Անձնական խնամք
Քնելիս բջջային հեռախոսն անկողնում չպահելու երեք պատճառ. med.news.am
Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ բջջային հեռախոս օգտագործող մարդկանց 44 տոկոսն այն քնելիս անկողնում է պահում՝ զարթուցիչի ձայնը լսելու, կարեւոր զանգեր եւ հաղորդագրություններ բաց չթողնելու համար: Սակայն բարի մտադրություններն առողջության համար կարող են չարիք դառնալ, զգուշացնում է FoxNews-ը: Ահա թե ինչու.
Կարող եք բարձը հրդեհել
Վերջերս ԱՄՆ Տեխաս նահանգի դեռահաս բնակչուհիներից մեկը գիշերը ծխի հոտից էր արթնացել եւ պարզել, որ բարձի տակ թողնված Samsung Galaxy S4 հեռախոսն արդեն կիսով չափ հալչել է եւ սավանն ու ներքնակը այրել: Ճիշտ է՝ դեպքի մեղավորը սարքի հետ անհամատեղելի մարտկոցն էր, որի վտանգավորության մասին հեռախոսի օգտագործման ձեռնարկը հատուկ զգուշացում է հղում, բայց նույն ձեռնարկի մեջ նաեւ մեկ այլ տեղեկություն կարելի է գտնել՝ սարքը անկողնային հաստ պարագաներով ծածկել չի կարելի:
Կարող եք ինքներդ ձեզ քնից զրկել
Բջջային հեռախոսները (ինչպես նաեւ պլանշետները, հեռուստացույցն ու LED էկրանով համալրված այլ սարքերը) կապույտ լույս են արձակում, ինչը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրության ծավալների նվազեցման եւ ցիրկադային ռիթմերի խանգարման հանգեցնել: Երեւույթի պատճառն այն է, որ հիշյալ սարքավորումներից արձակվող լույսի ալիքները ցերեկային լույսի երկարությունն ունեն եւ կարող են մարդու օրգանիզմին շփոթմունքի մեջ գցել: Ընդհանրապես, նորմալ քուն վայելելու համար հարկավոր է անկողին մտնելուց երկու ժամ առաջ բոլոր էլեկտրական սարքավորումներն անջատել, իսկ բջջայինն ու անձնական համակարգիչը ննջասենյակից հեռու պահել:
Առավել լուրջ առողջական խնդիրների մասին
Հակառակ շրջանառվող համոզմունքների, դեռեւս գիտականորեն ապացուցված չէ, որ բջջային հեռախոսը կարող է այս կամ այն հիվանդության, ընդհուպ մինչեւ քաղցկեղի առաջացում հրահրել: Ավելին, որոշ փորձագետներ պնդում են, թե բջջային հեռախոսն այնքան փոքր չափաբաժնով էլեկտրամագնիսական ռադիացիա է արձակում, որ հնարավոր չէ անգամ ռենտգեն հետազոտության եւ միկրոալիքային վառարանի հետ համեմատել:
Այդուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հատուկ նախազգուշացմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե հիշյալ սարքի օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցության ունենալ մարդկանց եւ հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջիններս առավել բարակ գանգ ու գլխամաշկ ունեն՝ արձակվող ռադիացիային հակազդելու համար:
28.08.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ