Հայաստանի բժշկագիտություն 4.2008
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Սպեցիֆիկ կանխարգելիչ միջոցառումների իրականացման որակը և դրա ազդեցությունը տուբերկուլյոզի հիվանդացության վրա (1992-2004թթ.)
Որոշիչ բառեր. համաճարակաբանություն, տուբերկուլոզ, կանխարգելիչ պատվաստումներ, պատվաստումների ընդգրկվածություն, հիվանացություն
Ինչպես հայտնի է, տուբերկուլոզն (ՏԲ) համարվում է կառավարվող վարակ, և նրա, որպես վարակային հիվանդության դեմ պայքարի գործում իրենց ուրույն տեղն ունեն կանխարգելիչ պատվաստումները Տուբերկուլոզային պատվաստանյութի ստեղծումն իսկական հեղաշրջում էր այդ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման գործում: 1919թ. ֆրանսիացի գիտնականներ Կալմետն ու Գերենը ստեղծեցին ՏԲ-ի միկոբակտերիաների պատվաստային շտամը, որը նրանք ստացան ՏԲ-ի ցլային տիպի միկոբակտերիաների բազմաթիվ (230) հաջորդական պասաժների միջոցով: Այդ պատվաստանյութը նրանց անունով էլ կոչվեց BCG (Bacllles Calmette, Guerin): ԲՑԺ պատվաստանյութն առաջին անգամ 1921թ.-ին ներարկվել է նորածին երեխայի: Առ այսօր տուբերկուլոզի կանխարգելման գործում այն մնում է անփոխարինելի միջոց [5, 6]:
Շնորհիվ ՏԲ-ի դեմ համալիր միջոցառումների անցկացման` մասնավորապես կանխարգելիչ պատվաստումների իրականացման, 80-ական թվականներին հանրապետությունում ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք բնութագրվում են այդ հիվանդացության ցածր ցուցանիշներով: Սակայն վերջին 1,5-2 տասնամյակների ընթացքում հանրապետությունում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխություններն, ազգաբնակչության կենսամակարդակի վատթարացումը և առողջապահության համակարգում տեղի ունեցած բացասական զարգացումներն իրենց զգալի բացասական ազդեցությունն ունեցան ՏԲ-ի դեմ իրականացվող պայքարի ու կանխարգելման` մասնավորապես կանխարգելիչ պատվաստումների իրականացման որակի վրա [1, 2]:
Այսպես, ՀՀ-ի տարբեր մարզերում և նրանց տարածաշրջաններում 1992-2004թթ. կատարված կանխարգելիչ պատվաստումների վերլուծությունը ցույց է տալիս, որ նորածիններին կատարվող պատվաստումների ընդգրկվածությունը 1994 -1999թթ.-ին գտնվել է ցածր թվերի վրա (առավելագույնը` 78%, նվազագույնը` 69,3%): Իսկ 2000 - 2004թթ. կանխարգելիչ պատվաստումների ընդգրկվածության տոկոսը նորից սկսում է աճել (նվազագույնը` 85,4%; առավելագույնը` 89,3%), որին համապատասխան այդ տարիներին նկատվում է ՏԲ-ի հիվանդացության բարձրացում (նկ. 1, 2): Սակայն այս օրինաչափությունը դիտվում է մեր հետազոտության սկզբնական տարիներին: 1999 - 2000թթ.-ից սկսած պատվաստումների ընդգրկվածության տոկոսը գնալով աճում է, իսկ հիվանդացությունը ոչ միայն չի նվազում, այլ ընդհակառակն` աճում է: Այս երևույթը բացատրվում է մի շարք պատճառներով: Նախ, նշված տարիներին մեծանում է հիվանդների հայտնաբերման տոկոսը: Այսպես, եթե 1999թ.-ին հիվանդների 29,3%-ը հայտնաբերվել է պոլիկլինիկաների կողմից, իսկ 19%-ը` ստացիոնարի, ապա արդեն 2004թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 32,5 և 28,2%: Բացի այդ, եթե բարելավվում է պատվաստումների վիճակը, ապա նույնը չի կարելի ասել կրկնապատվաստումների մասին: Այդ մասին են վկայում աղ. 1-ում բերված տվյալները [1, 4]:
Աղյուսակ 1
1992-2004թթ. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի դեմ կատարված կանխարգելիչ պատվաստումները
Նկար 1. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի հիվանդացության գրաֆիկական պատկերը 1992-2004թթ.
Նկար 2. Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ի դեմ կատարված կանխարգելիչ պատվաստումների ընդգրկվածությունը 1992-2004թթ.
Պատվաստումների ընդգրկվածության և հիվանդացության միջև եղած կապը դիտվում է նաև կրկնապատվաստումների տվյալների վերլուծության ժամանակ: Այստեղ նույնպես ընդգրկվածությունն ըստ տարիների գնալով նվազում է և սկսած 2001թ.-ից նորից սկսում է բարձրանալ: Ընդգրկվածության տոկոսի բարձրացման հետ աճում է նաև ընդհանուր հիվանդացությունը: Մեր կողմից կատարված վերլուծությունը հիմք է տալիս ասելու, որ կրկնապատվաստումների ընդգրկվածության տոկոսի բարձրացումն իր բարերար ազդեցությունն ունի կրկնապատվաստումային տարիքի անձանց հիվանդացության նվազեցման գործում: Կանխարգելիչ պատվաստումների ընդհանուր թվի ավելացման և, մասնավորապես, տարբեր հասակային խմբերում կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածության ավելացմանը զուգընթաց տեղի է ունենում հիվանդացության իջեցում: Դա լավ երևում է 5-9 տարեկանների կրկնապատվաստումների ֆոնի վրա (աղ. 2):
Աղյուսակ 2
ՀՀ - ում ՏԲ-ով հիվանդների ընդհանուր թվում 5-9 տարեկանների տեսակարար կշիռը, հիվանդացությունը և կանխարգելիչ կրկնապատվաստումների ընդգրկվածությունը (1992 – 2004թթ.)
Այսպես, 1994-2000թթ. 5-9 տարեկան երեխաների կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածությունը միջինացված ցուցանիշով կազմել է 54,4%: Այդ նույն տարիներին հիվանդացության միջինացված ցուցանիշը 1,3 է: Հետագա` 2001-2004թթ. 5-9 տարեկանների կրկնապատվաստումների մեջ ընդգրկվածության միջինացված ցուցանիշը 105,6% է: Այդ նույն տարիներին հիվանդացության միջինացված ցուցանիշը 0,7 է: Այսպիսով, ստացվում է, որ կրկնապատվաստումների ընդգրկվածությունն աճել է մոտ երկու անգամ (54,4% և 105,4%), և նույնքան անգամ էլ նվազել է հիվանդացությունը (1,3 և 0,7): Չնայած նրան, որ հայտնաբերված հիվանդների թիվն աճում է, նրանց մեջ ՏԲ-ի ծանր և քրոնիկ ձևերի ցուցանիշը չի նվազում: Ստորև բերված աղյուսակում (աղ. 3) դա ավելի ցայտուն է երևում [3, 7, 8]:
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետությունում ՏԲ-ով հիվանդների թվում շնչական օրգանների ՏԲ-ի մեջ թելքա-խոռոչային ՏԲ-ի տեսակարար կշիռը, արտաթոքային ՏԲ-ի մեջ տուբերկուլոզային մենինգիտի տեսակարար կշիռը (1992 – 2004թթ.)
Վերը նշված հանգամանքը, մեր կարծիքով, հետևանք է այն բանի, որ հիվանդների հիմնական մասը հայտնաբերվել են ոչ թե ակտիվ եղանակով (մասսայական հետազոտություններ և այլն), այլ հիմնականում միայն հիվանդների դիմելուց հետո, շատ դեպքերում քրոնիկ կամ բարձիթողի վիճակում: Այս հանգամանքը մեկ անգամ ևս ընդգծում է ՏԲ-ի ժամանակ ակտիվ կանխարգելիչ միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն է տալիս հիվանդներին հայտնաբերել ավելի վաղ շրջաններում:
Մեր հետազոտության տվյալները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ տուբերկուլոզի նման ծանր հիվանդության հիվանդացության իջեցման ուղղությամբ կայուն ցուցանիշների կարելի է հասնել միմիայն պայքարի ու կանխարգելիչ բոլոր համալիր միջոցառումների միաժամանակյա, նպատակասլաց, հետևողական և երկարատև իրականացման դեպքում:
Գրականություն
- Սաֆարյան Մ.Դ., Նիկոլայան Լ.Թ. Ֆթիզիատրիա, Երևան, 2002թ.:
- Василева Н.А., Матвеенко Б.Д.,Бублик П.И. и др. Туберкулез, учеб. пособие, М., 1990, 208.
- Гусейнов Г.К. Проблемы туберкулеза, 2000, 1, с. 45-47.
- Корецкая Н.М. Факторы риска развития туберкулеза, особенности его выявления и течения. Проблемы туберкулеза. 2002, 8, с. 7-9.
- Крофтон Дж., Хорн Н., Миллер Ф. Клиника туберкулеза. 1996, с. 1-17, 29-39.
- Лебедева З.А. Вопросы профилактики туберкулеза, М., 1968, с. 25-37.
- Перельман М.И. Проблемы туберкулеза. 2001, 4, с. 3-4.
- Перельман М.И., Корякин В.А. Фтизиатрия. 1996, с. 5-18, 59-73.
29.01.2009 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Բանալի բառեր. երկրաշարժ, աղետի գոտի, առողջապահական համակարգի վերակառուցում
1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը: Պատմության մեջ այն մտավ որպես «Սպիտակի երկրաշարժ»...
30.01.2009
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




