Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ ատամներ ունենալ առանց ատամնաբույժի այցելելու. tert.am

Խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ ատամներ ունենալ առանց ատամնաբույժի այցելելու. tert.am

Ատամները մեր առողջության հայելին են: Առողջ սննդակարգին հետևելու պարագայում ատամները նույնպես առողջ կլինեն: Ինչպես ներկայացնում է Healthy life land-ը` կան որոշ սննդամթերքներ, որոնք օգտակար են ատամների և լնդերի առողջության  համար և այնպիսիները, որոնք ամբողջովին պետք է բացառել սննդակարգից:

Բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար պետք է խուսափել քաղցրեղենի, արագ սննդի տարատեսակների, շաքարավազի, թթու ուտելիքների և խմիչքների, վերամշակված և փաթեթավորված սննդամթերքի օգտագործումից:

Քաղցրեղեն ուտելու պարագայում պետք է խուսափել սառցաշաքարից ու կարամելից կամ ցանկացած տեսակի կոնֆետից, որը կարող է մնալ ատամների արանքում:

Դեղերն ու ալկոհոլը չորացնում են բերանը, որոնց օգտագործման պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ ֆլորիդային մածուկ օգտագործելու  վերաբերյալ:

Պետք է խուսափել հիմնական ճաշելու ժամերի արանքում սնվելուց կամ ուտել ընկուզեղեն ու սերմեր, որոնք օգտակար են ատամների համար:

Իհարկե, շատ ջուր ըմպելը միշտ օգտակար է: Այն մաքրում է բերանն ու խոնավ պահում լնդերը:

Ատամի առողջության  համար օգտակար են մանրաթելերով հարուստ մրգերն ու բանջարեղենը, կաթնամթերքը, կանաչ և սև թեյը, առանց շաքարի մաստակը, կոկոսի յուղը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.inflora.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ