Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Մատնահետքերը կարող են օրգանիզմում թմրանյութերի հետքեր հայտնաբերել. news.am

Մատնահետքերը կարող են օրգանիզմում թմրանյութերի հետքեր հայտնաբերել. news.am

Մատնահետքերի միջոցով կարելի է պարզել, մարդը կոկաին օգտագործել է վերջերս, թե՝ ոչ, հայտնում են բրիտանացի գիտնականները: Թմրանյութի մասին խոսում են մատների վրա մնացած քիմիկալիաները: Այս մեթոդը թույլ կտա ոստիկաններին տեղում ստուգել կասկածյալի թմրամոլ լինելու հավանականությունը՝ առանց հավելյալ հետազոտությունների:

 

Գիտնականների խոսքով, երբ մարդը կոկաին է ընդունում, նյութափոխանակության ընթացքում արտադրվում են բենզոիլէկգոնինը եւ մեթիլէկգոնինը՝ նյութեր, որոնք հետագայում մնում են մատների վրա: Սուրեի համալսարանի մասնագետները՝ մատնահետքերի վրա հատուկ նյութ ավելացնելու միջոցով կարողացան պարզել՝ հետազոտության մասնակիցներից որ մեկի օրգանիզմում կոկաինի հետքեր կան:

 

«Մեթոդի առավելությունը ո՛չ միայն նրանում է, որ այն միջամտողական չէ, այլ նաեւ նրանում, որ դրա արդյունքները շատ դժվար է կեղծել», - նշեց հետազոտության առաջատար հեղինակ Մելանի Բեյլին:

 

Գիտնականների խոսքով՝ ի տարբերություն մեզի եւ արյան հետազոտությունների՝ մատնահետքերը հնարավոր չէ կեղծել:

 

Այժմ Բեյլին ու գործընկերները աշխատում են այս մեթոդի արդիականացման ուղղությամբ: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kakprosto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ