Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անձնական խնամք

Սխալներ, որ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս. news.am

Սխալներ, որ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս. news.am

Ցնցուղ ընդունելիս մարդիկ բավականին հաճախ սխալներ են թույլ տալիս, որոնք վնաս են հասցնում առողջությանը: Բրիտանական The Daily Mail տաբլոիդը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում, ովքեր պատմել են, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ ցնցուղ ընդունելիս տարածված սխալները եւ ինչպես կարելի է խուսափել դրանցից: 

Ամեն օր ցնցուղ ընդունել եւ երկար կանգնել դրա տակ

Կալիֆորնիայի համալսարանի Մաշկաբանության բաժանմունքի (ԱՄՆ) մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափազանց հաճախ լվացվելն օգտակար չէ, քանի որ այն խախտում է մաշկի բնական միկրոֆլորան: Դրա մակերեւույթից լվացվում են նաեւ օգտակար մանրէները, որոնք պաշտպանում են վարակներից եւ մաշկի բորբոքման ռիսկն աճում է:

Բացի այդ, Մարիա թագուհու համալսարանի Բժշկության եւ ատամնաբուժության դպրոցի (Մեծ Բրիտանիա)  վիրուսոլոգիայի պրոֆեսոր Ջոն Օքսֆորդը  (John Oxford) պարզաբանել է, որ օգտակար մանրէներից բացի, մաշկից լվացվում է բնական ճարպային քսուկը, որը հանգեցնում է չորության, գրգռվածության, էկզեմայի:

Մաշկաբան Անջալի Մախտոյի խոսքով (Anjali Mahto) վնասակար է 20 րոպեից ավելի մնալ ցնցուղի տակ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ցնցուղից անմիջապես հետո խոնավեցնող քսուկ քսել մաշկին, երբ բոլոր ծակոտիները բաց են:

Եթե բավականաչափ հաճախ եք լվանում ձեռքերը եւ կանոնավոր կերպով լվանում մարմինը գոտկատեղից ներքեւ, կարիք չկա շաբաթը երկու-երեք անգամից ավելի հաճախակի ցնցուղ ընդունել, կարծում է Օքսֆորդը: «Մենք չափից շատ ուշադրություն ենք դարձնում արտաքին գեղեցկությանը եւ հաճելի հոտին: Բայց լվացվել անհրաժեշտ է մաշկային վարակների կանխարգելման համար, ոչ թե գեղեցկության», — նշել է մասնագետը:

Լվացվելիս ակտիվորեն օճառ օգտագործել

Դա հատկապես վերաբերում է հակամանրէային օճառին եւ ցնցուղի համար գելերին: Լվացող միջոցները խախտում են բնական իմունիտետը, նպաստում են այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են ակնեն եւ էկզեման: Կեղտի հետ կանոնավոր շփումը մաշկի վրա եւ աղիներում ապրող մանրէներին սովորեցնում է օգտակար մանրէներին տարբերել հիվանդածիններից:  Նման շփման բացակայության պարագայում միկրոֆլորայի պաշտպանական գործառույթը խախտվում է: Բացի այդ, հակամանրէային օճառն այնպիսի նյութեր է պարունակում, որոնց պատճառով տուժում է միկրոֆլորայի հաշվեկշիռը, ինչը հանգեցնում է ողբալի հետեւանքների:  Հիվանդություն առաջացնում է ոչ թե ցեխը, այլ օգտակար մանրէների մշտական հեռացումը մաշկի մակերեւույթից: 

Որոշ մաշկաբանների կարծիքով, սովորաբար, կարիք չկա լվացման դեպքում ջրից բացի որեւէ այլ բան օգտագործել: Մաշկի միակ հատվածները, որոնք լվացող միջոցների ամենօրյա օգտագործում են պահանջում, թեւատակերն են եւ աճուկային հատվածը: Մնացած մարմինը կարելի է ջրով ցողել, նույնիսկ եթե դուք մարզումից հետո քրտնել եք:

Հակամանրէային միջոցներ դեմքի մաշկի լվացման համար 

Դրանք չորացնում են մաշկը, ինչն ինքնին վնասակար է, իսկ դրա մաքրումը պահպանվում է 20 րոպեից ոչ ավելի: Հերիք է մի քանի անգամ ձեռքերով դիպչել դեմքին եւ մանրէները վերադառնում են, ընդ որում` նոր, ավելի վտանգավոր կազմով:

«Մաքրումը հեռացնում է ճարպը եւ կեղտը, իսկ դուք ավելի լավ տեսք եք ունենում, բայց երբ մանրէները դարձյալ հայտնվում են դեմքին, մեծ է հավանականությունը, որ օգտակար մանրէների տեղը կզբաղեցնեն հիվանդածինները», — պարզաբանել է Աբերդինի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հյու Փեննինգթոնը (Hugh Pennington): Դա կապված է դեմքի մաշկի չորության հետ, որն առաջանում է մաքրման համար հակամանրէական միջոցների կանոնավոր օգտագործման հետեւանքով: Չոր մաշկն ավելի քիչ է համապատասխանում օգտակար մանրէներին, քան խոնավեցվածը, այդ պատճառով հիվանդածին մանրէները բազմացման ավելի մեծ շանսեր են ունենում:

Չարժե լվացվելու համար ճիլոպ օգտագործել

Մաշկի մեռուկացած մասնիկները, որոնք կուտակվում են ճիլոպների վրա, լոգասենյակի խոնավ, տաք մթնոլորտում մանրէների եւ բորբոսային սնկերի բազմացման հրաշալի միջավայր են: Այդ պատճառով, ընդգծել է մաշկաբան Սեմ Բանթինգը  (Sam Bunting), ճիլոպը վարակի պոտենցիալ աղբյուր է: Ճիլոպով տրորելու դեպքում վատանում է մաշկի պաշտպանական գործառույթի խախտումը:

Եթե դուք, այնուամենայնիվ, չեք կարող  լողանալ առանց ճիլոպի, մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել այն: Արհեստական նյութից ճիլոպն անհրաժեշտ է փոխել ամիսը երկու անգամից ոչ ուշ: Մաքրություն պահպանելու համար կարելի է այն թրջել եւ դնել միկրոալիքային վառարանում` միջին ռեժիմով,  30–60 վայրկյանով: Կարելի է նաեւ ճիլոպը լվանալ լվացքի կամ սպասք լվանալու մեքենայում:

Ճիլոպն անհրաժեշտ է պահել ոչ թե լոգասենյակում, այլ չոր, օդափոխվող տարածքում: Ինչ վերաբերում է բնական ճիլոպին, կարելի է այն վարակազերծել հետեւյալ եղանակով. Խնամքով լվանալ օճառով, հետո երկու ժամով դնել մեկ լ ջրի մեջ, որում   4 ճաշի գդալ քացախ են լուծել եւ չորացնել պատուհանի գոգին:

Գլուխը լվանալ եւ ցողել չափազանց տաք ջրով

Վարսահարդար-ոճաբան Էնդրյու Բարթոնը (Andrew Barton) պարզաբանել է, որ գլխի մաշկին պետք է հոգ տանել ճիշտ այնպես, ինչպես մաշկին ընդհանուր առմամբ: Շամպունը պետք է քսել միայն գանգին, իսկ հետո ուղղակի լվանալ: Դա բավարար է մազերի զանգվածը լվալու եւ նրանց վնաս չհասցնելու համար: Գլուխը լվանալիս չարժե շատ ուժգնորեն մերսել գլխամաշկը, որովհետեւ դա ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը եւ մազերն արդյունքում ճարպոտ կլինեն: 

Բարթոնն ընդգծել է, որ մազերն անհրաժեշտ է ցողել երկու անգամ ավելի երկար, քան շամպուն լցնել եւ այդ դեպքում չի կարելի տաք ջուր օգտագործել: Նման ջուրը նաեւ ակտիվացնում է ճարպագեղձերը եւ մազերն արագ կեղտոտվում են: Ցողելու համար անհրաժեշտ է տնային ջերմաստիճանի տաք ջուր օգտագործել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. grohe.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ
7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am
7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

Stepthhealth.ru կայքը գրում է, որ թևատակերի տհաճ հոտը միշտ չէ, որ առողջական խնդիրների առկայություն է։ Քրտնարտադրության հետևանքով մաշկի վրա բազմանում են մանրէներ, ինչի արդյունքում առաջանում է տհաճ հոտ...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից.168.am
Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից.168.am

Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկով, բախվում են տարածված մի երևույթի՝ տհաճ հոտ ոտքերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս խնդիրը կարող է մի քանի պատճառներով առաջանալ...

Մարմնի խնամք
Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել. news.am
Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել. news.am

Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ քիթ-կոկորդ-ականջաբաններ դրան դեմ են: Նրանց թվում է ՔԿԱ գերմանական միությունից Ռոլանդ Լասցիգը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Օգտակար խորհուրդներ
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Ստոմատոլոգիա
Բերանի տհաճ հոտը վերացնելու պարզ և ստուգված միջոց. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու պարզ և ստուգված միջոց. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարելի է ազատվել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ