Անձնական խնամք
Բերանի տհաճ հոտ
Բերանի տհաճ հոտի պատճառները բազմաթիվ են: Դրան կարող են նպաստել տարբեր օրգանների, բերանի լորձաթաղանթի, լնդերի (գինգիվիտ, պարօդոնտիտ), կարիեսով և փտախտով ախտահարված ատամները, բայց մեծ մասամբ, հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով բերանի խոռոչում սննդի մնացորդների կուտակումը: Պակաս դեր չունեն անորակ պլոմբները, ատամնաշապիկները, կամրջաձև և շարժական պրոթեզները (որոնց շուրջը կուտակվում են սննդի մնացորդներ), իմաստության ատամների դժվարությամբ դուրս գալու դեպքում` լնդերի բորբոքումները: Այն հաճախ կարող է առաջանալ պարօդոնտիտներից, երբ ատամները ցավելու պատճառով հիվանդները խուսափում են կոշտ սննդամթերքից. ակտիվ ծամելուց, որը հանգեցնում է բերանի խոռոչի մեխանիկական ոչ բավարար մաքրման: Դրա հետևանքով միջատամնային տարածություններում, լեզվի և լնդերի վրա նստվածք Է կուտակվում, որը և դառնում է տհաճ հոտի պատճառ: Խիստ նպաստում են թարախային ախտահարումով ատամնալնդային գրպանիկները, լնդերի պարօդոնտիտային արյունահոսությունները, մածուցիկ, թանձր թուքը, թքարտադրության նվազումը (որի հետևանքով տեղի է ունենում սննդի մնացորդների կուտակում), լնդերի բորբոքումների պատճառով` հյուսվածքային սպիտակուցների քայքայումը:
Բերանի տհաճ հոտը կարող է լինել ըմպանի, շնչափողի, բրոնխների, թոքերի (աբսցես), կերակրափողի, ստամոքսի, քթի լորձաթաղանթի (օզենա), հավելյալ խոռոչների, նշիկների խրոնիկական բորբոքումների, ըմպանաբորբի, նշիկաբորբի, ձայնալարերի բորբոքումների, գանգրենայի, տուբերկուլոզի, լյարդի ցիռոզի, փորկապության, դիաբետի, երկաթի անբավարարության պատճառով առաջացած սակավարյունության հետևանք: Առաջին նախապայմանը պատճառը վերացնելու նպատակով կազմակերպված բուժումն է, ինչպես նաև բերանի խոռոչի հիգենայի կանոնների պահպանումը, օրը երկու անգամ մածուկով և խոզանակով ատամները լվանալը, ուտելուց հետո միջատամնային տարածություններում կուտակված սննդի մնացորդները ողողումների կամ ատամնամաքրիչների միջոցով հեռացնելը: Անհրաժեշտ է նաև դեզադորացնող հատկությամբ օժտված միջոցների օգտագործումը: Դրանց թվին են պատկանում ջրածին պերօքսիդի 3 տոկոսանոց (ողողելու համար. 1 բաժակ ջրին` մեկ ճաշի գդալ), մանգանաթթվային կալիումի (1 բաժակ ջրին` 30-40 կաթիլ), քլորամինի 0,5 տոկոսանոց (1 բաժակ ջրին` 1 ճաշի գդալ), ցիտրալի սպիրտային 1 տոկոսանոց (1 բաժակին` 30 կաթիլ) լուծույթները: Կարելի է օգտագործել նաև ատամների էլիքսիր, մեկ բաժակ ջրին`
10-15 կաթիլ:
Ատամների և լնդերի հիվանդությունները, որոնք բերանի տհաճ հոտի հիմնական պատճառն են, կանխելու համար անհրաժեշտ է պարբերաբար դիմել բժիշկ-ստոմատոլոգի, որը ժամանակին կհայտնաբերի դրանք և կբուժի:
09.04.2010 Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
18.04.2023
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
10.08.2021
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
12.04.2021
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
26.03.2021
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
12.01.2021
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
15.02.2018
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
15.02.2018
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
22.11.2017
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
03.11.2017
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
13.10.2017
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
04.07.2017
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
13.06.2017
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
10.05.2017
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ