Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Կլինիկական դեպք. բարոթերապիան անփոխարինելի է շմոլ գազով թունավորումների դեպքում, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. բարոթերապիան անփոխարինելի է շմոլ գազով թունավորումների դեպքում, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Ձմեռային ամիսներին գրեթե ամեն օր հիվանդանոց են ընդունվում շմոլ գազով թունավորումներ: Այդ թունավորման ժամանակ CO2 գազը «նստում է» հեմոգլոբինի վրա և նրան բլոկադայի ենթարկում, արդյունքում` հեմոգլոբինն այլևս անընդունակ է թթվածին վերցնելու, որքան էլ այն շատ լինի: Իհարկե, այդ միացությունն ամուր չէ և, ժամանակի ընթացքում, անջատվում է, սակայն կարճատև ազդեցության դեպքում  էլ կարող են լուրջ վնասվել թթվածնի պակասի նկատմամբ ամենազգայուն օրգանները՝ ուղեղը, սիրտը:

Նման թունավորմամբ պացիենտերը կլինիկա են ընդունվում անգիտակից վիճակում և թթվածին ստանալուց կարճ ժամանակ անց ուշքի են գալիս: Արդյունքը զգացնել է տալիս շատ արագ:

Նախկինում երաժշտություն էինք միացնում խցիկի մեջ, որովհետև սեանսը պլանային բուժման դեպքում տևում է 30-40 րոպե, իսկ թունավորումների ժամանակ թթվածինը տրվում է մինչև հիվանդի ուշքի գալը: Միջին տևողությունը 40 րոպե է, որը բավականին երկար է և երաժշտությունը թեթևացնում է սեանսի ընթացքը, այն դարձնում ավելի հաճելի:

Մի անգամ զավեշտալի դեպք եղավ. անգիտակից հիվանդ էինք ընդունել, միացրել էինք թթվածինը, երաժշտությունը` նույնպես: Եվ շուտով սկսեց հնչել «Ավե Մարիան»:  Հենց այդ երաժշտության ընթացքում հիվանդն ուշքի եկավ, բացեց աչքերը, իսկ կողքին տեսավ մեզ` սպիտակ խալաթներով: Նրա սարսափած և զարմացած հայացքից դժվար չէր հասկանալ, որ կարծում է, թե «այլ տեղում է» արթնացել:

Հռիփսիմե Փարսադանյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, բարոթերապևտ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ