Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անձնական խնամք

Ճերմակափայլ ատամների առավելություներն ու հակացուցումները. avanta.am

Ճերմակափայլ ատամների առավելություներն ու  հակացուցումները. avanta.am

Այսօր գեղեցիկ ու ճերմակ ատամները ոչ միայն առողջ լինելու նախապայման են, այլև մարդու բարեկեցության առաջին նախադրյալներից են, որի վառ ապացույցը համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ մինչ իրենց հայտնի դառնալը և դրանից հետո կատարված լուսանկարներն են, որտեղ անզեն աչքով կարելի է տեսնել նրանց ատամների ակնհայտ փոփոխությունները՝ շնորհիվ ճերմակափայլ վինիրների: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ արդյունքն ապշեցնող է, և ամենակարևորն այն է, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով, քանի որ, շնորհիվ ժամանակակից ստոմատոլոգիայի, կարելի է  հաշված ժամերի ընթացքում վերափոխել ծռմռված ու դեղին ատամները՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ:

 

Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-օրթոպեդ Նժդեհ Շադոյանից:

1. Ի՞նչ խնդիրների առկայության դեպքում են տեղադրվում վինիրները:

–   Միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը կազմում է էսթետիկ ստոմատոլոգիայի մի մասը, այսինքն՝ այս մեթոդը ապահովում է ատամների արտաքին տեսքը: Վինիրները հիմնականում օգտագործվում են ատամների ձևի խախտումների վերացման, մնացած ատամներից տարբերվող ատամնալիցքերի (պլոմբաների) հիմնովին փոխարինման, ատամի ճաքերի և վնասվածքների, միջատամնային տարածության խախտումների, սեպաձև թերությունների շտկման, մաշված ատամնաշարի վերականգնման, ատամների գունային փոփոխությունների կատարման նպատակներով: Վինիրները օգտագործվել են ԱՄՆ-ում դեռևս անցյալ դարի 30-ական թթ.-ին: Հեղինակը ֆրանսիացի հայտնի ստոմատոլոգ Չարլզ Պինկուսն էր: Հենց նա է կիրառել տվյալ տեխնոլոգիան՝ մի շարք աստղերի պարգևելով հոլիվուդյան ճերմակափայլ ժպիտ:

2. Ի՞նչ է իրենից ներկայացնում վինիրը:

–   Վինիրները ճենապակյա, կերամիկական կամ կոմպոզիտային չափազանց  բարակ շերտից պատրաստված պաշտպանիչ ծածկույթներ են, որոնք ամրացվում են դիմային ատամներին: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ. դա է պատճառը, որ այսօր  ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է  ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Վինիրները հնարավորություն են տալիս ստանալ ատամների բնական տեսք: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ: Ի տարբերություն կոմպոզիտայինի՝ կերամիկական և ճենապակյա վինիրները հնարավորություն են տալիս վերականգնել ավելի շատ թվով ատամներ:

3. Ինչպե՞ս է կատարվում տեղադրման գործընթացը:

–   Վինիրների տեղադրման համար բժիշկն առաջին հերթին կատարում է համապատասխան չափումներ և ընտրում ցանկալի գույն, այնուհետև ստացված մոդելն ուղարկվում է լաբորատորիա՝ վինիրի նախնական տեսքի պատրաստման համար, որին հաջորդում է ստացված նախնական մոդելի չափափորձարկման գործընթացը, իսկ եզրափակիչ փուլն արդեն վինիրի տեղադրումն է: Ողջ գործընթացի տևողությունը կազմում է մոտավորապես 3-5 օր:

4. Ի՞նչ խնամք են պահանջում տեղադրված վինիրները:

–   Հիգիենայի մինիմալ կանոնների պահպանման դեպքում վինիրները կարող են ծառայել ավելի քան 10 տարի: Վինիրների ծառայելու ժամկետը մեծապես պայմանավորված է նրանց խնամքից, որը նրանց տեղադրման պահից մանրամասն բացատրվում է բուժվող հիվանդին: Ասեմ, որ վինիրների խնամքը ոչնչով չի տարբերվում սեփական ատամների խնամքից, դրանց պարզապես անհրաժեշտ է ամեն օր մաքրել ատամի խոզանակով և մածուկով: Ճիշտ է, վինիրները չեն ախտահարվում կարիեսով, սակայն հիգիենայի կանոնների անտեսման դեպքում կարիես կարող է առաջանալ ատամների այն հատվածներում, որոնք ծածկված չեն վինիրներով: Կարծում եմ՝ ավելորդ է հիշեցնել ատամներով ընկույզ կոտրելու և շշեր բացելու մասին:

5. Կա՞ն արդյոք հակացուցումներ վինիրների տեղադրման համար:

–   Հակացուցումները շատ չեն. հիմնական հակացուցումը պարոդոնտոզը՝ լնդային բորբոքումներն են, որոնց ժամանակ ատամները շարժվում են: Վինիրներ խորհուրդ չի տրվում նաև տեղադրել այն ատամներին, որոնք ախտահարված են կարիեսով: Տեղադրելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տվյալ ատամը, այնուհետև տեղադրել վինիրը, քանի որ կարիեսով ախտահարված ատամները հիմնականում կորցնում են ամուր հյուսվածքի զգալի հատված, իսկ վինիրը չի կարող վերականգնել ատամի ամրությունը: Նմանատիպ խնդիրների դեպքում առավել նպատակահարմար տարբերակ կարող է հանդիսանալ շապիկի տեղադրումը: Վինիրներ խորհուրդ չի տրվում կիրառել նաև ատամի էմալի շերտի զգալի կորստի ժամանակ, քանի որ վինիրները տեղադրվում են էմալի շերտին, և եթե էմալի շերտը բավարար չլինի, ապա հնարավոր չի լինի ապահովել ցանկալի ամրություն: Գոյություն ունի նաև մի հասկացություն՝ «բրուկսիզմ»` մի սովորություն, որի ժամանակ մարդը մշտապես ամուր սեղմում է ատամները, տվյալ պարագայում նույնպես հակացուցված է վինիրների տեղադրումը, քանի որ բրուկսիզմի ժամանակ մարդը, տևական ժամանակ ամուր սեղմած պահելով ատամները, առաջացնում է ուժ, որը կարող է վնասել ինչպես ատամները, այնպես էլ տեղադրված վինիրները:

 

ԱՎԱՆՏԱ ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի բժշկական կենտրոնների ցանց

Զաքյան 5, Երևան,  (+374 10) 521195      
 Իսահակյան 8, Երևան,  (+374 10) 528434      
 avantaclinic@gmail.com

 

 

Սկզբնաղբյուր. avanta.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ
7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am
7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

Stepthhealth.ru կայքը գրում է, որ թևատակերի տհաճ հոտը միշտ չէ, որ առողջական խնդիրների առկայություն է։ Քրտնարտադրության հետևանքով մաշկի վրա բազմանում են մանրէներ, ինչի արդյունքում առաջանում է տհաճ հոտ...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից.168.am
Ինչպես ազատվել ոտքերի տհաճ հոտից.168.am

Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկով, բախվում են տարածված մի երևույթի՝ տհաճ հոտ ոտքերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս խնդիրը կարող է մի քանի պատճառներով առաջանալ...

Մարմնի խնամք
Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել. news.am
Ինչո՞ւ չի կարելի ականջները բամբակի փայտիկներով մաքրել. news.am

Շատերն այսօր ականջները բամբակի փայտիկներով են մաքրում, սակայն որոշ քիթ-կոկորդ-ականջաբաններ դրան դեմ են: Նրանց թվում է ՔԿԱ գերմանական միությունից Ռոլանդ Լասցիգը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Օգտակար խորհուրդներ
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Ստոմատոլոգիա
Բերանի տհաճ հոտը վերացնելու պարզ և ստուգված միջոց. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու պարզ և ստուգված միջոց. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարելի է ազատվել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ