգացմունքային արտահայտչականություն, տղամարդուն` առնականություն, կնոջը` նազանք ու գրավչություն են տալիս:
Մկանային հյուսվածքի երկրորդ տարատեսակը հարթ մկաններն են, որոնցով կազմավորվում են ներքին օրգանների (սիրտ, ստամոքս, աղիքներ և այլն*), արյունատար անոթների պատերի, մաշկի մկանները: Այս մկանների միջոցով ներքին օրգանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում: Դրա համար էլ կոչվում են ՈՉ ԿԱՄԱՅԻՆ մկաններ: Ներքին օրգանների կառուցվածքի գործունեության մասին բազմաթիվ առանձին հոդվածներ ենք տպագրել նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» բաժնում:
Որպես ակտիվ գործող օրգաններ, մկաններն առատորեն մատակարարվում են արյունով: Մկաններից շատերը արյուն և սննդանյութեր են ստանում ոչ մեկ զարկերակով, իսկ կատարած ակտիվ աշխատանքի ընթացքում նյութափոխանակության արգասիքները հեռանում են երակային խիտ ցանցի միջոցով: Մկանները հարուստ են ավշային անոթներով և նյարդային ցանցով:
Ինչպես ոսկրերը, այնպես ել կամային մկանները տարբեր ձև կառուցվածք, դիրք ու դասավորություն ունեն և համապատասխանում են դրանց ՙպարտադրվող՚` առանձին, կամ այլ մկանախմբերի հետ կոորդինացված ամենաբարդ շարժումների իրականացմանը:
Կախված բեռնվածության աստիճանից, կմախքի յուրաքանչյուր մկան, բացի սեփական պատյանից, պարուրված է նաև մկանախմբերի և մարմնամասերի կծկումները սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղներով: Սրանք մկանի սկզբում և վերջում վերածվում են ամուր ջլերի, ապահովելով հոդի մեջ մտնող ոսկրերի շարժումները:
Հաճախ ծանրորդների, բեռնակիրների գերբեռնվածության հետևանքով որոշ մկանների լարվածությունը սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղները պատռվում են, մկանային ճողվածքներ, ջլերի վնասվածքներ են առաջանում, որոնք բուժվում են վիրաբուժական և ֆիզիոթերապևտիկ եղանակներով:
Տարբերում են երկար, կարճ, լայն, իլիկաձև մկաններ: Երկար մկանները վերջույթների վրա են, որտեղ շարժումներն ավելի շատ են: Կարճ մկաններով հարուստ են մեջքի հյուսվածքների խորանիստ շերտերը, որտեղ շարժումները սահմանափակ են: Լայն մկանները հիմնականում իրանի, մաշկի և որովայնի շրջանում են: Վերջույթների ոսկրերը շարժող մկանները հիմնականում իլիկանման ձև ունեն: Կմախքային մկաններում կան նաև բարդ կառուցվածք ունեցողներ, օրինակ, բազկի երկգլուխ, եռագլուխ, ազդրի քառագլուխ, սրունքի երկգլուխ մկանները: Ինչպես բոլոր ոսկրերը, այնպես էլ կմախքի բոլոր մկանները մեկ ամբողջական կենդանի օրգանիզմ են, իրենց հատուկ կազմվածքով և գործողություններով:
|
Մարդու մարմնի մկանները տեսքն առջևից |
|
|
|
Վերջույթների մկանները II. Նախաբազկի և ձեռքի առաջային մասի մկաններ` 13, 14, 15, 17, 18, 19, 19 ա III. Ազդրի առաջային մասի մկաններ` 21, 22, 23,24, 25, 26, 27, 28 IV. Սրունքի և ոտքի թաթի առաջային մասի մկաններ` 29, 30, 31
|
| Մարդու գլխի մկանները | |
![]() |
Ա. Ջլային սաղավարտ Բ. Քունքամկան Գ. Ճակատային մկ. Դ. Սեղանաձև մկանի պարանոցային հատվածը Ե. Ակնակապճի և կոպի շրջանաձև մկաններ Զ. Քիթը շարժող մկաններ Է. Վերին շրթունքը բարձրացնող մկ. Ը. Քթանցքը լայնացնող մկ. Թ. Բերանի անկյունը բարձրացնող մկ. Ժ. Բերանի շրջանաձև մկ. Ի. Ծիծաղի մկ. Լ. Ստորին շրթունքն իջեցնող մկ. Խ. Ծնոտային մկ. Ծ. Բերանի անկյունն իջեցնող մկ. Կ. Ծոծրակային մկ. Հ. Ականջի հետին մկ. Ձ. Կրծոսկր-պտկաանրակային մկ. Ղ. Գլխի պարանոցային հետին մկաններ Ճ. Ծամիչ մկ. Մ. Այտի մեծ և փոքր մկաններ Յ. Պարանոցի ենթամաշկային մկ. |
|
Մարդու մարմնի մկանները տեսքը հետևից |
|
|
|
Վերջույթների մկանները V. Բազկի հետին մասի մկաններ` 5, 9, 35, 36
VI. Նախաբազկի և ձեռքի հետին մասի մկաններ` 41, 42, 19 բ
VII. Ազդրի հետին մասի մկաններ` 22, 24, 38
VIII. Սրունքի և ոտքի թաթի հետին մասի մկաններ` 30, 39, 40, 43
|
17.04.2012 Կարդացեք նաև
Մեկ րոպե տևողությամբ հոլովակում ամեն ինչ բացատրվում է: Պարզվում է ոչ մի վտանգ չի սպառնում ձեզ, երբ ճտտացնում եք մատերը...
14.04.2015
Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում`...
08.04.2015
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր...
19.03.2015
Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս...
10.03.2015
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
06.02.2015
Մարդու մաշկը` բացառությամբ ափերն ու ներբանները, ծածկված է բազմաթիվ մազապարկերով, իսկ յուրաքանչյուր մազապարկում կա մկան, որը բարձրացնում է մազը...
17.10.2014
Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք...
25.07.2014
Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին...
27.05.2014
Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։
Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)...
23.01.2013
ՀԱՐՑ: Իմ ընկերոջ մոտ վառ արտահայտված է ադամախնձորը: Ինչի՞ հետ է դա կապված և արդյոք վտանգավոր չէ: Եվ ինչու՞ է այն արտահայտված միայն տղաների մոտ...
23.01.2013
Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի...
23.01.2013
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
18.07.2012
Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից...
11.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


