Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

Գլխավոր թմրաբան. Հայաստանում նկատվում է թմրանյութերից կախվածության աճի միտում

Գլխավոր թմրաբան. Հայաստանում նկատվում է թմրանյութերից կախվածության աճի միտում

Հայաստանում նկատվում է թմրանյութերից կախվածության աճի միտում: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը: 

 

Ըստ նրա` թմրամոլության առնչվող բոլոր հարցերը մտահոգիչ են: Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում Նարկոլոգիական կենտրոն դիմածների թիվը կազմում է 4000 մարդ: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թբիլիսիում պարբերաբար հանդիպումներ են կայանում տարածաշրջանի երկրների մասնագետների հետ:

 

«Հայաստանում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ ուսումնասիրություն է իրականացվում: Դա կատարվում է տարեկան երկու անգամ: Իրականում երկրում  ապրում է 13 հազար թմրամոլ: 4000-ը միայն գրանցվածների թիվն է», - նշել է Սեմերջյանը՝ հավելելով, որ եթե խոսենք այդ չորս հազարի մասին, ապա նրանցից 80%-ը դիսպանսերից հետո վերադառնում են նախկին կյանքին, միայն  20%-ն է ազատվում թմրակախվածությունից: 

 

«Վերադառնալու պայմանները տարբեր են: Օրինակ` Արեւմուտքում գոյություն ունեն տեխնիկայի վերջին խոսքով, տարբեր տեսակի զվարճություններով համալրված հատուկ վերականգնողական կենտրոններ, որոնք օգնում են ամբողջովին ձերբազատվել կախվածությունից», - նշել է գլխավոր թմրաբանը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում նման կենտրոնների ստեղծմանը, ապա, ըստ Սեմերջյանի, մեր երկրում դա խաբկանք է: «Անիրական են նաեւ սխալ դատողությունները, որ եթե հիվանդը փոխի աշխարհայացքը, բնակության վայրը, կարող է հաղթահարել կախվածությունը: Կան թմրամոլներ, որոնք բուժվում են 15-րդ անգամ, սակայն` ապարդյուն», - եզրակացրել է նա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ