Անձնական խնամք
Մարմնի հոտի յոթ առանձնահատկություններ, որոնց մասին դուք չգիտեք
Այս երեւույթը շատերին է մտահոգում, հատկապես՝ ամռանը, երբ այս կամ այն գործողության արդյունքում քրտնելու շանսերն այնքան բարձր են, հիշեցնում է FoxNews-ը: Ուրեմն փորձենք պարզել, թե ինչպես է մարդը հոտ արձակում եւ ինչպես կարող ենք դրա տհաճ հետեւանքներից խուսափել:
- Քրտնքի արտադրության համար պատասխանատու գեղձերը երկու տեսակ են լինում՝ էկրին եւ ապոկրին: Էկրին քրտնագեղձերը տարածված են մարմնի ամբողջ մակերեսով եւ ջրախառը քրտինք են արտադրում՝ օրգանիզմի համար անհրաժեշտ ջերմություն ապահովելու համար: Իսկ ահա ապոկրին գեղձերը մազերի ֆոլիկուլների մոտակայքում են գտնվում եւ լիպիդների օգնությամբ ճարպոտ քրտինք արտազատում:
- Քրտնահոտի պատճառը մազերն են. իրականում ապոկրին գեղձերից արտազատված քրտինքը սեփական հոտ չունի: Երեւույթի պատճառը կլանվող մանրէներն են, որոնք ապոկրին քրտնքի բաղադրության մեջ առկա ճարպերը տարալուծելու արդյունքում վանող հոտ արձակելու հատկություն ունեն: Եւ որքան շատ է մազածածկույթը, այնքան մեծ տարածք է ապահովվում՝ մանրէների ազատ տեղաշարժի համար:
- Հակապերսպիրանտներն արգելակում են ապոկրին գեղձերի աշխատանքը՝ թույլ չտալով, որ քրտինքն անգամ դուրս գա մարմնից, իսկ ահա դեզոդորանտները պարզապես փորձում են արտազատված քրտնքի հոտը թաքցնել:
- Սուր արտահայտված քրտնարտադրության դեպքում մարդիկ կարող են նաեւ մաշկաբանի օգնությանը դիմել: Մասնավորապես, բոտոքսի օգնությամբ կարելի է ապոկրին քրտնարտադրության կանխարգելման հասնել, սակայն այդ դեպքում ստիպված կլինեք երեք-չորս ամիսը մեկ ներարկման ներկայանալ: Բացի այդ, կարելի է miraDry կոչվող սարքն օգտագործել. այն միկրոալիքային տեխնոլոգիայի օգնությամբ թեւերի տակի գեղձերը հեռացնելու կարողություն ունի:
- Սնունդը կարող է ազդել հոտի վրա: Սոխը, սխտորը եւ կարրին կարող են քրտնարտադրությունը առավել «բուրումնավետ» դարձնել։
- Հիգիենայի չարաշահումը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել: Ապոկրին քրտնարտադրությամբ աչքի ընկնող հատվածներն, իհարկե, կարող եք հակաբակտերիալ օճառով մաքրել, բայց մարդիկ կան՝ ալկոհոլ են օգտագործում՝ խոցելի մակերեսը չորացնելու համար, ինչի արդյունքում օրգանիզմը, որպես հակամիջոց, սկսում է առավել շատ քրտինք արտադրել:
- Սթրեսը բարձր քրտարտադրության է հանգեցնում: Այնպես որ, պատահական չէ, երբ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ներկայանալիս թեւերի տակն առավել քրտնում է:
14.07.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zhenskoe-mnenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ