Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա

ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել են թմրանյութերի հետ կապված իրենց մտահոգությունները

ՄԱԿ-ի փորձագետները ներկայացրել են թմրանյութերի հետ կապված իրենց մտահոգությունները

Թմրանյութերի վերահսկողության միջազգային կոմիտեն ներկայացրել է 2012թ. աշխատանքների հաշվետվությունը: Հեղինակները ուշադրություն են սևեռել այն հանգամանքի վրա, որ մարդկանց առողջության նոր սպառնալիք են հանդիսանում հոգեմետ դեղերը, այսպես կոչված՝ դիզայներական թմրանյութերը: Դրանք չեն համապատասխանում միջազգային վերահսկողության չափանիշներին, սակայն հոգևոր աշխարհի վրա ունեն մեծ ազդեցություն:

 

Հաշվետվության մեջ խնդիրը ներկայացվել է որպես հիմնական թեմա: Վերջին տարիներին մեծացել են հոգեմետ դեղերի օգտագործման մասշտաբները: Միայն ԵՄ-ում գրանցվել են 49 նոր հոգեմետ դեղամիջոցներ: 

 

Ամբողջ աշխարհում շարունակվում են նմանատիպ դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման չարաշահումները: 

 

Հաշվետվության մեջ խոսել են նաև հատկապես Եվրոպայում հանդիպող մեկ այլ երևույթի, այսպես կոչված՝ բազմաթմրանյութերի մասին, այն է՝ արգելված թմրանութերի օգտագործումը այլ թմրանյութերի, ալկոհոլի և չվերահսկվող նյութերի զուգակցմամբ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ