Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Իրենց սեռական կյանքից գոհ են այն կանայք, որոնք չեն ամաչում զուգընկերոջն ասել իրենց ինտիմ ցանկությունների մասին. սեքսոպաթոլոգի անկյուն

Իրենց սեռական կյանքից գոհ են այն կանայք, որոնք չեն ամաչում զուգընկերոջն ասել իրենց ինտիմ ցանկությունների մասին. սեքսոպաթոլոգի անկյուն

Սեքսը խոսքերի կարիք չունի: Բայց դա միայն այն դեպքում, երբ ամեն ինչ հաճելի է և քո ուզածի պես: Սակայն լինում են դեպքեր, երբ ճիշտ ժամանակին ասված խոսքերը կարող են փրկել «խորտակվող» հարաբերությունները:

 

Հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով... Եվ իզուր: Որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում:

 

Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու:

 

Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից: Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է:

Կնոջ սեքսուալությունը մեծ մասամբ պայմանավորված է նրա խառնվածքով: Այսինքն` սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները:

 

Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն սեքսուալ դրսևորումներն առաջանում են սեռական հասունացման` արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսևորումների որոշակի առանձնահատկություններ:

Կանանց զգալի մասը սեռական մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում: Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, կարող է մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն: Կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել:

 

Մեծ նշանակություն ունեն էրոգեն գոտիները, այսինքն` մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռական դրդվածություն: Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու արտասեռական էրոգեն գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին:Կանանց մոտ էրոգեն գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մասը, ընդ որում, մարմնի որևէ մասի գրգռումը կարող է սեռական գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, իսկ ոմանց էլ նույն մասի գրգռումը կարող է տհաճություն պատճառել:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան
Սկզբնաղբյուր. http://sexology.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.04.2014

Հարգելի Nona, բարև Ձեզ, ստորև հոդվածի հղումն է, որը կօգնի Ձեզ՝ ստանալու հարցի պատասխանը.

https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html

Nona.

24.04.2014

Nereceq hixiutyan @ndacqum kareli e seqsov zbaxvel.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ