ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. news.am
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
«Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Նա նաև նշեց, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ: «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասաց Նաիրա Այվազյանը:
Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում ներգրավվել են նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ:
Գիտական արդյունքներն ստացվել են ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված 18T-1F224 «MACROVIPERA LEBETINA OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ. Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ. Գայանե Կիրակոսյան) ծրագրի և ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308 «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ. Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:
Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:
«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավոր արևելյան բաժանմունքի Գ.Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,- ասաց Նաիրա Այվազյանը:
17.09.2021 Կարդացեք նաև
Ձմեռային ամիսներին գրեթե ամեն օր հիվանդանոց են ընդունվում շմոլ գազով թունավորումներ: Այդ թունավորման ժամանակ CO2 գազը «նստում է» հեմոգլոբինի վրա և նրան բլոկադայի ենթարկում, արդյունքում` հեմոգլոբինն...
16.04.2020
Պետք է մեծ զգուշություն ցուցաբերել տնային պայմաններում պատրաստված պահածոների նկատմամբ. դրանք բացելիս նվազագույնը 30-40 րոպե եռացնել և հետո միայն օգտագործել: Կամ, ընդհանրապես, տան պայմաններում ոչինչ չպահածոյացնել...
01.02.2020
Բավականին շատ, գրեթե ամեն օր, ընդունում ենք ընտանիքներ` գազի թունավորումով: Բարեբախտաբար, բոլորը լավացել և դուրս են գրվել: Հիմա եղանակը ցուրտ է, մարդիկ բնակարանները ջեռուցում են գազով, որը իր անվտանգության...
21.01.2020
Նարկոլոգների մշակած հատուկ վիրտուալ խաղը հազարավոր քրոնիկ թմրամոլների օգնել է հրաժարվել վնասակար սովորությունից: Այս մասին գրում է...
26.06.2015
Պարզվել է` թմրամոլության վտանգը կախված է ուղեղի առանձնահատկություններից: Հետազոտողները սքանավորել են ամֆետամինների շարքի խթանիչներ, ներառյալ` էքստազի օգտագործող 66 մարդու ուղեղ: Ապա,...
19.05.2015
Մատնահետքերի միջոցով կարելի է պարզել, մարդը կոկաին օգտագործել է վերջերս, թե՝ ոչ, հայտնում են բրիտանացի գիտնականները: Թմրանյութի մասին խոսում են մատների վրա մնացած քիմիկալիաները: Այս մեթոդը...
18.05.2015
Ամերիկացի պրոֆեսոր Սքոթ Ստեփենսենն ուսումնասիրել է թմրանյութերից կախվածության խնդիրը և կարծում է, որ այն հնարավոր է բուժել ճիշտ այնպես...
04.07.2014
Սինթետիկ թմրամիջոցը նոր համաշխարհային թրենդ է. գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում թմրամիջոցներ ստեղծել, որոնք քիմիական մանիպուլյացիաների օգնությամբ հիշեցնում են նույն արդյունավետությունը, ինչ ավանդական...
18.11.2013
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
04.09.2013
Թմրանյութերի նկատմամբ կախումը կենդանի օրգանիզմներում ծնունդ է առնում գրեթե ակնթարթորեն, եւ դրա պատճառն այն է, որ նման նյութերն իսկույն ֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում ուղեղում...
27.08.2013
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ թմրակախվածության դեմ միջոց են գտել:
20 տարվա ընթացքում ուսումնասիրողները փորձել են դեղամիջոց գտնել մարդկանց կործանարար կախվածությունից ազատելու համար...
12.04.2013
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYb3Aeh8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ