Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Կրծկալը լվանալու կանոնները կօգնեն ավելի երկար կրել դրանք. bestinfo.am

Կրծկալը լվանալու կանոնները կօգնեն ավելի երկար կրել դրանք. bestinfo.am

Հարմարավետ և գեղեցիկ ներքնազգեստը թանկարժեք է, և դրան պետք է վերաբերվել խնամքով: Հակառակ դեպքում դրանք կծառայեն շատ կարճ ժամանակ: Կրծկալը լվանալու կանոնները կօգնեն ավելի երկար կրել դրանք և պահել կատարյալ վիճակում:

1. Կրծկալի վրա հաճախ նշված է լինում, թե ինչպես պետք է լվանալ: Այդ փոքրիկ գրությանը պետք է ուշադրություն դարձնել: Որոշ կրծկալների վրա, օրինակ, գրված է, որ դրանք չպետք է չորացնել լվացքի մեքենայի օգնությամբ:

2. Կրծկալը լվանալու համար օգտագործեք հատուկ պարկեր, իսկ եթե դրանք չունեք, հեշտությամբ կարելի է պատրաստել բարձի երեսից:

3. Կրծկալը լվացեք մոտավորապես նույն քաշ ունեցող հագուստի հետ, օրինակ՝ եթե վերնաշապիկների, զուգագուլպաների հետ: Ոչ մի դեպքում դրանք մի լվացեք ծանր ջինսերի կամ կոպիտ գործվածքով հագուստի հետ:

4. Սպիտակեցնող հեղուկներ մի՛ օգտագործեք:

5. Չորացնելիս այն զգուշորեն կախեք չորանոցում ու ոչ մի դեպքում մի կիրառեք ամրակ

6. Լվանալիս օգտագործեք փափկացնող միջոցներ:

7. Կրծկալը ոչ մի դեպքում մի՛ կրեք 3 օրից ավելի: Այն արագորեն կորցնում է կառուցվածքը: Էլաստիկ թելերը նախատեսված չեն նման ծանրաբեռնվածության համար:

Սկզբնաղբյուր. bestinfo.am
Լուսանկարը. tvoe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ